Ովքե՞ր կարող են քաղաքացիական հայց ներկայացնել «Սասնա ծռեր»-ի դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
20:47:47
Ամսաթիվ
08 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+12.09 oC

Ովքե՞ր կարող են քաղաքացիական հայց ներկայացնել «Սասնա ծռեր»-ի դեմ

20:09 16.11.2018

Հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Համաներման մասին օրենքի նախագիծը, որը նոյեմբերի 6-ից մտավ ուժի մեջ:

Համաներումը հատուկ կետ է նախատեսել 2016 թվականի հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամների համար, որոնք այժմ երեք վարույթով քննվող քրեական գործի շրջանակում ամբաստանյալի կարգավիճակում են, սակայն օրենքը նախատեսում է, որ համաներումը նրանց նկատմամբ կարող է կիրառվել այն պայմանով, «եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված և /կամ/ ֆիզիկական վնաս կրած տուժողները»:

Նույն օրենքի 11.3-րդ կետով սահմանվում է, որ «նկարագրված հանցագործությունների արդյունքում պատճաված նյութական վնասի հարցը կարող է լուծվել քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով»: Պարզ ասած՝ տուժողները կարող են քաղաքացիական հայց ներկայացնել դատարան «Սասնա ծռեր»-ի դեմ: Առաջին հայացքից հասկանալի է, որ համաներումը՝ համաներում, սակայն չի կարելի անտեսել նաև տուժողների իրավունքները: Միևնույն ժամանակ, խնդիրն այն է, որ նույն պայմանը դրված չէ համաներմամբ պատժից ազատվող  մյուս դատապարտյալների կամ ամբաստանյալների նկատմամբ:

Մինչդեռ ՊՊԾ գնդի գրավման գործով պաշտպան Տիգրան Հայրապետյանն ասում է, որ ի սկզբանե կառավարությունը ներկայացրել էր օրենքի մեկ այլ նախագծի ոչ պաշտոնական տեքստ, որում հաշվի էին առնվում համաներմամբ ազատվող բոլոր մեղադրյալների, ամբաստանյալների ու դատապարտյալների գործողություններից տուժածների իրավունքները: Նրանք ունեին քաղաքացիական հայց ներկայացնելու հնարավորություն: Եթե այդպիսի հայց ներկայացնեին, ապա համաներումը չէր կիրառվելու:

«Սասնա ծռեր»-ին տրվել էր արտոնություն, անգամ եթե տուժողները քաղաքացիական հայց ներկայացնեին, ամբաստանյալները կարող էին ազատվել պատժի հետագա կրումից, իսկ հայցն արդեն առանձին ընթացակարգով կքննվեր՝ չխանգարելով նրանց ազատությանը: Հետո արդեն օրենքի վերջնական նախագծում քաղաքացիական հայց ներկայացնելու պահանջը խմբագրվեց:

«Մնացած բոլոր հանցագործություններից տուժած անձանց իրավունքները անտեսվել են, սակայն մնացել են միայն «Սասնա ծռերը»: Նրանց մասով այդ կետը չի վերացել, այսինքն՝ մնացած բոլոր հանցագործությունների մասով տուժողների որևէ  իրավունք  հաշվի չի առնվել,«Սասնա ծռերի» մասով, չգիտես ինչու, այդ ձևակերպումը մնացել է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

«Նրանք, ովքեր նյութական վնաս են կրել հանցագործության հետևանքով, քաղաքացիական հայցով կարող են պահանջել փոխհատուցում: Դա կարող է նաև իրականացվել քրեական դատավարության նույն վարույթի շրջանակներում կամ առանձին քաղաքացիական հայցով, եթե նրանց նկատմամբ կիրառվի համաներում»,- պարզաբանեց փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Քաղաքացիական հայցի պահանջ կարող են ունենալ այն տուժողները, որոնց առողջությանը վնաս է հասցվել, նյութական կամ գույքային վնաս են կրել: Հասկանալի է, որ քաղաքացիական հայցը ենթադրում է նաև գույքային պահանջ և դրամական փոխհատուցում՝ առողջությանը պատճառված վնասի համար:

Տվյալ դեպքում գործով տուժող են ճանաչվել ՀՀ ոստիկանությունը և Երևանի քաղաքապետարանը: Նրանք կարող են այդ  վնասի հատուցման պահանջով դիմել քաղաքացիական դատարան:

Առայժմ այդպիսի քաղաքացիական հայց չի ներկայացրել ոչ մի տուժող, ասում են փաստաբանները: Տուժողները դա կարող են անել ցանկացած պահի, քանի դեռ դատարանը չի հեռացել խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու:

Հիշեցնենք՝ 2016 թվականի հուլիսի 17 ին, զինված հարձակումից հետո, ոստիկանությունը գրոհով փորձել էր  հետ վերցնել գրավված ՊՊԾ գունդը, որի ժամանակ 4 հոգի ստացել էր հրազենային վնասվածք:

ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհվել էր 3 ոստիկան: Բախումների հետևանքով վնասվածքներ էին ստացել «Սասնա ծռեր» խմբավորման մի քանի անդամներ՝ Աշոտ Պետրոսյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Պավլիկ Մանուկյանը, նրա   որդին՝ Արամ Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը:

Ի թիվս այլ պատանդների՝ ՊՊԾ գնդում պահվել են նաև ներկայիս ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ու այն ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տեղակալ Վարդան Եղիազարյանը: Զինված խմբի անդամներն այրել էին գնդի տարածքում գտնվող երեք ավտոմեքենա, իսկ գնդից դուրս՝  ոստիկանության և երթ անցկացնող ցուցարարների միջև բախումների հետևանքով ավելի քան 6 տասնյակ մարդ վնասվածքներ էր ստացել: 16-ամյա մի տղայի աչքը բժիշկները չկարողացան փրկել: Ոստիկանության և քաղաքացիական անձանց հարձակման կիզակետում հայտնվել էին նաև լրագրողներ: 12 լրագրողի նկատմամբ բռնություն էր կիրառվել: Կային նաև վիրավորներ:

Այժմ երեք  վարույթով քննվող քրեական գործով անցնող 31 ամբաստանյալներին առաջադրված են մեղադրանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 21 հոդվածներով: Համաներումը չի տարածվում միայն ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով /սպանություն/ ընթացող քննության  վրա:

Այդ մեղադրանքն առաջադրված է ամբաստանյալներ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին:

Հիշեցնենք՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն՝ զոհված ոստիկաններից երկուսի` Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի մարմնի վրա, բացի հրազենային վնասվածքներից, առկա են եղել նաև բութ առարկայով հասցված վնասվածքներ, իսկ գնդի գրավման ժամանակ զոհված ենթասպա Գագիկ Մկրտչյանի մահը վրա է հասել կրծքավանդակի և որովայնի շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող և միջանցիկ վնասվածքից:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդարադատության նախարարի տեղակալը ԵՄ փորձագիտական առաքելությանն է ներկայացրել առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերը

00:00 09.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալը ԵՄ փորձագիտական առաքելությանն է ներկայացրել առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերը

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և նախարարության ոլորտային պատասխանատուները հանդիպում են ունեցել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում՝ հանրային անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների գնահատման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության հետ: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Նախարարի տեղակալը, անդրադառնալով Եվրոպական միության հետ տարբեր ձևաչափերով առկա համագործակցությանը, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 08.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

23:57 08.04.2025

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ, արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է․ Ավինյանն ընդունել է Դպրոցական օլիմպիադայի քաղաքային փուլի դիպլոմակիր աշակերտներին

23:55 08.04.2025

Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ, արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է․ Ավինյանն ընդունել է Դպրոցական օլիմպիադայի քաղաքային փուլի դիպլոմակիր աշակերտներին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր հանդիպում է ունեցել դպրոցականների օլիմպիադայի քաղաքային փուլի 1-ին կարգի դիպլոմակիր աշակերտների հետ: «Սիրելի’ աշակերտներ, Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ. դա ձեր անձնական կայացման, ինքնուրույն ընտրություն անելու և արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է։ Մեզ համար կրթության զարգացումն անհրաժեշտություն է և մեր նպատակն է կրթության միջոցով […] ...

Երթևեկության անվտանգությունը՝ առաջնահերթություն․ Երևանում և մարզերում պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայություն

23:49 08.04.2025

Երթևեկության անվտանգությունը՝ առաջնահերթություն․ Երևանում և մարզերում պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայություն

Հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման ու բացահայտման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունեն ուժեղացված ծառայությունները։ Այս նպատակով էլ ապրիլի 4-ին, 5-ին և 6-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Արդյունքում, մայրաքաղաքում պարեկներն արձանագրել են 559 իրավախախտում, որոնցից 19՝ տրանսպորտայի միջոցը ոչ սթափ, 52-ը՝ առանց […] ...

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Նիվա»-ն․ կան վիրավnրներ

23:42 08.04.2025

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Նիվա»-ն․ կան վիրավnրներ

Ապրիլի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2121» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ ...

BACK_TO_TOP