12:19 20.11.2018
ԿԲ գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանն այսօր հայկական նոր թղթադրամները ներկայացնելիս խոսել է նաև այն մասին, թե որտեղ է տպագրվել հայկական արժույթը:
«Մրցույթի պահանջները, ինչպես և նախկինում, եղել են շատ խիստ: Մեր պահանջն է եղել, որպեսզի մասնակից դրամահատարանները եվրո թողարկող դրամահատարաններ լինեն և տեխնիկապես կարողանան բավարարել մեր բոլոր պահանջները, որոնք մենք ներկայացնում ենք մեր թղթադրամների պաշտպանվածության համար»:
Ըստ ԿԲ գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանի՝ արդյունքում հաղթող է ճանաչվել գերմանական ընկերությունը, որն էլ տպագրել է ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամները:
«Այս թղթադրամների առանձնահատկությունն այն է, որ դրանք հիբրիդ որակի թղթադրամներ են: Այսինքն՝ բաղկացած են թղթից և պոլիմերային նյութերի համադրությունից, որն ապահովում է առավել պաշտպավածությունն այդ թղթադրամների, և դրանց վրա մենք կարողանում ենք կիրառել պաշտպանական բոլոր հատկանիշները, որոնք հնարավոր չէր կիրառել թղթյա, բամբակե հումքով պատրաստված թղթադրամների վրա»,- հավելել է Նահապետյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ԿԲ-ում ներկայացրել են 3-րդ սերնդի թղթադրամները: Դրանք թողարկվել ՀՀ 3-րդ հանրապետության արժույթի 25-ամյակի առթիվ: Նոր թղթադրամները շրջանառության մեջ կմտնել նոյեմբերի 22-ից :
1000 դրամանոց թղթադրամը նվիրված կլինի Պարույր Սևակին, 2000 դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին, 5000 դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10.000 դրամանոցը՝ Կոմիտասին, 20000 դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50.000 դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին:
ԿԲ-ից հայտնում են, որ գործածության մեջ գտնվող, այսինքն՝ նախորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս չեն եկել, դրանք դուրս կգան բնական մաշվածությամբ:
08:18 16.04.2025
Խոակին Կապառոսը չորրորդ անգամ գլխավորել է «Սևիլիան»Խոակին Կապառոսն իր կարիերայում չորրորդ անգամ նշանակվել է իսպանական «Սևիլիայի» գլխավոր մարզչի պաշտոնում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը «Սևիլիան» կգլխավորի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: 69-ամյա Կապառոսը «Սևիլիան» մարզել է 2019 թվականի մարտ-հունիս, 2018-ի ապրիլ-հունիս ամիսներին, 2000-2005 թվականներին, իսկ 2019 թվականին զբաղեցրել է նաև սպորտային տնօրենի պաշտոնը: Իսպանացին Հայաստանի ազգային հավաքականը գլխավորել […] ...
08:12 16.04.2025
Սարավան-«Զանգեր» հատվածում, Ճամբարակ քաղաքում, Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին տեղում է ձյունՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սարավան-«Զանգեր» հատվածում, Ճամբարակ քաղաքում, Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում և Զորական, Հաղթանակ գյուղերում մառախուղ է։ ...
08:05 16.04.2025
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհըԱպրիլի 16-ին, ժամը 01:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան 2-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:50-ին, մարվել՝ 03:48-ին: Այրվել են «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան և կենցաղային […] ...
08:00 16.04.2025
Մոդրիչը դարձավ «Ռեալի» երրորդ ֆուտբոլիստը, որն ակումբի համասեփականատեր էԽորվաթիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը գնել է «Սուոնսի Սիթի» ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի մի մասը, հաղորդում է ուելսյան ակումբի մամուլի ծառայությունը: «Լուկայի առաջնորդությունը, գիտելիքները և կիրքը ֆուտբոլի հանդեպ առանցքային կլինեն ակումբի շարունակական զարգացման համար»,- նշված է ակումբի հաղորդագրությունում: 2011 թվականին «Սուոնսին» դարձավ առաջին ուելսյան ակումբը, որը հանդես եկավ Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Ակումբը հետագայում […] ...
00:00 16.04.2025
Գործարկումից հետո առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքներըԱվելի քան 40 տարի անց՝ Երևանի մետրոպոլիտենի գործարկումից ի վեր կատարվում է շարժասանդուղքների փոխարինում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գործընթացը մի քանի կայարաններում արդեն ավարտվել է: Ընթացքի մեջ են «Սասունցի Դավիթ», առաջիկայում նաև՝ «Զորավար Անդրանիկ» կայարանում շարժասանդուղքների նորացման աշխատանքները: Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման համար: […] ...
23:59 15.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...