12:22 15.11.2018
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 15-ին ընդունել է ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հետ համագործակցության ներկայիս մակարդակը և կարևորել հատուկ զեկուցողի այցը Հայաստան՝ երկրում տեղի ունեցող զարգացումներին ծանոթանալու և համագործակցության խորացման հնարավորությունները քննարկելու համատեքստում:
Կլեման Նյալեցոսի Վուլեն շնորհակալություն է հայտնել Արտակ Զեյնալյանին ընդունելության համար և ներկայացրել իրենց կառույցին հետաքրքրող հարցերը, որոնք հիմնականում վերաբերել են քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացմանը, դատական համակարգի անկախությանը, դատարանների նկատմամբ հասարակության վստահության վերականգնմանն ուղղված միջոցառումներին, քաղհասարակության մասնակցությանը որոշումների կայացման հարցում:
Արդարադատության նախարարի պաշտոնակատարը, անդրադառնալով հյուրի բարձրացրած հարցերին, նշել է, որ այս կառավարության նպատակներից մեկը մարդու հիմնարար, Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների ապահովումն է և, որպես օրինակ, ընդգծել այս ընթացքում տեղի ունեցած մի շարք խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ իշխանության դրսևորած բարձր հանդուրժողականությունը:
Խոսելով դատական համակարգի անկախությունից՝ Արտակ Զեյնալյանը նշել է, որ նախորդ գործադիր իշխանությունը մեծ ազդեցություն է ունեցել դատական իշխանության նկատմամբ, լայն կիրառում է ունեցել, այսպես կոչված, «հեռախոսային արդարադատությունը»: «Մեր Կառավարությունն իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ որևէ դատավոր պատվեր չի ստանալու: Դատավորներն ազատ են վարչապետից ու արդարադատության նախարարից հանձնարարականներ ստանալու պարտականությունից»,- նշել է նախարարի պաշտոնակատարը: Այդ համատեքստում Արտակ Զեյնալյանը կարևորել է նաև Էլեկտրոնային արդարադատության ոլորտում շարունակաբար ներդրվող ծրագրերը՝ ուղղված պետության գործունեության թափանցիկության ապահովմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը և այլն:
Անդրադառնալով որոշումների կայացման փուլում քաղհասարակության մասնակցությանը՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ, ի թիվս այլ քայլերի, որոնցից մեկը նախարարներին կից գործող հասարակական խորհուրդներն են, պետությունը նաև էլեկտրոնային մի շարք գործիքներ է ներդրել՝ ապահովելու քաղհասարակության մասնակցությունը իրավական ակտերի մշակման փուլում:
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը բարձր է գնահատել կառավարության դիրքորոշումը դատավորների անկախության ապահովման հարցում՝ նշելով, որ դրանով կառավարությունը երաշխավորում է երկրում իրավունքի գերակայությունը:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև կոռուպցիայի դեմ պայքարի համար իրականացվող աշխատանքների ընթացքն ու համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...