Նախարար, նախկին ու ներկա պատգամավորներ ու գյուղապետեր. ովքեր են Շիրակի մարզում առաջադրված ռեյտինգային թեկնածուները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+1.09 oC

Նախարար, նախկին ու ներկա պատգամավորներ ու գյուղապետեր. ովքեր են Շիրակի մարզում առաջադրված ռեյտինգային թեկնածուները

23:59 14.11.2018

Աժ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների Շիրակի մարզի վարկանիշային ցուցակները  պատրաստ են: Դրանցում նախորդ ընտրություններին մասնակցած թեկնածուներ են, գործող պատգամավորներ, գյուղապետեր, դպրոցի տնօրեններ,  ինչպես նաև նոր դեմքեր: Ռեյտինգային ընտրակարգը պահպանվեց ու ինչպես նախորդ ընտրություններում՝ կարևորվում է անձերի ընտրությունը: Նրանք քարոզարշավի ընթացքում աշխատելու են անհատապես իրենց ու կուսակցությանը քվե ապահովելու համար: «Ծառուկյան» դաշինքն իր թեկնածուներին ընտրել է՝ նախորդ ընտրությունների արդյունքները հաշվի առնելով: Ցուցակում պատգամավորներ Վարդևան Գրիգորյանն է, Վարդան Ղուկասյանը, նրանց կողքին նաև ավագանու անդամ Արմեն Բադեյանն է: Յուրաքանչյուր թեկնածու աշխատելու է անհատապես, դրա համար էլ կուսակից-մրցակիցների հետ նույն հարկի տակ չեն աշխատում:

«Նախորդ ընտրություններին Շիրակի մարզի տարածքային բոլոր կառույցների ղեկավարներն առաջադրվել էին: Այս անգամ ևս բոլորը թեկնածուներ են: Ես նույնպես թեկնածության իմ հայտը ներկայացրել եմ: Գյումրիի ավագանու անդամ եմ: Եթե հարկ լինի, պատրաստ եմ ավագանու կազմում խմբակցության ղեկավարի պաշտոնից ու մանդատից հրաժարվել ու մասնակցել խորհրդարանական ընտրությունների»,- Shantnews.am-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ Գյումրիի խորհրդի նախագահ Արմեն Բադեյանը:

«Սասնա ծռեր» կուսակցությունը Շիրակի մարզում ռեյտինգային 5 թեկնածու է ունենալու: Նոր կուսակցություն են, բայց իրենց հնարավորությունները մարզում չեն թերագնահատում:

«Շիրակի մարզն այն մարզն է, որտեղ ոչ մեկը ռեալ հաշվարկ չի կարողացել  անել: Շիրակցիները միշտ կարողացել են բոլորի հաշվարկները խառնել: Մեր թեկնածուների նկատմամբ կան սկզբունքներ: Մարդիկ, ովքեր կասկածելի անցյալ ունեն կամ ոչ մաքուր, նրանք չեն կարող լինել մեր ցուցակներում»,- Shantnews.am-ին ասել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամ Վարազդատ Մանուկյանը:

Հանրապետականները Շիրակի մարզում բոլորին անհայտ անուններով են հանդես գալիս:  Կուսակցությունը սերնդափոխության է գնում:  Անգամ շրջանային կառույցների գրասենյակներն են փակել ու բոլորով մարզային գրասենյակ տեղափոխվել:  Շատ կուսակցականներ դադարեցրել են իրենց անդամակցությունը և այլեւս ծանրաբեռնված չեն աշխատում:

«Սերնդափոխության ենք գնում: Կուսակցությունը երիտասարդանում է, ՀՀԿ-ն այսօր, կարելի է ասել, վերածնվում է, վերածնվում է երիտասարդ կադրերով: Սա անհրաժեշտ պայման է հիմա: Ժողովրդի ցասումը ստիպեց, որ հետհայացք նետենք մեր անցած ճանապարհին և զգանք, թե ինչ սխալներ ենք թույլ տվել: Ավելի լավ է կես ճանապարհին դուրս գալ և ընդունել սխալները, քան թե մնալ համառ»,- ասել է ՀՀԿ-ի Գյումրիի 3 շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Բորիս Ալեքսանովը:

Մարզպետ, փոխմարզպետներ,  մարզպետի խորհրդական ու օգնական, ինչպես նաև 1 ու կես տարի առաջ հանրապետականների ռեյտինգային թեկնածու Ֆելիքս Ցոլակյան… այսպիսին է քաղաքացիական պայմանագիր կուսակցության ռեյտինգային մասնակցությունը Շիրակի մարզում: Առավելագույն՝ 15 թեկնածուներով են մասնակցում:

«Շիրակի մարզի տարածքային ցուցակում ընդգրկված են երիտասարդներ, որի կորիզը ՔՊ անդամներ են: Կան նաև անկուսակցականներ: Բավականին հավակնոտ թիմ է, գուցե, բոլորի անունները չէ, որ հայտնի են հանրությանը, բայց հավակնոտ թիմ է»,- Shantnews.am-ին ասել է ՔՊ կուսակցության Գյումրիի գրասենյակի պատասխանատու Կարապետ Մխչյանը:

Ներկուսակցական պայքարը ՔՊ-ում արտահայտված է, իսկ Հայ Հեղափոխական Դաշնակցությունում թեկնածուների ընտրության հարցում երկար չեն մտածել՝  նոր դեմքերի կողքին ընտրողներին ծանոթ անուններ են: ՀՅԴ վարկանիշային ցուցակում են ԱԺ պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը, Ախուրյան և Մարմաշեն համայնքների ղեկավարները, նախկին պաշտոնյաներ ու դպրոցի տնօրեններ:

«Մի լավ բան, որ մեր բնակչությունն այլևս ընտրակաշառքի չի սպասելու: Սա դրական է: Հին, թե նոր օրենքով՝ յուրաքանչյուր կուսակցություն կստանա իր քվեն: Այստեղ խանգարող միակ հանգամանքն այն ալիքն է հեղափոխական, որը գործող իշխանությանը տալիս է առավելություն»,- Shantnews.am-ին ասել է ԱԺ պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը:

ՀԱԿ, «Ժառանգություն» և «Օրինաց երկիր» կուսակցությունները չեն մասնակցի արտահերթ ընտրություններին:  Այս կուսակցությունների անդամներից, թե ովքեր այլ քաղաքական ուժերի ռեյտինգային ցուցակներում կհայտնվեն, պարզ կդառնա բոլորի ցուցակների հրապարակումից հետո:  Թեկնածուների փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուսումնասիրելու է մինչև նոյեմբերի 19-ը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

00:48 28.11.2024

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

Հայաստանը կրկին դասվել է աշխարհի ամենաանվտանգ պետությունների շարքին: Հրապարակված վերլուծությունը թույլ է տալիս նկատել, որ մեր երկիրը քրեական հանցագործությունների վտանգի տեսակետից անվիճելի առաջատար է ողջ տարածաշրջանում: Ո՞վ է կազմել այդ վարկանիշը և ո՞ր ցուցանիշները հաշվի առնելով: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Կա միջազգային տեղեկությունների այդպիսի բազա, կոչվում է Numbeo: Միջազգային կառույց է, որն […] ...

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

00:00 28.11.2024

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

Ամերիկյան Lunar Outpost ընկերությունը, որը 2024 թվականի գարնանը պայմանագիր է կնքել ՆԱՍԱ-ի հետ՝ տիեզերագնացների համար լուսնային փոխադրամիջոց մշակելու համար, պայմանագիր է ստորագրել SpaceX-ի հետ՝ Starship-ն օգտագործելու իր Lunar Outpost Eagle ամենագնացը Երկրի բնական արբանյակին հասցնելու համար: «Պատճառը, որ մենք ընտրեցինք Starship-ը, նրա տեխնոլոգիական հասունությունն է, զարգացման տեմպերը և որակը»,-ասել է Lunar Outpost-ի գործադիր տնօրեն Ջասթին […] ...

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

23:52 27.11.2024

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

Նացիստների գործողությունները պետք է համարել ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համատեղ հայտարարության մեջ։ «Միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում, կողմերն ընդգծում են, որ նացիստների և նրանց հանցակիցների գործողությունները, որոնք հաստատվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական տրիբունալի դատավճռով, պետք է համարվեն Խորհրդային Միության ժողովուրդների ցեղասպանություն»,- ասվում է […] ...

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

23:44 27.11.2024

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

Նոյեմբերի եղանակային դիտարկումների պատմության մեջ ամենաառատ ձյունը Հարավային Կորեայում երեք մահվան պատճառ է դարձել, չորեքշաբթի հաղորդում են հարավկորեական լրատվամիջոցները: Տեղեկություններ են ստացվում նաև տուժածների մասին, սակայն նրանց թիվը չի նշվում։ Օդերևութաբանների տվյալներով՝ Սեուլում տեղումներն ավելի քան 24 սմ են, Գյոնգիում՝ 22 սմ, Ինչհոնում՝ 14 սմ։ Եղանակային վատ պայմանների պատճառով ավելի քան 330 տնտեսություն մնացել է […] ...

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

23:36 27.11.2024

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նոր ԵՀ-ն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դառնա մեր Եվրամիության մաս, մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է նա։ Ֆոն դեր Լայենը խոստացել է, որ ԵՀ-ն կօգնի Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկանների երկրներին պատրաստվել ԵՄ անդամակցությանը […] ...

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

23:28 27.11.2024

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

Եվրոպական Stellantis խումբը 2024 թվականից հետաձգում է էլեկտրական Ram փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կես և շարունակում է մեքենայի փորձարկումը, հայտնում է CNBC-ն։ Ընկերության ղեկավար Կառլոս Տավարեսը հրաժարվել է հայտնել հետաձգման ստույգ պատճառները։ «Մենք պարզապես շատ աշխատանք ունենք անելու, և մենք ցանկանում ենք շատ ուշադիր փորձարկել արտադրանքը, այնպես որ մենք չենք շտապում»,-ասել է […] ...

BACK_TO_TOP