Մեկնարկել է համաերևանյան երթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.23
  • 426.81
WEATHER
+24.09 oC

Մեկնարկել է համաերևանյան երթը

10:09 24.11.2018

Քայլում ենք, քայլում ենք, քայլում, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով․

««Իմ քայլը» շարժման հարթակը կատարել է ժողովրդի արած ստանձնած բոլոր պարտավորությունները։ Հայաստանում չկան և այլևս չեն լինելու արտոնյալներ։ Իշխանությունը վերադարձված է ժողովրդին։ Այսօրվա մեր երթը նվիրված է մեր պարտավորությունների ի կատար ածմանը»։

Երթուղու գումարային երկարությունը 26 կմ է․ Նոր Նորքի 6-րդ զանգվածից՝ Դավիթ Բեկի 286-Գայի պողոտա-Ռուբինյանց փողոց-Դավիթ Անհաղթի փողոց-Կոմիտասի պողոտա-Վ. Վաղարշյան փողոց-Դավթաշենի կամուրջ-Եղվարդի խճուղի-Լենինգրադյան փողոց-Սեբաստիայի փողոց-Րաֆֆու փողոց-Բագրատունյաց պողոտա-Արշակունյաց պողոտա-Քրիստափորի փողոց-Տ. Մեծի պողոտա-Հանրապետության հրապարակ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նոյեմբերի 24-ին՝ 10:00-ին, կքայլեմ Նոր Նորքից՝ Ռազմական ինստիտուտի դիմացի մայթից: Կքայլենք ներքև: Կգնանք Քանաքեռ Զեյթուն, Կոմիտաս: Սպասում եմ բոլոր նրանց, որոնք իրենց մեջ քայլելու մեծ ուժ են զգում: Հույս ունեմ, որ լավ կքայլենք: Ի վերջո, հեղափոխության փուլն արժևորելու, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու հաղթանակը ևս մեկ անգամ ազդարարելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույց

22:44 12.09.2024

Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույց

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր: ...

Երևանում 2024-2025թթ․ ընթացքում ընդհանուր առմամբ 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի

22:10 12.09.2024

Երևանում 2024-2025թթ․ ընթացքում ընդհանուր առմամբ 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի

Երևանում 2024-2025թթ ընթացքում ընդհանուր առմամբ 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Պետություն-համայնք-«Վեոլիա ջուր» գործակցությամբ իրականացվող ծրագրերի վերջնարդյունքում Երևանում ընդահնուր առմամբ շուրջ 14400 բաժանորդի խնդիր կլուծվի: ...

«Շանթ Ռեզիդենս»-ում նախավաճառքը շարունակվում է

22:09 12.09.2024

«Շանթ Ռեզիդենս»-ում նախավաճառքը շարունակվում է

«Շանթ Ռեզիդենս»-ում նախավաճառքը շարունակվում է: Շտապե՛ք ամրագրել Ձեր ապագա բնակարանը -25% զեղչով: Զեղչը գործելու է միայն նախավաճառքի շրջանակներում, որն ավարտվելու է սեպտեմբերի վերջին: Բնակարան գնելը երբեք այսքան շահավետ չի եղել: Համալիրի հասցե՝ Սևանի 21: Գրասենյակի հասցե՝ Կիևյան 16, 10-րդ հարկ: Հեռ․ 055 85 00 04, 055 85 00 02: Աշխատանքային ժամեր՝ երկ-շբթ՝ 10։00-19։00: ...

SHANTNEWS

22:00 12.09.2024

SHANTNEWS

ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինայի հակամարտությանն անմիջական մասնակցության հնարավորությունը․ Պուտին

21:49 12.09.2024

ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինայի հակամարտությանն անմիջական մասնակցության հնարավորությունը․ Պուտին

ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինայի հակամարտությանն անմիջական մասնակցության հնարավորությունը, լրագրողների հետ զրույցում ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Եթե որոշումը կայացվի, դա կնշանակի ՆԱՏՕ-ի երկրների անմիջական մասնակցությունը Ուկրաինայի պատերազմին։ Սա էապես կփոխի հակամարտության էությունը, բնույթը։ Սա կնշանակի, որ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները պատերազմում են Ռուսաստանի դեմ»,- ասել է Պուտինը։ Հիմա, ըստ ՌԴ ղեկավարի, տեղի է ունենում […] ...

Վատիկանը կրկին փող է վերցնում Ադրբեջանից․ արդյո՞ք դա քողարկված կաշառք չէ Արցախի հայկական ժառանգությունը ավղանական ճանաչելու դիմաց

21:42 12.09.2024

Վատիկանը կրկին փող է վերցնում Ադրբեջանից․ արդյո՞ք դա քողարկված կաշառք չէ Արցախի հայկական ժառանգությունը ավղանական ճանաչելու դիմաց

Ադրբեջանը բարեգործական ծրագրերի քողի ներքո սկսել է ֆինանսական ներդրումներ անել Վատիկանում: Մեկնաբանները կարծում են, որ այդ ֆինանսավորումը կարող է քաղաքական ազդեցություն ունենալ: Ինչի՞ մասին է խոսքը։ «Հորիզոնի» տաղավարում Արտյոմ Երկանյանը մանրամասներ է հայտնել: «Այսօր հայտնի դարձավ, որ Վատիկանի կառավարությունը և «Հեյդար Ալիևի հիմնադրամը» համաձայնագիր են կնքել, որի համաձայն՝ ադրբեջանական կողմն իր վրա կվերցնի Վատիկանի Սուրբ […] ...

BACK_TO_TOP