Փաշինյանը հանձնարարեց ստեղծել աշխատանքային խումբ ոռոգման խնդիրները լուծելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Փաշինյանը հանձնարարեց ստեղծել աշխատանքային խումբ ոռոգման խնդիրները լուծելու համար

13:02 22.11.2018

ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը նոյեմբերի 22-ին կառավարության հաստատմանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նա նշեց, որ բովանդակային առումով նախագիծը «սակավաջրություն» և «երաշտ» տերմինների հստակեցմանը և հայտարարելու գործընթացին է վերաբերում, դրանք թեպետ սահմանված են, բայց մեխանիզմ չկա՝ ինչպես, որ գործոնների համար են հայտարարվում: Գրիգորյանը հիշեցրեց` տարվա սկզբին, երբ խնդիր առաջացավ` կա՞ սակավաջրություն, թե՞ ոչ, ԱԻՆ-ը տվյալներ տալիս էր, բայց հստակություն չկար: Նախագծով այդ մասին հայտարարելու լիազորությունը տալիս են կառավարությանը: Սակավաջրության դեպքում ջրի բաշխումը տրվելու է ըստ օրենսգրքով սահմանված առաջնահերթության, այն է` խմելու ջուր, գյուղատնտեսություն և այլն:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով, շեշտեց` շուտով նորից ամառ է գալու, և եթե այսօրվանից չպատրաստվեն, ընկնելու ենք նույն ցիկլի մեջ: Նա հիշեցրեց, որ վարչապետ ընտրվելուց հետո առաջին շեշտադրումներից է եղել, թե արդյոք ոռոգման հետ կապված ամեն ինչ կարգի՞ն է: Փաշինյանը խնդիր է դրել Սևանին չանդրադառնալ, իրեն վստահեցրել են, որ Սևանից հավելյալ ջուր չեն վերցնելու, հետագայում պարզվել է, որ դա անհրաժեշտ է, պարզվել է, որ կան ստվերային այգիներ, կորուստներ և այսպես շարունակ: Վարչապետի պաշտոնակատարի գնահատմամբ` ոռոգման համակարգի ոլորտում տիրում է «վակխանալիա», ուստի այս խնդրով այսօրվանից պետք է զբաղվել հետագայում նույն տաշտակի առաջ չկանգնելու համար:

Կառավարության ղեկավարը նշեց, որ այս ոլորտի իրավիճակի վերաբերյալ Պետական վերահսկողական ծառայության պետի ներկայացրած տվյալները սարսափելի էին, անհավատալի, պարզվել էր, որ տասնյակ հեկտարներով այգիներ կան, որ առաջնային ջուր են ստացել և չեն վճարել ոչ մի լումա: Փաշինյանը ներկայացրեց, թե որ ուղղություններով պետք է աշխատանքներ տանել, առաջինը ստվերային այգիների ու հողատարածքների արձանագրման հարցն է: Նրա խոսքերով` մեծ հավանականությամբ իրավապահներն էլ պետք է անդրադառնան այս հարցին, քանի որ ոռոգման համակարգին միլիոնների վնաս է հասցվել:

«Իմաստ ունի, որ ստեղծենք աշխատանքային խումբ, որն այսօրվանից զբաղվի ամառվա պիկին մեր ոռոգման խնդիրները լուծելով, հէկերի ոլորտում… ինչ կարդում ես, բլոգբաստերի տպավորություն է ստեղծում: Պետք է աշխատանքային խումբ ձևավորել, որն այսօրվանից պետք է զբաղվի ոռոգման սեզոնի հարցերով` անդրադառնալով դրա բոլոր բաղադրիչներին»,- ասաց նա:

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հայտնեց, որ այս ուղղությամբ որոշակի աշխատանք իրականացվել է, սկսել են գործընթաց, արբանյակային պատկերների միջոցով հստակ ստանում են խոնավ հողերի պատկերը, այն համադրում են ջրօգտագործող ընկերությունների տրամադրած պայմանագրերի հետ, տեսնում, թե որտեղ են ստվերային այգիները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, անդրադառնալով ռեգիստրացիոն համակարգերի ներդրմանը, նշեց, որ այդ կերպ հստակ պատկերացում կստացվի` այդ ծավալի այգիներ կա՞ն, թե՞ ոչ, այդ այգիներն ի՞նչ կերպ են օգտագործվում և այլն:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

13:58 19.04.2025

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

13:50 19.04.2025

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:22 19.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...

BACK_TO_TOP