«Սասնա ծռեր»-ի ընտրական ցուցակը գլխավորում է Վարուժան Ավետիսյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+24.09 oC

«Սասնա ծռեր»-ի ընտրական ցուցակը գլխավորում է Վարուժան Ավետիսյանը

18:04 14.11.2018

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց ընտրական ցուցակը: Կուսակցության անդամ Գևորգ Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ աջակցում են հեղափոխությանը, կառավարությանը, սակայն խորհրդարանում լինելու են դեբատներ, կարծիքների բախումներ, ինչից ծնվելու է ճշմարտությունը: Կուսակցության ընտրական ցուցակի առաջին հնգյակը հետևյալն է՝ Վարուժան Ավետիսյան, Ստեփան Գրիգորյան, Գարեգին Չուգասզյան, Հերմինե Մկրտչյան, Գևորգ Սաֆարյան:

Անդրադառնալով Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն չտրամադրելու հարցին՝ Սաֆարյանն ասաց.

«Զավեշտալի է, երբ մեր զորամասի հրամանատարը ՀՀ քաղաքացի չի հանդիսանում. նրա քաղաքացիության նախկին դիմումները չեն բավարարվել՝ առանց որևէ իրավական ընթացակարգի, նախկին ռեժիմները նրան հակառակորդ էին տեսնում: Այսօրվա իշխանություններն ունեին բոլոր լիազորությունները՝ նրան տրամադրել քաղաքացիություն՝ հետին թվով, ինչո՞ւ սա տեղի չի ունեցել, չեմ կարող ասել»:

Սաֆարյանը հայտնեց, որ Ժիրայր Սեֆիլյանը ոչ միայն մասնակցելու է ընտրարշավին, այլ հանդիսանում է «Սասնա ծռեր» կուսակցության պատվավոր անդամ, լինելու է ընտրական գործընթացի կիզակետում և իրենց նախընտրական շտաբն է ղեկավարելու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԺ պատգամավորները մասնակցել են ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին

17:07 05.10.2024

ԱԺ պատգամավորները մասնակցել են ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ «Վեհաժողովականները մտահոգություն են հայտնել Մերձավոր Արեւելքում ընթացող պատերազմի եւ օրեցօր դրա օջախների ընդլայնման վերաբերյալ: Քննարկումների առանցքում էր նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը»,-ասված է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում:   ...

Էրիկ տեն Հագը կարող է հեռացվել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից

17:00 05.10.2024

Էրիկ տեն Հագը կարող է հեռացվել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից

Էրիկ տեն Հագը կարող է հեռացվել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է TEAMtalk-ը: Անգլիական ակումբի ղեկավարությունը դիտարկում է Թոմաս Տուխելին թիմ հրավիրելու տարբերակը: Ավելի վաղ գերմանացի մասնագետը նշել էր, որ ցանկանում է վերադառնալ Պրեմիեր լիգա: Նա բազմիցս նշել է, որ անգլիական ֆուտբոլը համապատասխանում է իր մարզչական փիլիսոփայությանը։ Էրիկ տեն Հագը 2022 թվականից է աշխատում […] ...

Ամբերդի ձորում վթարվել է «Բազմաղբյուրի» ջրատարը. Էջմիածնում և մի շարք գյուղերում ժամանակավորապես ջուր չի լինի

16:52 05.10.2024

Ամբերդի ձորում վթարվել է «Բազմաղբյուրի» ջրատարը. Էջմիածնում և մի շարք գյուղերում ժամանակավորապես ջուր չի լինի

Ամբերդի ձորում 2 տեղից վթարվել է «Բազմաղբյուրի» 500 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 80 լիտր ջրի կորստով։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուր»-ը: «Դրանով պայմանավորված` մինչև հոկտեմբերի 6-ը 24:00-ն կդադարեցվի Էջմիածին քաղաքի, Մրգաստան, Արտիմետ, Դաշտ, Շահումյան, Խորոնք, Պտղունք, Արեվաշատ, Մուսալեռ, Այգեշատ, Ոսկեհատ, Ծաղկալանջ, Ամբերդ, Արշալույս, Հայթաղ, Աղավնատուն, Գեղակերտ, Դողս, Հովտամեջ, Լեռնամերձ, Ծիածան, Ֆերիկ, Արագած, Ծաղկունք, Արտամետ, Շենիկ, […] ...

Աբբաս Արաղչին հանդիպել է Բաշար ալ-Ասադի հետ

16:47 05.10.2024

Աբբաս Արաղչին հանդիպել է Բաշար ալ-Ասադի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս: Նա հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: Հանդիպման ընթացքում խոսվել է այն մասին, թե ինչպես կարելի է դադարեցնել Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա: Քննարկվել է նաև Լիբանանին քաղաքական աջակցություն ցուցաբերելու և ժողովրդին օգնելու հարցը: ...

Լա Մանշն անցնելիս միգրանտներ են զոհվել

16:38 05.10.2024

Լա Մանշն անցնելիս միգրանտներ են զոհվել

Մի քանի միգրանտ, այդ թվում՝ մի երեխա, զոհվել են՝ փորձելով Լա Մանշի նեղուցով Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա հասնել, շաբաթ օրը հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը: Ներքին գործերի նախարարության ղեկավարը խոստացել է, որ նոր կառավարությունը կուժեղացնի պայքարը հանցավոր խմբերի դեմ, որոնք զբաղվում են միգրանտների անօրինական տեղափոխման կազմակերպմամբ։ Ավելի վաղ France-Presse գործակալությունը հայտնել էր Լա Մանշը հատելիս […] ...

Իսրայելը կրկին հրթիռային հարվածներ է հասցրել Բեյրութին

16:25 05.10.2024

Իսրայելը կրկին հրթիռային հարվածներ է հասցրել Բեյրութին

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները կրկին հարձակվել են Լիբանանի մայրաքաղաքի հարավային ծայրամասերի վրա, որտեղ շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունն ունի օբյեկտներ և ապրում են նրա աջակիցները։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, առնվազն չորս հարված է հասցվել Հարեթ Հորեյք թաղամասին և փախստականների Բուրջ էլ Բարաջնա ճամբարին, որը գտնվում է Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայան տանող մայրուղու վրա։ ...

BACK_TO_TOP