12:30 14.11.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 14-ին խորհրդարանում 2019թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ, բացի ոլորտում արված քայլերից, անդրադարձավ նաև որոշ սադրանքների:
Նա ընդգծեց՝ Հայաստանում կրթությունը պետք է լինի ներառական և արդար: Այն, ինչ արվել է վերջին վեց ամիսներին միտված է դրան, որակյալ կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին, ոչ թե առանձին խմբերի: Նախկինում, ըստ Հարությունյանի, ոլորտում եղել են մարդիկ, որոնք առաջնորդվել են բացառապես անձնական շահերով, նրանց զավակները կրթվել են արտերկրում, իսկ դա, նախարարի պաշտոնակատարի խոսքով, նույնն է, որ պաշտպանության նախարարի որդին օտար բանակում ծառայի, առողջապահության նախարարի որդին մինիմալ կարիքները հոգա օտար պետություններում:
Հարությունյանն ասաց, որ այդքան մեծ քննադատության ենթարկվող՝ կրթության ոլորտում ապաքաղաքականացմանը ստիպված են եղել գնալ, քանի որ մինչ այժմ ուսուցչին ստիպել են ընտրությունից ընտրություն նվաստանալ, կեղծել, հետո գլուխը կախ գնալ քաղաքացի կրթելու:
«Պետք է ճահիճը չորացնենք, ճահճի վրա չես կարող լուրջ հիմք դնել, այն ամեն ինչ կկլանի»,- ասաց նա:
ԿԳ նախարարի պաշտոնակատարն արձագանքեց նաև ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի որոշ արտահայտություններին, էվոլյուցիոն օպտիմալացման քննադատությանը նա արձագանքեց, որ իրենք պետք է գնան լուրջ փոփոխությունների՝ կազմակերպման առումով:
Ինչ վերաբերում է հայագիտությանն ուշադրություն չդարձնելուն, Հարությունյանն ասաց, որ միլիարդավոր դրամներ են տրվում հայագիտությանը, բայց արդյունքը շատ փոքր է:
«Մենք նայում ենք՝ ուր են գնում այդ գումարները, ինչ անորակ պարբերականների ու կենտրոնների: Տնտեսագիտության պրոֆեսորի համար ստեղծել են հայագիտական հիմնադրամ, որ նա զբաղվածություն ունենա: «Հայ եկեղեցու պատմության» մասին …
Անընդհատ շեշտելով տարբեր թեմաներ՝ «Հայ եկեղեցու պատմություն», ԼԳԲՏ, փորձում են դիսկուրս փոխել, այնինչ այս, ինչպես և բոլոր այլ առարկաները, լուրջ վերանայման կարիք ունեն, այդ թվում՝ մաթեմատիկայի, ռուսերենի դասավանդումը: Այս էժան մանիպուլյացիաները, որոնք երրորդական լրատվամիջոցների կողմից վերնագրերի են վերածվում, մեզ խանգարում են, բայց մենք առաջ ենք գնալու»,- նշեց Հարությունյանը:
Նա նաև հայտնեց՝ ուսուցիչների աշխատավարձերը բարձրացվելու են նրանց վերապատրաստման արդյունքում:
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...