Հակոբ Արշակյանը ծանոթացել է Երևան-Սևան-Իջևան միջպետական ավտոճանապարհի նորոգման աշխատանքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+3.09 oC

Հակոբ Արշակյանը ծանոթացել է Երևան-Սևան-Իջևան միջպետական ավտոճանապարհի նորոգման աշխատանքներին

21:38 24.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը աշխատանքային շրջայց է կատարել Երևան-Սևան-Իջևան (Մ-4) միջպետական ավտոճանապարհի այն հատվածներ, որտեղ  ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ վարչապետի հանձնարարականով նախարարությանը տրամադրված լրացուցիչ միջոցների հաշվին նորոգման աշխատանքներ են կատարվել։
Հակոբ Արշակյանի առաջին կանգառը Երևան-Սևան մայրուղու 32.6-րդ կմ-ում էր, որտեղից սկսած՝ առանձին հատվածներով, ճանապարհի միջին նորոգում է կատարվել։
Շինարարության պատասխանատուները, ներկայացնելով կատարված աշխատանքները, նշեցին, որ որակական առումով դրանք համապատասխանում են սահմանված բոլոր չափորոշիչներին։ Այդ են փաստում նաև լազերային հարթաչափով արված ստուգաչափումներն ու ասֆալտի հանուկների փորձանմուշները, որոնք կատարվել են «Հայավտոճան»-ի լաբորատոր հետազոտության և ճանապարհի հարթությունը ստուգող ժամանակակից սարքավորումների միջոցով։
Հակոբ Արշակյանը շինարարության պատասխանատուների հետ քննարկեց նաև արագընթաց մայրուղիներում երթևեկության անվտանգությունը բարձրացնելու հնարավորությունները։

Մայրուղու 64-67-րդ կմ հատվածում կատարված միջին նորոգման աշխատանքների որակը ևս գոհացուցիչ էր։ Այստեղ ևս հարթության և հանուկի ցուցիչները նախատեսվածի սահմանում էին։
Այցի ընթացքում նախարարի պաշտոնակատարը հատուկ ուշադրություն դարձրեց նաև ճանապարհների մաքրությանը, ճանապարհային նշանների, անդրադարձիչների առկայությանը, մետաղական արգելափակոցների որակին և ամրությանը։
Վերջին շրջանում հատկապես ճանապարհամերձ հատվածներում ճանշինների կողմից մաքրման լայնածավալ աշխատանքներ են կատարվել։ Բացի աղբից՝ պատշաճ ջրահեռացում ապահովելու համար մաքրվել են նաև արգելափակոցների շրջակայքի և ճանապարհների միջանկյալ հատվածներում կուտակված հողը, կտրատվել են ճանապարհների տեսանելիությանը խանգարող թփերն ու ճյուղերը, լրացուցիչ տեղադրվել են ճանապարհային նշաններ։
Հաջորդ կանգառը Գեղարքունիքի մարզի Գագարին համայնք տանող ճանապարհին գտնվող կամրջի հատվածում էր, որտեղ ջրահեռացման բացակայության պատճառով քանդվել էր կամրջին կից հենապատը։ Շինարարների կողմից այստեղ մեծածավալ աշխատանքներ են կատարվել, կատարվել է լիցք, հետագա վթարներից խուսափելու համար կառուցվում է ջրահեռացման նոր համակարգ։
Հակոբ Արշակյանը կանգառ կատարեց նաև Դիլիջանում, որտեղ դեպի Իջևան ձգվող ճանապարհի սկզբնամասում ջրահեռացման խողովակի վթարի պատճառով մեծ փոս էր առաջացել, ինչը խանգարում էր բնականոն երթևեկությանը։
Ճանապարհաշինարարների ուժերով  խնդրին ժամանակավոր լուծում է տրվել, մինչև հաջորդ տարի կկատարվեն հիմնանորոգման աշխատանքներ։
Հաջորդը Հաղարծին-Հովք 7,4 կմ երկարությամբ նորոգվող ճանապարհահատվածն էր, որտեղ, անձրևոտ եղանակով պայմանավորված, աշխատանքները դանդաղել էին։ Սակայն վերջին օրերի բարենպաստ եղանակը հնարավորություն էր տվել լայն թափով շարունակելու նորոգման աշխատանքները։ Շինարարները նախարարի պաշտոնակատարին հավաստիացրին, որ կհասցնեն սահմանված ժամկետում ավարտել աշխատանքը։
Ամփոփելով շրջայցի արդյունքները՝ Հակոբ Արշակյանը նշեց, որ ընդհանուր առմամբ գոհ է կատարված աշխատանքներից:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

23:50 10.04.2025

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

23:44 10.04.2025

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի […] ...

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

23:41 10.04.2025

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել  Նաիր Թիկնիզյանին

23:35 10.04.2025

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...

BACK_TO_TOP