23:14 15.11.2018
Հանրակրթությունը գլխավոր ոլորտն է այսօր կրթության մեջ, որը պետք է բարեփոխենք: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
«Իհարկե, մյուս ուղղություններն էլ պետք է առաջ տանենք, բայց եթե էստեղ մտածողության հիմնարար փոփոխություններ չարեցինք, ապա մնացած ոլորտներում 10-15 տարի հետո լուրջ արդյունքներ չենք ունենալու»,- ասել է նա:
Դիտարկմանը, որ այժմ դպրոցներում ուսուցիչների մի մասը դեռևս կաղապարներով է ապրում ու նման պայմաններում դժվար է պատկերացնել, որ նա կկարողանա նոր աշխարհայացք ձևավորել այնտեղ կրթվող երեխաների մեջ՝ Արայիկ Հարությունյանը նախ՝ չի համաձայնել, ապա՝ հայտարարել է, որ մեծաթիվ մանկավարժներ այժմ աշխատում են իրենց վրա ու փորձում մասնագիտական նոր որակներ ձեռք բերել:
«Դա որոշ դեպքերում ճշմարտություն է, բայց հիմնականում մենք նկատում ենք, որ ուսուցիչներն էլ, տնօրեններն էլ մեծ ջանքեր են գործադրում այդ կաղապարներից ձերբազատվելու համար: Այսինքն՝ կա GIS ծրագիր, որը նախատեսված է, օրինակ՝… այդ ոլորտից բերեմ օրինակ՝ աշխարհագրության և մաթեմատիկայի ուսուցիչների համար մեթոդ է դասավանդման: Մենք այսօր մի վերապատրաստում էինք իրականացնում: Հրավիրել էինք 50 ուսուցչի, եկել էին 100-ից ավելին: Այսինքն, մարդկանց մեջ ցանկություն կա վերափոխվելու, վերապատրաստվելու, մասնագիտական նոր հմտություններ ստանաու՝ այս ընդհանուր քաղաքական գործընթացների համատեքստում, երբ կրթական ոլորտի պատասխանատուների կողմից կա ազատություն և կամք ՝ այդ ազատությունը բերելու նաև ուսուցիչներին և տնօրեններին»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Նա հայտարարել է, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում կան փայլուն մանկավարժներ ու փայլուն տնօրեններ, ու նրանց միջոցով նոր ռեֆորմներ են նախատեսվում հանրակրթության ոլորտում:
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...