Արարատյան դաշտում 38 նոր հոր բացելու ծրագիրը չի չեղարկվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

Արարատյան դաշտում 38 նոր հոր բացելու ծրագիրը չի չեղարկվել

18:30 17.11.2018

Սևանի փրկության համար հրավիրված գիտաժողովին մասնակցել է նաև Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը, ում SHANTNEWS.am-ն այսօր հարցեր է ուղղել նաև Արարատյան ջրային ավազանի վերաբերյալ:

Հայտնի է, որ միայն գրունտային ջրերի մակարդակն իջել է 3-ից մինչև 9 մետր, առանձին դեպքերում՝ մինչև 15 մետր: Մի կողմից՝ խոսվում է Արտեզյան ավազանի «հյուծված» վիճակի մասին, մյուս կողմից՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վոլոդյա Նարիմանյանն այս տարվա ապրիլին ասել էր, որ Արարատյան դաշտում 38 նոր արտեզյան հոր կգործարկվի, իսկ ավելի քան 150-ի շահագործման ռեժիմը կերկարաձգվի:

SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է Ջրային կոմիտեի նախագահից, թե արդյո՞ք իրենք կասեցրել են այդ ծրագիրը: Ինեսսա Գաբայանը դրական պատասխան է տվել՝ հորերը գործարկվելու են: Գաբայանն ընդգծել է, որ դրանք դուրս են գտնվում արտեզյան ավազանից և լրացնելու են այն բացը, որը թողել է ցամաքած Սև ջուրը.

«Սև ջուրն օգտագործվում էր 6 գյուղերի հողատարածքները ոռոգելու համար: Հիմա Սև ջուրը ցամաքել է, այնտեղ հոսում է ընդամենը կոյուղաջուր: Այդ հորերը կլուծեն այդ համայնքների հարցը: Այստեղ նաև մալարիայի, մյուս հիվանդությունների խնդիր ենք ունենում, եթե ջուր չկա և օգտագործվում է Սև ջրում եղածը»:

Հիշեցնենք, որ դեռ 2014 թվականին է փորձագետ Աշոտ Սարգսյանն ասել, որ համաձայն ուսումնասիրության՝ 1983-2013թթ. Սև ջուր-Ակնալիճ աղբյուրների ելքերի կրճատում է տեղի ունեցել մոտ 6 անգամ:

Ըստ «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանի՝ 303 արտեզյան հորերից 120-ը չորացել է Մեծամոր գետի ավազանում և դրանով ծանր պայմաններ ստեղծել նաև ձկնային տնտեսությունների համար: 3 տարվա ընթացքում ձկնաբուծական 77 տնտեսություն փակվել է:

2014 թվականի տվյալներով՝ 1984թ. ինքնաշատրվանող տարածքը 32700 հա-ից դարձել է 10700 հա, այսինքն` եռակի պակասել է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերացվել է Արամի փողոցի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը

10:22 25.11.2024

Վերացվել է Արամի փողոցի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը

«Պեստո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները իրականացարել են կրկնակի ստուգայց, որի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել (ք․ Երևան, Արամի փ․)։ Հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին

10:16 25.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 412 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․82 դրամ:   ...

Իշխող կուսակցության թեկնածուն ընդունել է Ուրուգվայի նախագահական ընտրություններում իր պարտությունը

10:00 25.11.2024

Իշխող կուսակցության թեկնածուն ընդունել է Ուրուգվայի նախագահական ընտրություններում իր պարտությունը

Իշխող աջ կենտրոնամետ Ազգային կուսակցության թեկնածու Ալվարո Դելգադոն շնորհավորել է ձախ կենտրոնամետ «Լայն ճակատ» կոալիցիայի մրցակից Յամանդա Օրսիին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի կապակցությամբ։ «Ցավով, բայց առանց մեղքի զգացման կարող ենք շնորհավորել հաղթանակածին»,- ասել է նա՝ դիմելով իր կողմնակիցներին։ Նոյեմբերի 24-ին Ուրուգվայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Exit poll-ը ցույց է տվել Օրսիի համոզիչ […] ...

Նոյեմբերի 24-ին Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 250 հրթիռ

09:50 25.11.2024

Նոյեմբերի 24-ին Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 250 հրթիռ

Իսրայելական զինվորականները կիրակի օրն արձանագրել են շիա «Հեզբոլլահ» կազմակերպության զինյալների կողմից Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 250 հրթիռի արձակումը։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։ Իսրայելի բանակը կշարունակի «պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին «Հեզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից», – վստահեցրել է բանակի վարչությունը: ...

Բրազիլիայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը ընկել է լեռնային ճանապարհից․ կան զոհեր

09:41 25.11.2024

Բրազիլիայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը ընկել է լեռնային ճանապարհից․ կան զոհեր

Բրազիլիայի արևելքում գտնվող Սերրա դա Բարիգա լեռնաշղթայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել։ Այս մասին հայտնում է G1 պորտալը։ Ըստ ականատեսների՝ ավտոբուսում մեխանիկական խնդիր է առաջացել, և վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը։ Միջադեպի հետեւանքով տուժել է գրեթե 30 մարդ, 17 ուղեւոր ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Զոհերի թվում կան երեխաներ և […] ...

Իսրայելը հավանություն է տվել պաշտպանության բանակի համար հրթիռային նավակների և ամենագնացների գնմանը

09:31 25.11.2024

Իսրայելը հավանություն է տվել պաշտպանության բանակի համար հրթիռային նավակների և ամենագնացների գնմանը

Իսրայելի պետական ​​գնումների հանձնաժողովը հաստատել է Իսրայելի Պաշտպանության ուժերի (IDF) մարտական ​​կարողությունների վերազինման և հզորացման նախագծերը, որոնք ներառում են նոր հրթիռային նավակներ և ամենագնացներ: Այս մասին ասվում է հրեական պետության վարչապետի, պաշտպանության նախարարության եւ ֆինանսների նախարարության համատեղ հայտարարության մեջ։ «Այսօր նախարարական գնումների հանձնաժողովը հաստատել է մի շարք ձեռքբերումներ, այդ թվում՝ «Project Reshef», նոր հրթիռային նավակ […] ...

BACK_TO_TOP