Հայաստանը նշում է ազգային արժույթի 25-ամյակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Հայաստանը նշում է ազգային արժույթի 25-ամյակը

19:41 22.11.2018

Հայաստանի երրորդ հանրապետության ազգային արժույթը այս տարի դառնում է 25 տարեկան: Անկախության հռչակումից հետո Հայաստանի իշխանությունը ազգային դրամ ունենալու մասին մտածեց 1993թ.: Նոյեմբերի 22-ին ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարեց առաջին հայկական թղթադրամների թողարկման մասին: Դրանք այն ժամանակ միայն 10, 25, 50, 100 և 200 դրամի տեսքով էին: Հայկական դրամի արժեքը սկզբում այնքան մեծ էր, որ 1 դրամով կարելի էր ձեռք բերել 84 ռուսական ռուբլի, իսկ 100 դրամով՝ 7 ամերիկյան դոլար:

1993-1997թթ. ՀՀ ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հիշեց այն դժվար ժամանակները, երբ Հայաստանի համար խնդիր էր օգտվել փլուզված ԽՍՀՄ-ի արժույթից, ռուսական ռուբլին դեռևս կայացման փուլում էր, իսկ նախկին ԽՍՀՄ պետությունները փորձում էին աշխատել կուպոններով:

Պատերազմի, շրջափակման, տնտեսական ճգնաժամի, խավարի ու արտագաղթի պայմաններում Հայաստանը կարողացավ աստիճանաբար կայացնել ազգային արժույթի ինստիտուտը, դարձնել միջազգային շուկաների համար ընդունելի, նաև տարեցտարի զարգացնել ու ավելացնել թղթադրամների ու մետաղադրամների տեսակները: 1994-ին շրջանառության մեջ դրվեցին 10, 20, 50 լումաները, 1, 3, 5, 10 մետաղադրամները, 1995-ին՝ 500, 1000 և 5000 թղթադրամները։ Լևոն Բարխուդարյանի ստորագրությամբ թղթադրամները ՀՀ և Արցախի բնակչության ձեռքին էին մինչև 1998 թվականը:

«Ինձ համար մեծ պատիվ էր, որ առաջին թղթադրամների վրա իմ ստորագրությունն էր: Իմ գործընկերները կատակում էին, թե մենք բոլորս կգնանք, բայց դու կմնաս պատմության մեջ քո ստորագրությամբ»,- հիշում է Լևոն Բարխուդարյանը:

1998-1999 թթ. շրջանառության մեջ դրվեցին երկրորդ սերնդի դրամները՝ 50, 100, 500, 1000, 5000 և 20000 արժեքով, որոնց վրա պատկերված են հայազգի նշանավոր գործիչները: 2001 թվականի հունիսի 6-ին թողարկվեց ՀՀ դրամաշրջանառության պատմության մեջ առաջին հոբելյանական թղթադրամը՝ 50.000 դրամ արժեքով: Այն նվիրված էր Հայաստանում Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակին: Տարեցտարի կատարելագործվեցին հայկական դրամի տպագրական որակն ու պաշտպանվածությունը: 2007թ. շրջանառության մեջ դրվեց նոր նմուշի 20000 դրամը, որը տարբերվում է չափսերով և պաշտպանական հատկանիշներով: Դրամի թողարկման վերջին նորությունը 2009-ին էր, երբ շուկա մտավ 100000 դրամը:

9 տարի անց, դրամի 25-ամյակի առիթով Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում երրորդ սերնդի թղթադրամները՝ նոր տեսքով, ավելի բարձր որակի տպագրությամբ ու հերթական նորամուծությամբ: ՀՀ և Արցախի բնակիչները այսուհետ կկարողանան վճարել նաև 2000 դրամներով: Բացատրությունը՝ այդ արժեքի թղթադրամի կարիք շուկայում շատ է զգացվում: Նոր թղթադրամների վրա ևս հայոց պատմության, գրականության ու մշակույթի մեջ իրենց դրական հետքը թողած գործիչներ են՝ Կոմիտաս, Պարույր Սևակ, Այվազովսկի, Գրիգոր Լուսավորիչ:

Պատմաբանները շեշտում են՝ թեև ընդունված է հայկական ազգային արժույթի ծնունդը համարել 1993 թվականը, հայկական պետության խորհրդանիշներով դրամներ հայտնաբերվել են դեռևս Ք.ծ.ա. 6-րդ դարից սկսած, իսկ առավել հայտնի են արքայից արքա Տիգրան Մեծի դիմապատկերով մետաղադրամները, որոնք այդ ժամանակ կիրառվել են աշխարհի տարբեր երկրներում՝ որպես ամենաարժեքավոր արժույթներից մեկը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP