Ադրբեջանական դատարանում Կարեն Ղազարյանին ահաբեկիչ են որակել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+14.09 oC

Ադրբեջանական դատարանում Կարեն Ղազարյանին ահաբեկիչ են որակել

23:10 20.11.2018

Գյանջայի դատարանում այսօր անցկացվել է Կարեն Ղազարյանի գործով հերթական դատական նիստը: Նրան մի շարք մեղադրանքներ են առաջադրվել․ «Կյանքի ու առողջության դեմ ուղղված հանցագործություններ», «Տնտեսական գործունեության ոլորտում հանցագործություններ», «Հասարակական անվտանգության դեմ հանցագործություններ», «Պետության սահմանադրական կարգի ու անվտանգության խախտման դեմ հանցագործություններ», «Կառավարման կարգի դեմ հանցագործություններ» հոդվածներով:

REPORT.AZ-ի փոխանցմամբ՝ դատական նիստին որպես տուժող կողմ հանդես է եկել Խադիև Նազիմ Թեյմուր օղլուն, որը հայտարարել է, որ մեղադրյալի հետ ծանոթ չէ․

«Մեղադրյալին չեմ ճանաչում։ Հետո տեղեկացա, որ նա պատրաստվում է պայթյուն իրականացնել շուկայում, որտեղ ավելի քան 250 վաճառող կա։ Շուկա է այցելում օրական 1000-ից ավելի գնորդ։ Եթե նա ահաբեկչությունն իրականացներ, շատ զոհեր կլինեին, հսկայական վնաս կհասցվեր։ Այդ իսկ պատճառով խնդրում եմ պատժել ահաբեկչին՝ օրենքի ողջ խստությամբ»։

Հերթական դատական նիստը կկայանա նոյեմբերի 27-ին։

Հիշեցնենք, որ Ղազարյանը ՀՀ Տավուշի մարզի բնակիչ է, որն անհայտ պայմաններում այս տարվա հուլիսին հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Նրան այնտեղ ներկայացնում են որպես ՀՀ ԶՈւ դիվերսանտ, թեև Ղազարյանը ԶՈւ զինծառայող չէ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից

23:12 19.04.2025

Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից

Ապրիլի 19-ին, ժամը 19:20-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում արագիլն արգելափակվել է 15 մետր բարձրության վրա մետաղական կառուցատարրերում, թռչունին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թռչունն արգելափակվել է բարձրավոլտ […] ...

Մեքսիկացիները «վրեժ են լուծում» Թրամփից՝ վերանվանելով «Ամերիկանո»-ն

22:53 19.04.2025

Մեքսիկացիները «վրեժ են լուծում» Թրամփից՝ վերանվանելով «Ամերիկանո»-ն

Մեքսիկայում սրճարանները սկսել են «Ամերիկանո» սուրճի անվանումը փոխել «Մեքսիկանո»-ի՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի, հաղորդում է CNN-ը։ «Եթե իմ թիմը ցանկանում է փոխել անունը Ամերիկանոից Մեքսիկանո, մենք կարող ենք դա անել», – ասաց Cicatriz-ի սեփականատեր Սքարլեթ Լինդեմանը, գաղափարն անվանելով «հիանալի», քանի որ «բառերն իսկապես ուժ ունեն»։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, սա […] ...

Յալթայում և Մասանդրայում ավելի քան 12 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության

22:38 19.04.2025

Յալթայում և Մասանդրայում ավելի քան 12 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության

Յալթայում և Մասանդրայում ավելի քան 12 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի՝ ցանցերում տեխնիկական խափանման պատճառով։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է Ղրիմի Հանրապետության վառելիքի և էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Վորոնկինը։ «Ղրիմի Հանրապետության «Ղրիմէներգո» պետական ձեռնարկության ցանցերում տեխնիկական խափանման պատճառով անջատվել են Յալթայի քաղաքային շրջանի՝Յալթա, Վինոգրադնոյե, Մասսանդրա բնակավայրերի էլեկտրամատակարարումը: Անջատվել են՝ 76 տրանսֆորմատորային ենթակայաններ, […] ...

Ինչո՞ւ է Ադրբեջանը ձախողում խաղաղության ու ապաշրջափակման գործընթացը. Սոսի Թաթիկյանի հարցազրույցը

22:27 19.04.2025

Ինչո՞ւ է Ադրբեջանը ձախողում խաղաղության ու ապաշրջափակման գործընթացը. Սոսի Թաթիկյանի հարցազրույցը

Վերջին շաբաթներին Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում՝ Հայաստանին մեղադրելով հրադադարը խախտելու մեջ: Այս վարքագիծը գերիշխող է դարձել այն պահից սկսած, երբ թե՛ Երևանը, թե՛ Բաքուն հայտարարեցին, որ վերջնականացվել է խաղաղության պայմանագրի տեքստը: Ինչո՞վ է պայմանավորված այս ամենը, և ի՞նչ քայլեր են անհրաժեշտ. այս ու այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է արտաքին քաղաքականության և անվտանգության կառավարման հարցերով […] ...

Վանաձորում «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել

22:13 19.04.2025

Վանաձորում «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել

Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի 59 հասցեի դիմաց Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Պավել Պ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը […] ...

SHANTNEWS

22:00 19.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP