Գյումրիում կայացել է «Ոչինչ չի մնա» ֆիլմ-ներկայացման առաջնախաղը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Գյումրիում կայացել է «Ոչինչ չի մնա» ֆիլմ-ներկայացման առաջնախաղը

20:00 26.11.2018

Նոյեմբերի 24-ին և 25-ին Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ Ջոն Օսբորնի «Ետ նայիր զայրացած» պիեսի հիման վրա բեմադրված «Ոչինչ չի մնա» ներկայացման առաջնախաղերը, որը ստեղծագործական անձնակազմը նվիրել է համանուն ֆիլմի օպերատոր Արթուր Ապրեսովի հիշատակին: Ֆիլմի և ներկայացման ռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը, որի համար աճեմյանական թատրոնում բեմադրված ժամանակակից լուծումներով ներկայացումը առաջինն էր:

Հետաքրքիր միջավայրը ներկայացման առաջնախաղը դիտելու եկած հանդիսատեսի համար ստեղծված էր հենց թատրոնի նախասրահում: Հանդիսականին դեպի դահլիճ տանող աստիճաններ ուղեկցում էին պիեսի ամենահայտնի աֆորիզմներն ու  արտահայտությունները, որոնք  քիչ անց հնչելու էին բեմում: Վարագույրը բացվեց, իսկ փոքրիկ հյուրասենյակի վերածված բեմահարթակին սիրային եռանկյունում հայտնված ամուսիններն ու ընկերներն են, որոնք պարզում էին իրենց չստացված  ու ձախողված սիրային հարաբերությունների պատճառները:

Չորս կերպար, որ հայտնվել են բարդ ու անելանելի հոգեվիճակում, նրանց համար կյանքը դարձել է պայքար, կա և՛ սեր, և՛ ներկայի ու դեռևս մանկության տարիներից մնացած դառը հիշողություններ: Դառը մանկության ու չստացված անձնական կյանքի պատճառով Արսենը հրաժարվում է կնոջից ու դեռ չծնված երեխայից, նետվում կնոջ ընկերուհու գիրկն ու փորձում նոր կյանքով ապրել, բայց հայտնվելով երկու կանանց ընկերակցությամբ, համոզվում է ևս մեկ անգամ, որ իսկական սերը կեղծիք է իր համար:

«Ոչինչ չի մնա» ներկայացման ռեժիսորը 11 տարի անց ֆիլմը բեմահարթակ բարձրացնելու գաղափարը համարում է ռիսկային, համեմատություններ փորձում է չանել:

«Շատ բան է փոխվել, առաջին հերթին՝ ես ինքս 10 տարով մեծացել եմ արդեն, բնականաբար, շատ հարցերի ու երևույթների այլ աչքով ես սկսում նայել։ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որտեղ չես կարող չօգտագործել այն տեխնիկական հնարավորությունները, որոնք տալիս է քեզ գիտությունը, ռիսկային քայլ էր ֆիլմը բեմահարթակ տեղափոխելը, բայց մենք դա արեցինք»,- խոստովանել է ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը:

։

Նորովի է ներկայացված նաև բեմադրության երաշտական ձևավորումը: Այն համադրված է բեմում կատարվող զարգացումների ու ցուցադրվող գրաֆիկական տեսապատկերների հետ: Կոմպոզիտոր Հայկոյի ստեղծագործությունը կերպարների  հուզական տրամադրությունը փոխանցում էր դահլիճ: 90-ականներին ծնված դերասանները ներկայացնում էին այդ տարիների հայաստանյան կյանքի դժվարությունները, իսկ լեփ-լեցուն դահլիճի հոտնկայս ծափահարություններն ուղղված էին նրանց ու ստեղծագործական անձնակազմին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP