Շիրակ գյուղում խմելու ջրի նոր խողովակաշար է անցկացվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Շիրակ գյուղում խմելու ջրի նոր խողովակաշար է անցկացվում

11:54 25.11.2018

Գյուղամեջում գտնվող  փոքրիկ աղբյուրը շիրակցիները կառուցել են 1800-ականներին: Գյուղացիների համար միակ տեղն է, որտեղից մշտապես ջուր է հոսում: Խմելու ջուր տներում չկա։ Միակ աղբյուրի ջուրն էլ հասնում է սարերից, դրանք գրունտային ջրեր են:

Ամեն օր բնակիչների առաջին գործը ջուր կրելն է, տարբեր չափի ու քաշի տարաներով, իսկ տուն հասցրած ջուրն էլ խնայողաբար են օգտագործում: Տան եղած ծորակները, ջեռուցման կաթսաները ձևական գույք են, իսկ ավտոմատ լվացքի մեքենաները աշխատեցնելու մեխանիզմը այլ կարգի է Շիրակ գյուղում:

«Ջուրը կկրենք, կբերենք տուն, լվացքի մեքենան կմիացնեմ ու բաժակով ջուրը կլցնեմ մեջը՝ մինչև լվանա պրծնի»,- ավտոմատ  լվացքի մեքենայի օգտագործման յուրօրինակ տեխնոլոգիան է բացատրել Ալվարդ Ավոյանը։

Աղբյուրից բերած ջուրը կենցաղում ստիպված են օգտագործում, խմելու համար մաքուր չէ, այն չի վարակազերծվում: Սարերից ջուրը մինչև աղբյուր հասնելը պարզվում է՝ ամբարվում է կուտակիչ ջրամբարում, բայց չի քլորացվում։

«Ջրերը բաց են, կովերը մեջից անցնում-դառնում են, իսկ մենք էդ ջուրը խմում ենք»,-ասել է Շիրակ գյուղի բնակիչներից տիկին Աիդան։

Միշտ գյուղը ջուր ստացել է բաց եղանակով, մի քանի ամիս առաջ են կուտակիչ ջրամբարը բետոնապատել ու փակել: Ջրամատակարարման ցանց տասնամյակներով չեն ունեցել,նոր է կառուցվում, իսկ եղածները բնակիչներն իրենց սեփական միջոցներով են տներ հասցրել՝ մոտ 40 տարի առաջ:

Հիմա գյուղում 5000 մետր խողովակաշար է անցկացվում: Ջրամատակարարման ցանցի կառուցման ծրագիր գյուղի համար վաղուց է եղել, բայց չի սկսվել բյուջեում գումար չունենալու պատճառով: Ֆինանսավորող կողմը համայնքից ներդրում է պահանջել: Միայն այս տարի է հնարավոր եղել 10 տոկոսի չափով գումար հատկացնել: Սա էլ համայնքների խոշորացման  արդյունքն են համարում:

Հինգ միլիոն դրամը համայնքային բյուջեից է, ֆինանսավորման մեծ բաժինը պատկանում է Հայկական Կարիտասին: Այս աշխատանքներից հետո Շիրակ գյուղին մաքուր ջուր կհասնի, իսկ տներ տանելու գործն արդեն բնակչին է մնում: Ցանցի կառուցումից հետո Շիրակի բնակիչները խմելու համար չեն օգտագործի սարից եկող գրունտային ջրերը, գյուղը կսնուցվի Ղազանչիի աղբյուրներից: Կուտակիչ ջրամբարից էլ ջուրն արդեն կհասնի քլորացված:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանը սկսել է կատարել իր պարտականությունները

13:54 25.11.2024

Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանը սկսել է կատարել իր պարտականությունները

Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո կազմավորված Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանը, չնայած օրենսդիր մարմնի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցին, սկսել է կատարել իր պարտականությունները։ Խորհրդարանի առաջին նիստը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ այն բանից հետո, երբ խորհրդարանը սկսեց կատարել իր պարտականությունները, կառավարությունը հրաժարական է տվել։ Այսուհետ բոլոր նախարարները, ինչպես նաև վարչապետը կաշխատեն […] ...

Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փորձ՝ Եղեգնաձոր քաղաքում․ 4 անձի մեղադրանք է ներկայացվել. երկուսը կալանավորվել են

13:46 25.11.2024

Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փորձ՝ Եղեգնաձոր քաղաքում․ 4 անձի մեղադրանք է ներկայացվել. երկուսը կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են խմբի կազմում խուլիգանություն կատարելու դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ձեռնարկված վարութային գործողություններով, ինչպես նաև ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, անհատականացվել են […] ...

Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ

13:38 25.11.2024

Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ

«Սիոնիստական ​​ռեժիմը ռազմական հանցագործություն է կատարել Գազայում», ձերբակալության օրդեր տալը բավարար չէ։ Այս մասին  այսօր հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ «Նեթանյահուն և այս ռեժիմի հանցագործ առաջնորդները պետք է մահապատժի դատապարտվեն»,-ասել է նա։ ...

Բայդենի թիմը շարունակում է սրել իրավիճակը Ուկրաինայում․ Պեսկով

13:30 25.11.2024

Բայդենի թիմը շարունակում է սրել իրավիճակը Ուկրաինայում․ Պեսկով

Կրեմլը տեսնում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը խոսում է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման անհրաժեշտության մասին, մինչդեռ ներկայիս ամերիկյան վարչակազմը՝ Ջո Բայդենի գլխավորությամբ, միայն թեժացնում է հակամարտությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա այսպես է մեկնաբանել տեղեկությունը, թե Թրամփի թիմն այս տարի աշխատելու է ամերիկյան ներկայիս […] ...

Կապանի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

13:22 25.11.2024

Կապանի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները նոյեմբերի 24-ին շրջիկ ծառայություն իրականացնելիս Չափնի բնակավայրի տարածքում, ապօրինի ծառահատման և փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի մեքենան: Չափնի գյուղի բնակիչ 48-ամյա վարորդը փայտանյութի օրինականությունը հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Կաղնուտ բնակավայրի վարչական տարածքում բենզասղոցով ապօրինի հատել է կաղնի: Փայտանյութով բարձված «ՈւԱԶ»-ը տեղափոխվել է Կապանի […] ...

Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ

13:15 25.11.2024

Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով այցելել են Կոտայքի և Արարատի մարզի մի շարք հուշարձաններ՝ Քանաքեռի Սբ. Աստվածածին եկեղեցի, Պտղնիի տաճար, Գառնիի Սբ. Աստվածածին եկեղեցի, Մաշտոց Հայրապետ եկեղեցի, Խումարաժամ խոնարհված բազիլիկ, Հավուց Թառ վանական համալիր, Սբ. Կարապետ Մատուռ, Բայբուրդի 5-7 […] ...

BACK_TO_TOP