20:08 23.11.2018
Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների ցուցակները, որոնք փակցված են ընտրատեղամասերում, դեռևս համարվում են նախնական: Ըստ ոստիկանության տվյալների՝ նախնական ընտրացուցակներով, Գյումրին ունի 124.523 ընտրող, իսկ քաղաքի մշտական բնակիչների թիվը 117.000-ն է, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից:
Ինչպես նախորդ ընտրություններին, հիմա էլ ընտրողների ցուցակային թիվն ավելին է քաղաքի մշտական բնակիչների թվից: Սա բացատրվում է նրանով, որ ընտրացուցակները կազմվում են ոչ թե բնակչության փաստացի, այլ պետական ռեգիստրում հաշվառվածների թվի հիման վրա, այսինքն՝ երկրից բացակայող քաղաքացիների անուններն այս ընտրացուցակներում ևս ընդգրկված են, անձնագրային բաժինները նրանց ընտրացուցակներից հանելու իրավունք չունեն:
Գյումրիի ընտրացուցակներում անճշտությունների թիվը միշտ մեծ է եղել մյուս բնակավայրերի համեմատ : Պատճառը հիմնականում տնակային անկանոն ու փոփոխվող հասցեներն են՝ ընտրողների կրկնվող անուններով կամ քանդված տնակներում քաղաքացիների հաշվառումներով: Իսկ այն, ինչ լուրջ խնդիր է եղել հանրապետության գրեթե բոլոր ընտրացուցակներում, մահացածների անունների առկայությունն է:
Անձնագրային բաժանմունքներն այս օրերին մահացած քաղաքացիների անուններն են ընտրացուցակներից դուրս բերում: Տվյալները ստանում են թաղման բյուրոյից, բայց մահվան վկայական չունենալու պատճառով անունները հնարավոր չէ հանել:
Գյումրիի «Կումայրի» անձնագրային բաժանմունքի պետ Ջուլիետա Քալաշյանի խոսքով՝ ցուցակներից հնարավոր չէ դուրս բերել արտերկրում մահացած և Գյումրիում հուղարկավորվածների անունները, քանի որ այդ մասին ոչ մի տեղ գրված չէ, մահվան գրանցում էլ չի կատարվում: Մնում է միայն ոստիկանության տեսուչների այցերով ճշտել՝ տվյալ անձը մահացա՞ծ է, թե՞ ոչ: Այս դեպքում կազմվում է զեկուցագիր, ու մահացած անձի անունը հանվում է ընտրացուցակներից, բայց ոչ բնակչության ռեգիստրից:
Ըստ պատասխանատուի՝ քաղաքի անձնագրային բաժանմունքները իրավասու չեն նաև քանդված տնակների հասցեներով հաշվառվածներին հայտնաբերել ու ցուցակներից հանել. սա արդեն քաղաքապետարանի գործառույթն է: Ըստ Ջուլիետա Քալաշյանի՝ համայնքապետարանի խնդիրն է՝ տնակը կա՞, թե՞ չկա:
Գյումրիի քաղաքապետի մամուլի խոսնակը SHANTNEWS.am-ի թղթակցին տեղեկացրել է, որ ընտրացուցակների հետ իրենք անելիք չունեն, իսկ ընտրության օրը քվեարկությունը միայն ըստ հաշվառման հասցեների է՝ լրացուցիչ ցուցակներով կարող են քվեարկել միայն հաշվառում չունեցող և այլ համայնքներում հաշվառված անձինք, ովքեր քվեարկության օրը Գյումրիում են գտնվելու: Բացակաների անունները ևս ընտրացուցակներից չեն հանվի:
Անձնագրային բաժանմունքում նշում են, որ եթե երկրից բացակայող քաղաքացին արտերկրի որևէ հյուպատոսական կառույցի տեղյակ չի պահել, որ ինքն այնտեղ նոր հաշվառում է ունենալու և պետք է այստեղի հաշվառումից դուրս գա, ապա նա կշարունակի մնալ հաշվառված Հայաստանում, իսկ անձնագրային բաժանմունքն այս դեպքում իրավունք չունի նրան հաշվառումից հանել:
Նշենք, որ եղած մի քանի ընտրություններում Շիրակի մարզն ակտիվության ցածր ցուցանիշ է ունեցել: Վերջնական ընտրացուցակով, որը կհրապարակվի նոյեմբերի 30-ից հետո, ըստ ոստիկանության տարածած հայտարարության, Գյումրիի ընտրողների թիվը կնվազի մահացած անձանց, զորակոչիկների և հաշվառումից դուրս բերված անձանց հաշվին:
19:54 10.04.2025
«Ինտերի» հասունությունը տպավորում է․ Ռաֆայել Բենիտես«Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բավարիա» – «Ինտեր» խաղից հետո խոսել է թիմի մարզավիճակի ու խաղամակարդակի մասին. ««Ինտերը» տպավորիչ հասունությամբ մոտեցավ մյունխենցիների դեմ առաջին խաղին: Լաուտարոյի գոլը զայրույթի ու դաժանության դրսևորում էր, նրանք գերազանց օգտվեցին մրցակցի թույլ կողմերից: Արտասովոր է, որ առանց Դիմարկոյի, Դյումֆրիսի, Թարեմիի ու Զելինսկիի Ինձագիի թիմը ցույց […] ...
19:50 10.04.2025
ԱԺ պաշտոնատար անձին ապօրինի վարձատրություն տալու և դրան օժանդակելու մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում ենՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է որ Ա. Կ.-ն մեկ այլ անձի օժանդակությամբ ապօրինի վարձատրություն է տվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Կ.-ն իր ծանոթի օժանդակությամբ դիմել է ԱԺ պաշտոնատար անձին՝ 200.000-300.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց օրենքով նախատեսված կարգերի շրջանցմամբ 150․000-200․000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու […] ...
19:44 10.04.2025
Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկմանԱպրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։ Քննարկումը կհեռարձակվի ուղիղ։ ...
19:40 10.04.2025
Գայանե Շահնազարյանն ընտրվել է ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և գնահատում» աշխատանքային խմբի նախագահՀՀ ներկայացուցիչ՝ ՇՄՆ «Հիդրոօդերևաութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը ընտրվել է ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և գնահատում» աշխատանքային խմբի նախագահ՝ երկու տարի ժամկետով։ Գայանե Շահնազարյանը 2018 թվականից ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և գնահատում» աշխատանքային խմբի անդամ է։ 2025 թվականի ապրիլի 10-ին Աշխատանքային խմբի 27-րդ նստաշրջանում տեղի են ունեցել Աշխատանքային խմբի […] ...
19:35 10.04.2025
Թրամփը Ալիևին ուղղված նամակում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված քայլերըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նովրուզի տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ողջունելով խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի գործադրած ջանքերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շնորհավորական ուղերձը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Ողջունում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի քայլերը»,- նշված է նամակում։ Նա նաև նշել է, որ սպասում է առաջիկա տարիներին հնարավոր […] ...
19:25 10.04.2025
2024 թվականին բանակում գրանցված հանցագործությունների թիվը զգալիորեն նվազել էՌազմական ոստիկանության Հերթապահ մաս ստացված 2986 հաղորդագրությունից հանցակազմ է պարունակել 1359-ը: 2023 թվականին ստացվել էր 3493 հաղորդագրություն, 1392-ը՝ հանցակազմի հատկանիշներով: Դեպքերից միայն 23-ն է եղել առանձնապես ծանր հանցատեսակ, նվազումը՝ շուրջ 63 տոկոս: Աճ է արձանագրվել միայն ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...