Ադրբեջանում սկսել են անհայտ պայմաններում այնտեղ հայտնված Կարեն Ղազարյանի դատավարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
15:11:31
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+12.09 oC

Ադրբեջանում սկսել են անհայտ պայմաններում այնտեղ հայտնված Կարեն Ղազարյանի դատավարությունը

16:58 20.11.2018

Գյանջայի դատարանում այսօր սկսվել է Կարեն Ղազարյանի դատավարությունը։ Ղազարյանը ՀՀ Տավուշ մարզի բնակիչ է, որն անհայտ պայմաններում այս տարվա հուլիսին հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Նրան այնտեղ ներկայացնում են որպես ՀՀ ԶՈւ դիվերսանտ, թեև Ղազարյանը ԶՈւ զինծառայող չէ։

Այսօր դատարանը լսել է վկաներից մեկի ցուցմունքը, ինչից հետո դատավարությունը հետաձգվել է մեկ շաբաթով։

Կարեն Ղազարյանի թեմային այսօր անդրադարձել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։ Նա վստահեցրել է, որ իրենք ջանքեր են գործադրում Ղազարյանին Հայաստան վերադարձնելու համար և ուշադրության կենտրոնում են պահում հարցը, սակայն տարակուսանք է առաջացնում նրա հարազատների պահվածքը՝ միջպետական ճանապարհը փակելն ո՞ւմ դեմ է ուղղված։

«Ո՞ւմ դեմ էր ուղղված այդ ակցիան, ո՞ւմ դեմ։ Եթե դա Ադրբեջանի իշխանության գործողությունների դեմ էր, ինչո՞ւ է այդ դեպքում փակվում այն ճանապարհը, որի ընդհանրապես փակումը Ադրբեջանի ստրատեգիական նպատակներից մեկն էր։ Եթե այդ ակցիան մեր դեմ էր՝ նրա համար, որ մենք բավարար ուշադրություն չենք դարձնում խնդրին, այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ է վարչապետի կինը երկու անգամ այցելում ընտանիքին, և արդյո՞ք մենք ունենք այդպիսի նախադեպ, երբ այդ իրավիճակում հայտնված ընտանիքն այսպիսի ուշադրության է արժանանում»,- ասել է Փաշինյանը։

Ադրբեջանական կողմը Կարեն Ղազարյանին դեմ մեղադրանք է առաջադրել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 5 բաժնով. ընդհանուր՝ 13 հոդվածով:

  1. «Կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններ»,
  2. «Տնտեսական գործունեության ոլորտում հանցագործություններ»,
  3. «Հանրային անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ»,
  4. «Սահմանադրական կարգի և պետանվտանգության դեմ հանցագործություններ»,
  5. «Կառավարման կարգի դեմ հանցագործություններ»։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու գործի հետ կապված Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, համաձայն իր մանդատի և աշխատելակարգի, երկխոսության մեջ է ներգրավված բոլոր պատկան մարմինների հետ: ԿԽՄԿ ներկայացուցիչները երբեմն այցելում են Ղազարյանին ու դիտարկում նրա պահման պայմանները։

Հուլիսի 15-ին, երբ Ղազարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու մասին հայտնի էր դարձել, ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ նա Տավուշի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է:

«Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984թ. ծնված Կարեն Ղազարյանին: Հայտնում ենք, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է: Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: Կարեն Ղազարյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են»։

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ադրբեջանական մամուլի գրառումներին, գրել է, որ ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում:

«Միաժամանակ նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հանդիսանալով Գերիների, պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, դիմել է ԿԽՄԿ երևանյան գրասենյակ՝ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։ Նշենք նաև, որ ԿԽՄԿ երևանյան գրասենյակը զգուշացված է Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ»,- հայտարարել էր ՀՀ ՊՆ խոսնակը։

Oգոստոսի 14-ին թեմային անդրադառնալիս ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտնել էր, որ Հայաստանը շարունակում է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները դեռևս չպարզված հանգամանքներում Ադրբեջանում հայտնված և գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին անվտանգ և որքան հնարավոր է շուտ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Օդեսա

19:00 15.04.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Օդեսա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն երեքշաբթի այցելել է Օդեսա, որտեղ խոստացել է շարունակել աջակցել Ուկրաինային։ Այս մասին նա հայտնել է X-ում։ «Այսօր ես Վլադիմիր Զելենսկիի հետ այցելել եմ Օդեսա, ՆԱՏՕ-ի աջակցությունն անսասան է»,- գրել է նա։ Նրա խոսքով՝ դաշինքը կշարունակի օգնել Ուկրաինային։ ...

Սպերցյանի գործակալը հրաժարվել է հայ ֆուտբոլիստի` անգլիական ակումբ տեղափոխվելու տարբերակից

18:52 15.04.2025

Սպերցյանի գործակալը հրաժարվել է հայ ֆուտբոլիստի` անգլիական ակումբ տեղափոխվելու տարբերակից

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող էր կարիերան շարունակել «Նոթինգհեմ Ֆորեսթում»։ Անգլիական ակումբի ներկայացուցիչները կապվել են հայ ֆուտբոլիստի գործակալ Ռաֆաելա Պիմենտայի հետ, սակայն նա մի շարք պատճառներով հրաժարվել է Էդուարդի՝ կարիերայի շարունակության այդ տարբերակից։ Պատճառները չեն նշվում: Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում 29 խաղում 7 գոլ է խփել, կատարել 4 գոլային փոխանցում։ ...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

18:47 15.04.2025

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Եղանակային գործոններով պայմանավորված՝ ապրիլի 14-ից 15-ը ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում բազմաթիվ ահազանգեր են ստացվել ավտոճանապարհներին արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Դիլիջան, Վանաձոր, Հրազդան քաղաքներում, Սառնակունք, Ծաղկաշեն, Անգեղակոթ, Լծեն, Աղվանի, Ազատան գյուղերում, Տաթև-Լծեն, Աղվանի-Տաթև, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհներին և Մ-2 ավտոճանապարհի 163-րդ կիլոմետրին։ Փրկարարներն ընդհանուր առմամբ արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու՝ ցուցաբերել […] ...

Պորոշենկոն Զելենսկիի գրասենյակին մեղադրել է իշխանությունը յուրացնելու մեջ

18:40 15.04.2025

Պորոշենկոն Զելենսկիի գրասենյակին մեղադրել է իշխանությունը յուրացնելու մեջ

Վլադիմիր Զելենսկիի գրասենյակը սկսել է չարաշահել Ուկրաինայում ռազմական դրության երկարաձգումը և սկսել է յուրացնել իշխանությունը։ Նման կարծիք է հայտնել երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն։ «Այժմ մտցվում է ռազմական դրության ևս մեկ երկարացում։ Սա 15-րդ անգամն է, որ խորհրդարանին խնդրում են աջակցել դրան։ Բայց ինչո՞ւ դրա ավարտից մեկ ամիս առաջ։ Ուզում եմ շեշտել, որ պետք է […] ...

Մյուլերը «Բավարիայում» հատել է 60000 խաղային րոպեի շեմը

18:30 15.04.2025

Մյուլերը «Բավարիայում» հատել է 60000 խաղային րոպեի շեմը

Թոմաս Մյուլերը Մյունխենի «Բավարիայի» կազմում հատել է 60000 խաղային րոպեի շեմը։ Դա տեղի է ունեցել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Բունդեսլիգայի հերթական տուրի խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով: 35-ամյա հարձակվողը գերմանական ակումբի կազմում անցկացրել է 745 խաղ, խփել 248 գոլ և կատարել 273 գոլային փոխանցում։ Հիշեցնենք, որ ամռանն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո գերմանացին […] ...

Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկվել է Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի իրականացման ընդհանուր առաջընթացը

18:20 15.04.2025

Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկվել է Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի իրականացման ընդհանուր առաջընթացը

Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի (ՊՀԱԾ4) և Հարավային Կովկասում թվայնացման հնարավորությունների ապահովման նպատակով իրականացվող տեխնիկական աջակցության շրջանակում: Պատվիրակությունը ղեկավարել են Համաշխարհային բանկի աշխատախմբի ղեկավարներ՝ Արման Վաթյանը և Խուրամ Ֆարուկը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՊՀԱԾ 4 ծրագրի իրականացման ընդհանուր առաջընթացը 2024 թվականի նոյեմբերի վերջին առաքելությունից […] ...

BACK_TO_TOP