«Լուսավոր Հայաստան»-ն ընտրությունների կգնա «Լուսավորի՛ր Հայաստանը» կարգախոսով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

«Լուսավոր Հայաստան»-ն ընտրությունների կգնա «Լուսավորի՛ր Հայաստանը» կարգախոսով

17:33 23.11.2018

ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկից առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարն ու նրա թիմակիցները հանդես են եկել մամուլի ասուլիսով՝ ներկայացնելու իրենց մոտեցումները քարոզարշավի վերաբերյալ, հայտնելու, թե ինչ ռազմավարություն են ընտրել, ինչպես են անցկացնելու քարոզարշավը և կոնկրետ որ մարզից են տալու քարոզարշավի մեկնարկը:

«Դեկտեմբերի 9-ին Հայաստանում փակվելու է այն շրջափուլը, որը կապված է, ըստ էության, իրականացրած հեղափոխության հետ, այսինքն՝ ցիկլը այդ օրով մենք փակելու ենք և շարժվելու ենք առաջ: Դեկտեմբերի 9-ից հետո Հայաստանում սկսվելու է կառուցելու, համակարգ ստեղծելու ժամանակաշրջան, որտեղ վստահաբար և անկասկած «Լուսավոր Հայաստանը» ունենալու է իր ուրույն ներդրումը»,- ասել է Էդմոն Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան»-ի թիմը վստահ է, որ ընտրություններում բավականին մեծ արդյունք է արձանագրելու և խորհրդարանում իր ներկայացվածությամբ լինելու է երկրորդը: Ըստ Էդմոն Մարուքյանի՝ դեկտեմբերի 9-ին ՀՀ քաղաքացիները ընտրելու են ըստ էության խորհրդարանական ընդդիմությանը, քանի որ «իշխանության հարցը լուծված է»:

Ինչ վերաբերում է քարոզարշավին, քանի որ նախընտրական քարոզչության համար սահմանված ժամանակը շատ քիչ է, Էդմոն Մարուքյանի բնութագրմամբ, ստեղծվել է «ցայտնոտային իրավիճակ», և կուսակցությունը որոշել է քարոզարշավ իրականացնել տարբեր թիմերով, որպեսզի հասցնի 12 օրում լինել հանրապետության բոլոր մարզերում և խոշոր համայնքներում:

Հանրապետության ամբողջ տարածքով շրջող խմբին կառաջնորդի Էդմոն Մարուքյանը, մյուս խումբը, Մանե Թանդիլյանի գլխավորությամբ, նախընտրական հանդիպումներ է ունենալու Երևան քաղաքի տարածքում: Փոքր խմբերով իրենց տարածքներում կաշխատեն նաև կուսակցության տարածքային թեկնածուները: «Լուսավոր Հայաստան»-ը իր քարոզարշավը նախընտրել է անցկացնել փորձված տարբերակով՝ խմբերով կշրջեն բակերում ու բարձրախոսով ընտրողին կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը:

Կուսակցությունը ընտրություններին կմասնակցի «Լուսավորի՛ր Հայաստանը» կարգախոսով: Ասուլիսի վերջում «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիմը ներկայացրել է նաև իր նախընտրական հիմնը, որի ներքո էլ պատրաստվում են իրականացնել ամբողջ քարոզարշավը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

BACK_TO_TOP