12:26 15.11.2018
«Վիճակախաղերի մասին» ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ներկայացրած նախագիծը, որով նա առաջարկում է չեղյալ համարել օրենքը, արդեն երկրորդ օրն է՝ խորհրդարանում թեժ քննարկումների առարկա է դառնում:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը, ամենևին դեմ չլինելով ոլորտի կարգավորմանը, այդուհանդերձ, չի մասնակցելու Ֆարմանյանի նախագծի քվեարկությանը:
«Որովհետև մենք ողջամիտ կասկածներ ունենք, որ նախագիծը, որը ներկայացված է ձեր և ձեր գործընկերների կողմից, ուղղակիորեն չի պատկերացնում էն քաոսը, որը առաջանալու է նախագծի ընդունումից հետո: Դա բերելու է բացարձակ բեսպրեդելի այն ոլորտում, որը դուք իրավացիորեն փորձում եք կարգավորել»,- նշել է Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ առաջարկում է օրինագծի հեղինակին նախագիծը հանել շրջանառությունից, հաջորդ խորհրդարանում ստեղծել աշխատանքային խումբ ու առավել մանրակրկիտ քննարկելով, գտնել խնդրի լավագույն լուծման տարբերակները:
Իր հերթին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Խոսրով Հարությունյանը հայտարարել է, որ աշխատանքային խումբ ստեղծելու կարիք ամենևին չկա, հարցը կարելի է քննարկել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, չշտապել ու գտնել կոնսենսուսային լուծում:
Ֆինանսների նախարարի պաշտոնակատարի տեղակալ Կարեն Թամազյանն իր հերթին նշել է, որ բնագավառը իրոք հստակ ու խիստ կարգավորման կարիք ունի, սակայն ներկայացված նախագիծը թե՛ իրավաբանորեն, թե՛ տեխնիկապես անհնար է կիրառել, ինչը և կառաջացնի քաոսային իրավիճակ ոլորտում:
Այդ խնդիրները հաշվի առնելով՝ կառավարության ներկայացուցիչը ևս կոչ է արել խորհրդարանին դեմ քվեարկել Ֆարմանյանի նախագծին:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...