Սահմանին կուտակված ավտոմեքենաները նոր վթարների պատճառ են դառնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Սահմանին կուտակված ավտոմեքենաները նոր վթարների պատճառ են դառնում

21:53 14.11.2018

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները շարունակում են պնդել, որ սահմանին աջ ղեկով մեքենաների թիվն օրեցօր ավելանում է ու արդեն անցել է 300-ը: Ընդհանուր առմամբ, պատվիրված մեքենաների թիվը 3000 է, և եթե խնդիրը չլուծվի ու շարունակեն չթույլատրել մեքենաների ներկրումը, սահմանում խնդիրներ կառաջանան:

Բագրատաշենի անցակետում կուտակված մեքենաներից մի քանիսն արդեն վնասվել են, քանի որ տարածքով անցնող բեռնատարները շրջադարձի ժամանակ, տեղ չունենալու պատճառով, հարվածել են դրանց:

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներից մեկը SHANTNEWS.am-ին ցույց է տվել նոր վնասված ավտոմեքենայի լուսանկարներն ու, ընդհանուր առմամբ, վնասվածների մասով՝ վիճակագրություն ներկայացրել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան  «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները  փակել են Հանրապետության հրապարակից Տիգրան Մեծի պողոտա տանող հատվածն այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն ասել է, որ ՊԵԿ-ի առաջարկն անփոփոխ է մնում՝ պետք է մեքենաները ներկրել և մեկ տարվա ընթացքում ղեկը ձախ տեղափոխել: Ակցիայի մասնակիցները փորձել են մոտենալ նաև Կառավարության շենքից դուրս եկող փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին, նա ասել է, որ գործնական հանդիպման է, շտապում է: Տիգրան Ավինյանի  գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն է մոտեցել ակցիայի մասնակիցներին և ասել, որ Ավինյանն իրեն է  հանձնարարել զբաղվել խնդրով: Վարագ Սիսեռյանը վաղը կհանդիպի «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ: Սիսեռյանն ասել է, որ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության աշխատանքի համակարգմամբ հենց Ավինյանի գրասենյակն է զբաղվում: Սիսեռյան- «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներ հանդիպումը կկայանա վաղն առավոտյան:

Ըստ  փոխվարչապետի պաշտոնակատարի  գրասենյակի ղեկավարի՝ կփորձեն գտնել բոլորի համար ձեռնտու լուծում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP