Շաքարային դիաբետով հիվանդ երեխաների թիվը Հայաստանում աճել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Շաքարային դիաբետով հիվանդ երեխաների թիվը Հայաստանում աճել է

23:47 14.11.2018

Հայաստանում գրանցվել  է շաքարային դիաբետով մանկական հիվանդացության թվի աճ։ Այսպիսի վիճակագրություն են ներկայացրել Հանրապետության էնդոկրինոլոգները: Այսօր Գյումրիի մոր և մանկան Ավստրիական հիվանդանոցում նրանք հանդիպել են  շաքարային դիաբետով հիվանդ երեխաների և նրանց ծնողների հետ: Այսօր շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրն էր:

«Եթե մենք համեմատում ենք 2007 թվականի հետ, մոտավորապես 60 տոկոսով աճ է գրանցվել Հայաստանում առաջին տիպի դիաբետի դեպքերը հատկապես շատ են մինչև հինգ տարեկան փոքրիկների մոտ: Դա կարելի է բացատրել տարբեր արտաքին գործոնների ազդեցությամբ, ինչպես նաև ժողովրդի միգրացիայով»,- նշել է առողջապահության նախարարի պաշտոնակատարի խորհրդական Ելենա Աղաջանովան:

Հիվանդության առաջացման պատճառներն, ըստ մասնագետների, ժառանգականության գործոնից բացի, նաև սխալ սննդակարգն ու ինֆեկցիաներն են, սթրեսներն ու վախը:

«Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝  Հայաստանը դիաբետի տարածվածության ցուցանիշով տարածաշրջանում առաջինն է, և տարեցտարի մենք նոր հիվանդներ ենք ունենում առաջնային և, ցավոք, տարիքային շեմնել է իջնում, ուստի պետք է տարբեր միջոցառումներով բարելավենք այդ երեխաների կյանքի որակը», – վերջին ուսումնասիրությունների արդյունքների մասին է խոսել  «Երազ» բարեգործական հիմնադրամնի տնօրեն Կարինե Մխիթարյանը:

Հմարպետությունում առաջին տիպի դիաբետով, այսինքն՝ ինսուլինակախյալ երեխաների թիվը 570-նն է, որոնցից 38-ը  Շիրակի մարզի մինչև 18 տարեկան  երեխաներն են:

«Գյումրիի մոր և մանկան Ավստրիական հիվանդանոցում հսկվում են առաջին տիպի դիաբետով հիվանդ երեխաները, որոնց մոտ հիվանդության առաջացման պատճառները պայմանավորված են իմունիտետի ժառանգական դեֆեկտով, այսինքն՝ իրենք արդեն կրողն են այդ գենի և բավական է դրսից ինչ-որ նպաստող ազդակ, և մենք կունենանք դիաբետ»,- Շիրակի մարզում առկա երեխաների հիվանդացության  ցուցանիշների մասին է խոսել  Գյումրիի մոր և մանկան Ավստրիական հիվանդանոցի էնդոկրինոլոգ Գայանե Պետրոսյանը:

Մասնագետները դիաբետի դեմ պայքարի գործում կարևորում են ծնողների իրազեկվածության աստիճանը: Դիաբետը  մասնագետները համարում են ապրելակերպ, կարևոր է ճիշտ սննդակարգն ու խնամքը, որին հետևելու են ծնողները։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP