Աննա Հակոբյանը ներկա է եղել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում բուժվող երեխաների նկարների ցուցահանդեսին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Աննա Հակոբյանը ներկա է եղել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում բուժվող երեխաների նկարների ցուցահանդեսին

21:59 15.11.2018

Այսօր ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հերթական անգամ ուրախ տրամադրություն էր թևածում: Բժշկական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպվել էր երեխաների ձեռքի աշխատանքների, մասնավորապես նկարների յուրահատուկ ցուցահանդես: Իսկ նկարները յուրահատուկ են, քանի որ նկարել են համալսարանական հիվանդանոցի տարբեր բաժանմունքներում բուժում ստացող երեխաները, ովքեր բժիշկների և ծնողների աջակցությամբ պայքարում են իրենց առողջության համար:

Ցուցահանդեսին ներկա էր նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, բուժաշխատողներ, պարզապես ցուցահանդեսով հետաքրքրված մարդիկ: Աննա Հակոբյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ ծանոթացավ ցուցահանդեսում ներկայացված բոլոր աշխատանքներին, անմիջական մթնոլորտում զրուցեց բուժում ստացող փոքրիկների հետ:

Ցուցահանդեսից  ավարտից հետո հիվանդանոցի դահլիճում տեղի ունեցավ «Ունեմ դիաբետ՝ չունեմ խնդիր» խորագրով միջոցառում ՝ նվիրված շաքարային դիաբետի համաշխարհային օրվան՝ նոյեմբերի 14-ին: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը միջոցառման սկզբում կիսվեց իր մտահոգություններով ՝ նշելով, որ սթրեսային իրավիճակները, ցավոք, շատ անգամ դառնում են մեր երեխաների հիվանդությունների զարգացման պատճառ:

«Խոսքս ուղղելով մեր ծնողներին, խնդրում եմ հնարավորինս զերծ պահեն երեխաներին սթրեսային իրավիճակներից: Չկա հիվանդ և առողջ երեխա, բոլորը պետք է լինեն լիարժեք և երջանիկ»,- ընդգծեց ռեկտորը:

Արմեն Մուրադյանը երեխաներին մաղթեց ամենայն լավն ու բարին՝ ցանկանալով, որ նման հիվանդությունների հետ կապված երբևիցե մտահոգություն չունենան:

 «Սիրելի՛ երեխաներ, գունազարդ լինի ձեր ապագան այնպես, ինչպես դուք պատկերում եք ձեր նկարներում, բացառիկ ազնիվ մոտեցումներում և հեռանկնարներում, մենք ամուր կանգնած ենք ձեր կողքին»,- հավելեց բուհի ղեկավարը:

Աննա Հակոբյանն էլ իր հերթին նշեց, որ երեխաները պետք է միշտ ուշադրության կենտրոնում լինեն և ունենան նաև զվարճանքներ:

 «Մենք պարտավոր ենք նրանց համար ամեն ինչ անել»,- շեշտեց նա:

Հիվանդանոցային համալիրի Էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովան ներկայացրեց հիվանդության պատմության մասին մի շարք տվյալներ՝ նշելով, որ աշխարհում յուրաքանչյուր տարի մոտ 86 հազար դեպք է գրանցվում:

 «Դիաբետը վերահսկել հնարավոր է, այն չպետք է խանգարի երեխային ապրել լիարժեք կյանքով: Բժիշկը միայն 5 տոկոսի բուժման հաջողության համար է պատասխանատու, մնացածը 95 տոկոսը ծնողի, պատցիենտի աշխատանքն է» ,-նշեց պրոֆեսորը:

Միջոցառման վերջում բուժում ստացող երեխաները ներկաների համար երգի, պարի անակնկալ համարներ էին պատրաստել:

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

13:58 19.04.2025

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

13:50 19.04.2025

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:22 19.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...

BACK_TO_TOP