14:29 21.11.2018
Շիրակի մարզում անշարժ գույքի առք ու վաճառքի, նվիրատվության և այլ գործարքների աճ է գրանցվել: Մասնագետները փաստում են, որ կադաստրային գործարքների նման ակտիվություն մարզում 2009 թվականից հետո չէր գրանցվել: Կադաստրի մարզային ստորաբաժանումում այս տարվա 3-րդ եռամսյակում միայն բնակարանների առք ու վաճառքի գործարքների թիվը 20 տոկոսով ավելին է երկրորդ եռամսյակի համեմատ։ Մասնագետները սովորաբար սա պայմանավորում են 2 հիմնական գործոնով՝ տնտեսական ակտիվություն և ֆինանսների հասանելիություն։ Այժմ շուկան ակտիվացել է հիփոթեքային վարկավորման պայմանների մեղմացմամբ՝ երիտասարդ ընտանիքներին ցածր տոկոսադրույքով վարկավորմամբ, ինչպես նաև տարիքային շեմի նվազմամբ։ Կադաստրում քաղաքացիների մեծ ակտիվություն է, գործարք անում են հիմնականում հիփոթեքային վարկավորմամբ։ Հիփոթեքի պայմանները քաղաքացիների համար ֆինանսական հասանելիություն են ապահովել, դրանից էլ շուկան ակտիվացել է։
Ըստ «Ա.Գ Էսթեյթ» ՍՊԸ-ի փորձագետ Արարատ Պապոյանի՝ գործարքների ակտիվությունը պայմանավորված չէ միայն հիփոթեքային վարկավորմամբ, այլապես այդ գործարքները կընդգրկեին հիմնականում էժան տները։ Բայց տեղի է ունենում հակառակը՝ գնողունակ քաղաքացիները նախընտրում են գնել թանկ բնակարաններ քաղաքի կենտրոնում ու ոչ թե ծայրամասային թաղամասերում էժանները։ Ըստ փորձագետի՝ մարդիկ ունեն սեփական կապիտալ ու ցանկանում են լավ գույք ձեռք բերել, նրանց շարքերում են նաև օտարերկրացիները:
Շուկայի ակտիվության արդյունքում անշարժ գույքը մարզում դեռևս չի թանկացել: Վաճառողները թանկ են գնահատում իրենց անշարժ գույքը, բայց գնողն էժանացնում է, Կադաստրում կնքված առք ու վաճառքի պայմանագրերում գնաճ չկա: Սա նաև այն պատճառով, որ շատ են դեռ տարիներ առաջ վաճառքի հանված էժան տները, որոնք չեն էլ վաճառվում: Սա նաև Ռուսթավելի փողոցի հին տներին է վերաբերում: Փողոցի վերակառուցումից հետո սպասվում էր, որ դրանք նաև բիզնես տարածքների էին վերածվելու և քաղաքի զբոսաշրջային միջավայրն էին փոխելու, ինչը տեղի չունեցավ:
Անշարժ գույքի միջինացված արժեքը որոշվում է առք ու վաճառքի պայմանագրերում բնակիչների նշած գումարի չափից ելնելով: Բայց միշտ չէ, որ վաճառողի ու գնորդի միջև գումարային հաշիվների մասին ճիշտ տեղեկություններ են հայտնվում Կադաստրում: Առք ու վաճառքի իրական գնի փոխարեն ցածրը հայտարարելով՝ ոմանք մտածում են, որ դրանից կպակասեն իրենց կադաստրային մուծումները: Այնինչ, Կադաստրի կոմիտեի «Շիրակ» մարզային ստորաբաժանման ղեկավար Արայիկ Առաքելյանն ասում է, որ անկախ նրանից, թե 1 սենյականոց է գնվում, 5 սենյականոց, թե առանձնատուն, բոլորի համար իրավունքի պետական գրանցման գումարը 45.000 դրամ է, այսինքն՝ գնորդը վճարում է 1 միավոր գույքի համար՝ առանց դրա չափերը հաշվի առնելու:
Գործարքների իրական գները չհայտարարելու պատճառով անշարժ գույքի գների կադաստրային արժեքները ճիշտ չեն ձևավորվում: Իսկ մասնագետները սա հիմք են ընդունում՝ բնակարանների գնման վկայագրերի գները սահմանելիս, որոնք միշտ ցածր են լինում շուկայականից: Բացասական հետևանքն էլ այն է, որ շահառուին չի հաջողվում բնակարան գնել վկայագրի արժեքով:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...