«Սորոսական հատվածը» նեղացած է ՔՊ-ից. «Հրապարակ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+21.09 oC

«Սորոսական հատվածը» նեղացած է ՔՊ-ից. «Հրապարակ»

08:47 16.11.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ «ՔՊ»-ից նեղացած են հասարակական կազմակերպությունները, այսպես ասած, «սորոսական հատվածը»՝ նախընտրական ցուցակի և «հարակից» պատճառներով։ Զարմացած են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի բացակայությունից, այն դեպքում, որ Դավիթ Սանասարյանին լավ տեղ են հատկացրել։ Ինչո՞ւ չկաք ցուցակում՝ հարցրինք Հռոմ գործուղման մեկնած ԱԽ քարտուղար Ա․ Գրիգորյանին։ «Բանն այն է, որ ես ոչ թե Հայաստանում եմ գրանցված, այլ Արցախում»։ Պատճառը լոկ դա՞ է։ «Լոկ։ Իհարկե, առաջներում ԺԵԿ-ից տեղեկանք էին բերում և մասնակցում ընտրություններին, հիմա՝ չէ»,- ասաց նա՝ ակնարկելով Ռոբերտ Քոչարյանին, որին 1998-ին նման տեղեկանք տրվեց, որ կարողանա մասնակցել հայաստանյան ընտրություններին։

Իսկ ի՞նչ եք կարծում՝ դեկտեմբերի 6-ին ինչպե՞ս կլուծվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը Սանկտ Պետերբուրգում։ «Պետք է հարցը վերահասցեագրել ԱԳՆ-ին, դա մեր «պազիցիան» չէ»։ Իսկ Ձեր անձնական կարծի՞քն ինչպիսին է։ «Այլևս անձնական չկա այս պոստում»,- ասաց նա»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կապահովվի զինված ուժերում կանանց ներգրավվածության աճը

16:17 10.04.2025

Կապահովվի զինված ուժերում կանանց ներգրավվածության աճը

ՀՀ զինված ուժերում սերժանտական համակարգի կայացման, հատուկ ինժեներական տեխնիկա շահագործող անձնակազմի, ուսումնական ստորաբաժանումներում անմիջականորեն ուսումնառության գործընթացում ներգրավված կամ հրահանգչի որակավորում ունեցող կադրերի, կանանց գումարտակում համալրվածության մակարդակի և որակների բարձրացման, օտարերկրյա պետությունում ուսումնառության գործուղված կուրսանտների հետ կապված առաջացած խնդիրը լուծելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ ներկայումս ՀՀ զինված ուժերում մեծ աշխատանքներ են կատարվում […] ...

Նախատեսվում է հսկել և հաշվառել հայ նշանավոր հեղինակների ստեղծագործությունների շարժը

16:12 10.04.2025

Նախատեսվում է հսկել և հաշվառել հայ նշանավոր հեղինակների ստեղծագործությունների շարժը

Գործադիրը հաստատել է ՀՀ-ից միայն մշակութային արժեքների արտահանման լիցենզիայի (եզրակացության) կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) հիման վրա արտահանվող ստեղծագործությունների՝ վերջին 50 տարում մահացած հեղինակների ցանկը: Որոշման ընդունմամբ հնարավոր կլինի հսկել և հաշվառել հայ նշանավոր հեղինակների ստեղծագործությունների շարժը՝ դրանով նպաստելով մշակութային ժառանգության և մշակութային արժեքների շարժի օրինականության պահպանմանը: Արդյունքում՝ անկախ ստեղծման ժամանակից այդ ստեղծագործողների […] ...

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է կայանված «Nissan»-ի և «Hyundai»-ի վրա

16:06 10.04.2025

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է կայանված «Nissan»-ի և «Hyundai»-ի վրա

Այսօր՝ ապրիլի 10-ին, Երևանի տարբեր վարչական շրջաններում ծառերի կոտրման ու տապալման դեպքեր են տեղի ունեցել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 13:50-ի սահմաններում քամու հետևանքով Տերյան փողոցի թիվ 54 հասցեի հարևանությամբ ծառը կոտրվել ու ընկել է կայանված «Nissan» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաների վրա: Բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանած պարեկները սահմանազատել են տարածքը: Ահազանգով ժամանել են նաև […] ...

Սիսակ Գաբրիելյանը հանդիպել է ուսանողների հետ

16:00 10.04.2025

Սիսակ Գաբրիելյանը հանդիպել է ուսանողների հետ

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ապրիլի 10-ին հանդիպել է մարզերի քոլեջների՝ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության եւ ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում դուալ կրթական համակարգով սովորող ուսանողների հետ: Հանձնաժողովի նախագահը մանրամասն ներկայացրել է օրենսդիր մարմնի գործառույթները, խոսել հանձնաժողովում իրականացվող աշխատանքների մասին: Սիսակ Գաբրիելյանը կարեւորել է […] ...

Իսրայելական բանակը 24 ժամվա ընթացքում հարվածել է Գազայի հատվածում 35 թիրախի

15:45 10.04.2025

Իսրայելական բանակը 24 ժամվա ընթացքում հարվածել է Գազայի հատվածում 35 թիրախի

 Իսրայելի պաշտպանության բանակը մեկ օրում հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող մոտ 35 ​​թիրախների, հինգշաբթի հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ահաբեկչական կազմակերպություններին պատկանող մոտավորապես 35 թիրախների, այդ թվում՝ հարձակումներ դիտակետերի, դիպուկահարների դիրքերի, ահաբեկիչների և ահաբեկիչների ենթակառուցվածքի վրա»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, […] ...

Իրանը հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մտադրության մասին

15:35 10.04.2025

Իրանը հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մտադրության մասին

Իրանը դիտարկում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը դադարեցնելու հնարավորությունը, եթե այլ երկրների սպառնալիքները շարունակվեն, հինգշաբթի ասել է Իսլամական Հանրապետության առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին։ «Շարունակական արտաքին սպառնալիքները և Իրանի դեմ ռազմական հարվածի համար պայմանների ստեղծումը կարող են հանգեցնել կանխարգելիչ միջոցների, ինչպիսիք են՝ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների արտաքսումը երկրից և գործակալության հետ համագործակցության դադարեցումը»,- գրել է […] ...

BACK_TO_TOP