Եթե կա քաղաքական կամք՝ այլևս որևէ բան չի խանգարի ազատ, արդար ընտրություններ կազմակերպել. Արայիկ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Եթե կա քաղաքական կամք՝ այլևս որևէ բան չի խանգարի ազատ, արդար ընտրություններ կազմակերպել. Արայիկ Հարությունյան

22:23 15.11.2018

Խորհրդարանական հանրապետությունում թույլատրելի է, որ դաշինքում լինեն մարզպետներ, փոխնախարարներ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքով առաջադրված Արայիկ Հարությունյանը:
Հաղորդաշարի մեկնաբան Արամ Աբրահամյանի դիտարկմանը, որ այդ դեպքում մարզպետների ենթակայության ներքո գտնվող աշխատակիցները, եթե անգամ քարոզչություն չիրականացնեն, գոնե կընտրեն իրենց մարզպետին՝ Արայիկ Հարությունյանն ասել է, որ որևէ մեկը պարտադրված ընտրություն չի կատարելու:

«Անցած ՏԻՄ ընտրություններն էլ ցույց տվեցին, որ նույնիսկ այդ պարագայում որևէ դեպք չեք կարող մատնանշել, որ նման երևույթ է եղել կամ որևէ պետական պաշտոնյա՝ լինի դա, ասենք, համայնքներում, կամ Երևան քաղաքում կամ նախարարություններից, որ պարտադրված որևէ ընտրություն կատարած լինի: Եթե կա քաղաքական կամք՝ այլևս որևէ բան չի խանգարի ազատ, արդար ընտրություններ  կազմակերպել, եթե այդ կամքը չկա, ապա ուզում ես՝ նախարարներին էլ մի դիր ցուցակում, մարզպետներին էլ մի դիր ցուցակում, միևնույն է, ճնշում կլինի պետական պաշտոնյաների վրա»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:

Նա հայտարարել է, որ իշխանությունների կողմից կա կամք, որ նման երևույթներ չպետք է լինեն, և անցած ՏԻՄ ընտրությունները Երևանում ու մարզերում ցույց տվեցին, որ նման երևույթներ չկան:

Հարցին՝ եթե փորձի համար ինչ-որ մեկը զանգ կատարի դպրոցի տնօրեններին ու նրանց փորձի «բզբզել», ապա նրանք ի՞նչ կասեն, Արայիկ Հարությունյանը դա որակել է որպես զգոնություն ապահովող ազդակ:

«Մի կողմից լավ է, զգոնություն է ապահովում:  Իմ կարծիքով, նրանք նախորդ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, նկատի ունեմ Հրազդանում ու մյուս քաղաքներում, շատ զանգեր էին արել և միայն մի տնօրեն չէր դիմացել այդ փորձությանը, ինչը լավ արդյունք է»,- ասել է նա:

Նա ասել է, որ տնօրենների մեջ դեռ կան այնպիսիք, որ «հին Հայաստանում» են ապրում, բայց  «անցած ամիսների ընթացքում էլ, վերջերս էլ, իմ հանդիպման ժամանակ էլ, ԱԺ-ում էլ հայտարարվել է, որ հատկապես կրթական հաստատություններում (քաղաքական գործընթացների մեջ-խմբ.) ներգրավման որևէ դեպք չպետք է լինի՝ ով ուզում է լինի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

22:08 22.11.2024

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...

SHANTNEWS

22:00 22.11.2024

SHANTNEWS

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

21:53 22.11.2024

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

Վլադիմիր Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադայի պատգամավորներին ուրբաթ օրը կայացած նիստը չեղարկելու համար, իսկ արտասահմանյան երկրների դեսպանատներին՝ աշխատանքը դադարեցնելու համար։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Զելենսկու Telegram ալիքում։ «Եթե օդային հարձակման ազդանշան է հնչում, պետք է արձագանքել, հոգ տանել ձեր մասին և գնալ ապաստարան։ Բայց երբ չկա օդային հարվածի ահազանգ, պետությունը, արտադրությունը, դեսպանատները՝ բոլորը պետք է […] ...

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

21:45 22.11.2024

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

Գորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

21:38 22.11.2024

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

Արգենտինայի երիտասարդական հավաքականը մարզող Խավյեր Մասկերանոն կգլխավորի ամերիկյան «Ինտեր Մայամին»։ 40-ամյա արգենտինացին երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել MLS-ի կանոնավոր առաջնության չեմպիոնի հետ: «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը կատալոնական ակումբում խաղացել էր ներկայումս «Ինտերում» հանդես եկող հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսսիի, ուրուգվայցի Լուիս Սուարեսի և իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի հետ: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսսիի հետ […] ...

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

21:32 22.11.2024

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի մասին՝ Մոսկվայի կողմից ագրեսիային պարտադիր պատասխան տալու մասին։ Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում Մեդվեդևն ուշադրություն է հրավիրել պետության ղեկավարի խոսքերի վրա, ով նոյեմբերի 21-ին իր հայտարարության մեջ խոստացել էր պատասխան տալ Ռուսաստանի դեմ ագրեսիվ գործողություններին։ «Անպայման կլինի […] ...

BACK_TO_TOP