Կարագ՝ առանց կովի կաթի. «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունը տուգանվեց 20 մլն դրամով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+1.09 oC

Կարագ՝ առանց կովի կաթի. «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունը տուգանվեց 20 մլն դրամով

14:20 14.11.2018

«Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունը տուգանվեց 20 մլն դրամով։ Ընկերության «քաղցրասերուցքային կարագ»-ի բաղադրության մեջ ընդհանրապես բացակայում է կովի կաթը. այն 100 %-ով բուսական ծագման է: Այս մասին հայտարարվեց այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում:

Տուգանքը կիրառվել  է  անբարեխիղճ մրցակցության դրսևորման, մասնավորապես սպառողներին մոլորեցնելու, ինչպես նաև մրցակիցների հանդեպ բարեխղճության սկզբունքները խախտելու համար:

 ՀՀ ՏՄՊՊՀ-ն սեփական նախաձեռնությամբ «Ստանդարտ Դիալոգ» ընկերության միջոցով անցկացրել է ընկերության կողմից արտադրված կարագի կրկնակի փորձաքննություն: Պարզվել է, որ «Արզնի կաթ» ընկերության «քաղցրասերուցքային կարագ» անվանումով ապրանքը կարագ չէ, քանի որ դրանում կաթնային յուղի զանգվածային մասը կազմում է 0.01%-ից ցածր, այսինքն՝ այն ամբողջովին պատրաստված է բուսական յուղերից: Սա այն դեպքում, երբ «կարագի» տուփի վրա նշված է «սեփական անարատ կաթից», ինչպես նաև «մեր գործն արդար է» գրառումները, որոնք փաստացի մոլորեցրել են սպառողներին:

«Հանձնաժողովում հրավիրված լսումների ընթացքում «Արզնի կաթի» ներկայացուցիչները հակառակն ապացուցող որևէ փաստ, մասնավորապես նույն խմբաքանակից կատարված փորձաքննության արդյունքներ կամ այլ փաստեր  չեն ներկայացրել: Նրանք խնդրել են իրենց հանդեպ կիրառել մեղմ պատասխանատվության միջոց՝ նախազգուշացում», – ասաց ՏՄՊՊՀ անբարեխիղճ մրցակցության վերահսկողության բաժնի պետ Արեգ Հովհաննիսյանը:

 Նույն ֆերմայի նույն կովերի կաթից արտադրված կարագի 1 կգ գինը  2 ամսվա ընթացքում բարձրացել է ավելի քան 1500 դրամով

Խախտում կատարած ամիսների ընթացքում ընկերության «քաղցրասերուցքային կարագ» կոչվող արտադրանքի մեկ տուփը (200 գրամ) վաճառվել է 530 դրամով, այն պարագայում, երբ հայկական արտադրության և նույն յուղայնության կարագների մեկ տուփի միջին գինը նույն ժամանակահատվածում կազմել է 900-950 դրամ: Գնային այս խիստ էական տարբերությունը ընկերության ներկայացուցիչները բացատրել են սեփական ֆերմա ունենալու հանգամանքով՝ նշելով, որ կաթի ինքնարժեքը իրենց արտադրությունում ցածր է, սակայն  ՏՄՊՊՀ-ի կողմից վարույթը հարուցելուց հետո «նույն ֆերմայի նույն կովերի կաթից» պատրաստված կարագի գինը դարձել է արդեն 830 դրամ կամ 1 կիլոգրամի արժեքը 2600-ից՝ 4200 դրամ:

Մանկապարտեզներին մատակարարված կաթնաշոռը ևս բուսական ծագման է

Հանձնաժողովը շարունակում է նաև ուսումնասիրությունները պետական գնումների ոլորտում՝ հնարավոր անբարեխիղճ մրցակցության դեպքերի բացահայտման ուղղությամբ: Այս փուլում դիտանցումներ են իրականացվել ընդհանուր առմամբ 2 տասնյակ մանկապարտեզներում՝ կաթնամթերքի մատակարարման ոլորտում հնարավոր մրցակցային խնդիրների բացահայտման նպատակով:

Մանկապարտեզներում առկա կաթնամթերքը հանձնվել է փորձաքննության, որի արդյունքների համաձայն՝ հետևյալ մանկապարտեզներին մատակարարված կաթնաշոռում ևս հայտնաբերվել է բուսական յուղ.

«Երևանի Հ. 28 մանկապարտեզ»,

«Երևանի Հ. 157 մանկապարտեզ»,

«Երևանի Հ. 125 մանկապարտեզ»,

«Ժպիտներ» մանկապարտեզ,

«Երևանի Հ. 101 մանկապարտեզ»,

«Երևանի Հ. 122 մանկապարտեզ»:

Վերոնշյալ հանգամանքը «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի խախտում է, քանի որ կաթնաշոռը պետք է լինի բացառապես կենդանական ծագման, այսինքն՝ բաղադրությունը 100 տոկոսով պետք է լինի վերամշակված կովի կաթը՝  առանց հավելումների:

Նշենք նաև, որ կաթնաշոռի 1 կիլոգրամը մանկապարտեզներին վաճառվել է 1200 դրամով, այն դեպքում, երբ սուպերմարկետներում տվյալ արտադրատեսակի 1 կիլոգրամի միջին գինը կրկնակի ավելի է` 2200-2300 դրամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. Փաշինյան

08:04 23.11.2024

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածում շարունակել սահմանազատումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:«Սահմանազատման հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածներում շարունակել սահմանազատումը: Հայաստանն իր մոտեցումն է ներկայացրել, Ադրբեջանը՝ իր: Հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ […] ...

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

BACK_TO_TOP