14:46 21.11.2018
Մինչև տարեվերջ Գյումրիի տնակներում ապրող 21 ընտանիքի ապահովելու են սոցիալական բնակարաններով: Այդ բնակարանները 10 ընտանիքի կհանձնվեն արտահերթ: Խոսքը վերաբերում է միայնակ ծերերին ու բազմազավակ ընտանիքներին, իսկ մնացած բնակարանների համար կլինի վիճակահանություն: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am–ի թղթակիցը: Իսկ ինչպե՞ս են ընտրվելու այդ ընտանիքները: Քաղաքապետարանն առաջնորդվում է 3 չափորոշիչներով: Այս պահին բնակբաժինը շարունակում է փաստաթղթեր ընդունել ընտանիքներից: Հիշեցնեք, որ սոցիալական բնակարանները կառուցվում են ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի և Գյումրիի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ:
Մեկ շաբաթ է՝ սոցիալական բնակարանի հավանական շահառուներից քաղաքապետարանը դիմումներ է ընդունում, բայց դիմողներ, կարելի է ասել՝ չկան: Այս պահին ունեն ընդամենը 6 դիմում: Թե ինչու է բնակարանային խնդրի նկատմամբ նման պասիվություն 2826 տնակ ունեցող քաղաքում, Գյումրիի քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը մի քանի հանգամանքներով է պատճառաբանում: Նախ՝ ծրագրի սահմանած չափորոշիչներն են հետ պահում:
«Շատերը չեն համաձայնում, որ որպես սեփականություն չենք տալիս, կարծում եմ՝ սա է պատճառը, որ դիմումատուները սպասվածից քիչ են»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը:
Այսինքն՝ այս ծրագրից օգտվելու համար կարևոր չափորոշիչ չէ անօթևանի կարգավիճակ ունենալը, բայց պարտադիր է նպաստառու լինելը: Ըստ էության, տնակներում ապրողների մեծ մասը, ինչպես նաև միայնակ ծերերը, պետք է, որ լինեն նպաստառուներ: Տնակում միայնակ ապրող Գրիգոր Գասպարյանին, օրինակ, մերժեցին՝ նպաստառու չլինելու պատճառով:
Մյուս չափորոշիչը, որը կարող է մերժման պատճառ դառնալ, տնակում առնվազն 10 տարվա հաշվառում չունենալն է: Այլ գործոններ էլ կան, որոնք հետ են պահում տնակների բնակիչներին փաստաթղթեր ներկայացնելուց: Առայժմ միակ՝ Անի թաղամասի սկզբնամասում գտնվող սոցիալական շենքից 12 բնակարան է հանձնվելու, 7-ի տերերը հայտնի են դեռ անցած տարվանից, ովքեր ընտրվել են առանց վիճակահանության, իսկ մյուս 5-ը, ինչպես նախատեսված է, կորոշվեն վիճակահանությամբ: Սա նաև կախված է դիմումատուների թվից:
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում00:00 24.11.2024
Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համարԿորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...
23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANAԻսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...
23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարներըSolar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...
23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթՆոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...
23:20 23.11.2024
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևըՄիացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...