«Ոչինչ չի մնա». նոր ներկայացում Գյումրիի թատրոնի բեմում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

«Ոչինչ չի մնա». նոր ներկայացում Գյումրիի թատրոնի բեմում

00:36 21.11.2018

Գյումրիի դրամատիկական թատրոնը պրեմիերայի է պատրաստվում: Ջոն Օսբորնի «Ետ նայիր զայրացած» պիեսի հիման վրա բեմադրում է «Ոչինչ չի մնա» ներկայացումը:  Համանուն ֆիլմը նույն ռեժիսորը՝  Հրաչ Քեշիշյանը, նկարահանել է 2007-ին:  Ըստ ստեղծագործական կազմի՝ ներկայացումը և՜ նման է, և՜ տարբեր ֆիլմից: Թատրոնի պիեսը յուրովի է ներկայացնում: Նոր ներկայացումը հրավիրյալ դերասան ունի, գլխավոր դերերից մեկն էլ հրավիրված դերասանն է կատարում: Թատրոնի գլխավոր ռեժիսորն ու միևնույն ժամանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նախ նշեց հրավիրյալ մասնագետների օգնությամբ աշխատելու անհրաժեշտությունը: Հրավիրում են նրանց,  ովքեր իրենց հետ նոր մոտեցումներ են բերում Գյումրիի թատրոն: Հրավիրված ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը հանդիսատեսին արդեն հայտնի պիեսով է ներկայանում: Նույն ստեղծագործության բեմադրումը  էկրանավորումից տարբերվում է, բայց զուգահեռներ չանցկացնել հնարավոր չէ:

«Սա նույն ստեղծագործության այլ մեկնաբանությունն է: Ներկայացնել նույն բանը պարզապես իմաստ չուներ: Սա ֆիլմ-ներկայացում է՝ այլ մեկնաբանությամբ: Երբ 2 մարդ նույն անունն ունեն, մենք փորձում ենք համեմատել նրանց տեսակները: Ֆիլմն ու ներկայացումը ունեն նույն անունը, բայց և անհնար է չտարանջատել իրարից»,- ասել է ներկայացման գլխավոր դերակատարաներից Մանե Մխոյանը:

Իսկ՝ ինչ է նշանակում ֆիլմ-ներկայացում, պարզ դարձավ, երբ հերթական փորձի համար վարագույրը բացվեց:  Ներկայացման տեսարաններն ուղեկցվում են տեսաուղերձներով ու ենթագրերով: Տեխնիկական լուծումները լրացնում են դերասանական խաղը , միևնույն ժամանակ, բեմադրությունը յուրօրինակ դարձնում:

 

«Իր տեսակով ներկայացումը բավականին բարդ է, թե՜ հոգեբանական տեսանկյունից, թե՜ դերասանական խաղի տեսանկյունից, թե՜ տեխնիկապես: Դրա համար ամեն ինչ անում ենք, որ ներկայացումը կայանա տեխնիկապես և էմոցիոնալ հարթության վրա»,- ասել է բեմադրող-ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը:

 

90-ականների սերնդի մութ ու ցուրտ տարիների պատմությունները միահյուսվել են ու վերածվել հոգեբանական դրամայի:  «Ոչինչ չի մնա» ներկայացման պրեմիերան Աճեմյանի թատրոնում նոյեմբերի 24-ին և 25-ին է:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP