18:18 14.11.2018
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը խոսեց Ալավերդու տարածաշրջանում պղնձաձուլարանի փակման, ինչպես նաև Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցման հետևանքով աշխատողների կրճատման խնդիրին:
«Վերջերս Ալավերդու պղնձաձուլարանի փակման որոշման հետ կապված, փաստորեն, փաստի առաջ կանգնեց մոտավորապես 650 աշխատող: Առայժմ պայմանագիրը նրանց հետ գործում է, բայց նրանք աշխատանքը կորցնելու վտանգի առաջ են: Եթե հաշվի առնենք վերջերս նաև Թեղուտի հանքավայրի 1200 աշխատակիցների պայմանագրերի լուծարումը, ապա ստացվում է, որ մոտավորապես 1800 աշխատողներ կորցրել են Ալավերդու տարածաշրջանում իրենց աշխատանքները»,- ասաց Կյուրեղյանը և հետաքրքրվեց՝ արդյո՞ք այդ գործարանները փակվել են միջազգային պահանջով, քանի որ չեն ապահովվել բնապահպանական միջազգային շատ բարձր նորմերը:
Հարցին պատասխանեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: Նա ասաց, որ փակելու վերաբերյալ չկա վերջնական որոշում:
«Այս պահին հարցը քննարկվում է և՛ Ալավերդու պղնձաձուլարանի, և՛ Թեղուտի ներկայացուցիչների, ինչպես նաև ռուսական ВТБ բանկի հետ: Պղնձաձուլարանի առումով չենք կարող նայել միայն աշխատատեղերի առումով: Պղնձաձուլարանը բավականին մեծ չափով աղտոտում է շրջական միջավայրը: Պղնձաձուլարանը վաղ թե ուշ փակվելու է»,- ասաց նա:
Ավինյանը նշեց, որ փակվելուն համատեղ դիտարկվում են ներդրումային ծրագրեր նույն Ալավերդիում:
Կյուրեղյանը շարունակեց՝ եթե հանքերը շահագործումից դուրս են գալիս, ստացվում է՝ մնում են բաց հանքեր, և դրանք վտանգ չե՞ն ներկայացնում, ի վերջո, ո՞վ պետք է այդ վտանգների դեմն առնի և ի՞նչ միջոցներով: Ավինյանն ասաց, որ բնապահպանության նախարարությունը աննախադեպ ծրագրեր է իրականացնում, և 2019 թվականին մեծ քանակով բաց հանքերի ռեկուլտիվացիայի պրոցես կսկսվի:
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...