Կլինի՞ արդյոք գազի գնի իջեցում. պարզաբանում է «Գազպրոմ-Արմենիայի» վարչության նախագահը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 10 2024
  • $
    386.93
  • RUBLE
    4.02
  • 424.27
WEATHER
+18.09 oC

Կլինի՞ արդյոք գազի գնի իջեցում. պարզաբանում է «Գազպրոմ-Արմենիայի» վարչության նախագահը

17:28 15.11.2018

«Ներկա փուլում Հայաստան ներկրվող գազի՝ 2019թ. սակագնի համար ավարտական արդյունք չկա»,- նոյեմբերի 15-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել է «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը:

Նա պարզաբանել է, որ գազի սակագինը որոշելիս հիմք է ընդունվում ընկերության մարժան՝ ընկերության ծախսերը, և ներկրման արժեքը, իսկ ներկրման գինը որոշվել է և միշտ որոշվելու է միջպետական կառավարման համաձայնագրերով:

«Այս փուլում ՀՀ կառավարությունը վարում է բանակցություն ՌԴ կառավարության հետ, որին մենք չենք մասնակցում և այդ համաձայանգրերի հիման վրա սահմանվում են մեխանիզմներ և գին, որը հիմք է հանդիսանում ինչպես «Գազպրոմ-Արմենիայի», այնպես էլ ռուսական «Գազէքսպորտ» ընկերության համար: Դրանից հետո կնքվում է պայմանագիր, որը բազմակողմ է և պայմանագրի հիման վրա կատարվում է գազի վերջնական սակագնի ձևավորում»,- ասաց Հրանտ Թադևոսյանը:

Նա նաև հիշեցրեց, որ 2016թ. հուլիսից մինչ այժմ 2 անգամ գազի սակագնի նվազեցում է եղել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 7-8-ը

10:46 08.10.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 7-8-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 7-ից 8-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 102 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու և թմրանյութի հայտնաբերման՝ 12-ական, ֆիզիկական ներգործության՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 6, խարդախության՝ […] ...

Արցախի թեմի առաջնորդը Արցախի հարցով հանդիպումներ է ունեցել եվրոպական երկրներում

10:38 08.10.2024

Արցախի թեմի առաջնորդը Արցախի հարցով հանդիպումներ է ունեցել եվրոպական երկրներում

Մունք-Գերմանիա նախաձեռնությունը և ՀԲԸՄ Վառնայի մասնաճյուղը հանդիպում են կազմակերպել Վառնայում: Վրթանես Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել Արցախում գտնվող հոգևոր և պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների մասին, կոչ է արել աջակցել շուրջ 120 000 բռնի տեղահանված արցախահայերին: Սրբազանն այցելել է նաև Մաաստրիխտ, եղել Վենետիկում: Մխիթարյան միաբանությունում տեղի է ունեցել «Փրկենք Հայկական ժառանգությունը Արցախում» խորագրով միջոցառում: ...

Արդարադատության նախարարությունը մարզային հանդիպումներ կանցկացնի հաշտարարության թեմայով

10:34 08.10.2024

Արդարադատության նախարարությունը մարզային հանդիպումներ կանցկացնի հաշտարարության թեմայով

Արդարադատության նախարարությունը, կարևորելով հաշտարարության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ թիրախային խմբերի տեղեկացվածությունը, նախաձեռնում է մարզային հանդիպումներ, որոնց շրջանակում նախարարության ներկայացուցիչները կհյուրընկալվեն ՀՀ տարբեր մարզերում, կներկայացնեն ընթացիկ բարեփոխումները, հաշտարարների որակավորման ընթացակարգը, կքննարկեն առաջարկվող փոփոխությունները և կպատասխանեն հարցերին: Առաջին երեք հանդիպումները տեղի կունենան հետևյալ մարզերում՝ Լոռու մարզ, ք. Վանաձոր, 11.10.2024թ.՝ ժամը 11:00-13:00 Լոֆթ կենտրոն Շիրակի մարզ, ք. Գյումրի, 11.10.2024թ.՝ […] ...

Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

10:29 08.10.2024

Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է ՄԱԿ-ի հետ փոխգործակցության կարևորությունն ու կյանքի կոչվող համատեղ ծրագրերի արդյունավետությունը։ Զրուցակիցները քննարկել են Պաշտպանի աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները, ինչպես նաև մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։ Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել մարդու […] ...

Հարիսն Իրանն անվանել է ԱՄՆ-ի գլխավոր թշնամին

10:24 08.10.2024

Հարիսն Իրանն անվանել է ԱՄՆ-ի գլխավոր թշնամին

ԱՄՆ փոխնախագահ և նախագահի թեկնածու Քամալա Հարիսը Թեհրանը համարում է Վաշինգտոնի գլխավոր թշնամին և ձգտում է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել: Այդ մասին նա հայտարարել է CBS-ին տված հարցազրույցում: Հարցին, թե որ երկիրն է նա համարում Միացյալ Նահանգների գլխավոր հակառակորդը, Հարիսն ասել է. «Կարծում եմ՝ ակնհայտ է․ դա Իրանն է, Իրանի ձեռքերին ամերիկացիների […] ...

Նոր Զելանդիայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

10:16 08.10.2024

Նոր Զելանդիայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Զելանդիայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Էպիկենտրոնը գտնվել է մոտ 1,4 հազար մարդ բնակչությամբ Հիքս Բեյ քաղաքից 537 կմ հյուսիս-արևելք։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

BACK_TO_TOP