Գյումրիում շահագործվել է 23,8 մլն եվրո արժողության փողոցաշինական ծրագրի առաջին փողոցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Գյումրիում շահագործվել է 23,8 մլն եվրո արժողության փողոցաշինական ծրագրի առաջին փողոցը

18:00 19.11.2018

23 ու 8 միլիոն եվրո արժողության փողոցաշինական ծրագրով Գյումրիում շահագործվել է առաջին փողոցը՝ Կոմիտասը: Փողոցի հիմնանորոգումը քաղաքապետարանի աշխատակիցները նշանավորեցին քայլերթով: 900 մետր երկարություն ունեցող փողոցի շինարարությունը 6 ամիս է տևել ու պահանջել մոտ 325 մլն դրամ: Վերակառուցումը ավարտին հասցնել հաջողվել է ավելի քան 70 մլն դրամ հավելյալ ֆինանսավորմամբ: Դրա անհրաժեշտությունն առաջ էր եկել նախագծային թերությունների պատճառով, և դրա հետևանքով կատարվել էին լրացուցիչ ու ծավալով մեծ աշխատանքներ:

Վերջին 30 տարում առաջին անգամ է Կոմիտաս փողոցը վերանորոգվել: Բնակիչները պատմում են, որ քանդված փողոցի պատճառով նույնիսկ շտապօգնության մեքենաներն էին հրաժարվում թաղամաս մտնել: Ցեխոտ մայթերով ու քարուքանդ փողոցով անցնելու միակ տարբերակը, ըստ բնակիչների, երկարաճիտ կոշիկներն ու ոտքերին պոլիէթիլենային տոպրակներն են եղել:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մեծածավալ այս ծրագրով Գյումրիի կենտրոնական մյուս փողոցներում աշխատանքները մնալու են անավարտ: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտնեց, որ այդ փողոցներում շինարարության ժամկետները բանկի համաձայնությամբ երկարացվել են երկու ամսով, բայց հնարավոր է՝ այս ժամկետն էլ փոփոխվի, թեև Գյումրիի քաղաքապետը կարծում է, որ ժամկետները հույժ կարևոր չեն:

Հիշեցնենք, որ փողոցաշինական մեծ ծրագիրը երկար ժամանակ կանգ էր առել, քանի որ նախագծային անհամապատասխանություններ կային: Հիմա արդեն հստակ է, որ քանդված 10 փողոցում գործը մինչև տարեվերջ ասֆալտապատմանը չի հասնի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

15:22 19.04.2025

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

Ապրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

15:11 19.04.2025

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...

SHANTNEWS

15:00 19.04.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

BACK_TO_TOP