13:56 22.11.2018
Կառավարության նպատակն է Հայաստանի կենսաբազմազանությունը պահպանելն ու զարգացնելը: Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա այդ հայտարարությունն արել է Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի կողմից տրամադրվող դրամաշնորհի համաձայնագրի որոշումը քննարկելիս:
Նշենք, որ համաձայնագրով՝ Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկը մոտ 13 մլրդ դրամի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման համար:
Փաշինյանը հավելել է՝ կառավարությունը բնապահպանական հարցերում առավել նախանձախնդիր է լինելու: Նա անդրադարձել է նաև հանքարդյունաբերության թեմային՝ նշելով, որ իրենք նպատակ չունեն այդ ոլորտը փակելու, այլ հանքարդյունաբերությունը Հայաստանում պետք է իրականացվի միջազգային ամենաբարձր չափանիշներով:
Նրա խոսքերով՝ կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկելու այդ չափորոշիչները Հայաստանում ներդնելու համար: Փաշինյանը անդրադարձել է նաև ծառահատման, ձկնագողության թեմային: Նա համոզմունք է հայտնել, որ որոշ տարածաշրջաններում սոցիալ-տնտեսական հարցեր լուծելու համար պետք է այլընտրանքներ ստեղծվեն:
«Ինչ վերաբերում է բնապահպանական խնդիրներին: Սա իսկապես շատ ճիշտ որոշում է, երբ մենք ոչ միայն վարչական լծակներ ենք կիրառում բնության պահպանության համար, այլ նաև պետք է հետևողականորեն նոր հնարավորություններ ստեղծենք այն բնակավայրերի բնակիչների, քաղաքացիների համար, որոնց համար հանգամանքների բերումով բնապահպանական որոշակի խնդիրներ հարուցելու միջոցով եկամուտը դարձել է առօրյա աշխատանք»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...