21:56 13.11.2018
Նոյեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ընդունեց Միավորված ազգերի կազմակերպության պատվիրակությանը, որը գլխավորում էր խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալետոսսի Վուլեն։
Վալերիյ Օսիպյանը, ողջունելով հյուրերին, բարձր գնահատեց նրանց գործունեությունը Հայաստանում՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցային դաշտն ավելի ընդլայնելու և զարգացնելու։
Հատուկ զեկուցողը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ ներկայացնելով պատվիրակությանը հետաքրքրող հարցերը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից։
Կլեման Նյալետտոսի Վուլեն տեղեկացրեց, որ հետևել է ապրիլ-մայիս ամիսներին մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններին՝ բարձր գնահատելով այդ օրերին Հայաստանի ոստիկանության գործողությունները, որոնք նպաստել են քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացմանը։ Պատվիրակությանը կոնկրետ հետաքրքրում էր՝ ի՞նչ միջոցներ է ձեռնարկել, ի՞նչ մեխանիզմներ է կիրառել և կիրառելու Հայաստանի ոստիկանությունն այդ առումով։
Վալերիյ Օսիպյանն ընդգծեց, որ ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է և ծառայում է ոչ թե իշխանությանը, այլ ժողովրդին և, ինչպես ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների օրերին, այնպես էլ այսօր գործում է բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ առաջնորդվելով իրավունքի հիմնարար սկզբունքներով։
Պատվիրակներին հետաքրքրքրում էր նաև՝ Հայաստանի ոստիկանությունը վերազինվա՞ծ է հատուկ միջոցներով, թե՝ ոչ, և իրավախախտ կանանց նկատմամբ ինչպիսի վերաբերմունք է դրսևորվում։ Վալերիյ Օսիպյանը, պատասխանելով հարցերին, մասնավորապես նշեց, որ Հայաստանի ոստիկանությունը ոչ միայն ունի հատուկ միջոցներ, այլև դրանք կիրառվում են հատուկ մասնագիտական պատրաստություն անցած և պարբերաբար վերապատրաստվող ոստիկանների կողմից, որոնք տիրապետում են նաև առաջին բուժօգնության հմտություններին։
Կլեմեն Նյալետոսի Վուլեին հետաքրքրում էր նաև ԼԳԲՏ չկայացած ֆորումի վերաբերյալ ոստիկանության դիրքորոշումը։ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ Հայաստանի ոստիկանությունը վերջին ամիսներին ապացուցել է հասարակական մեծամասշտաբ իրադարձությունների ժամանակ մասնակիցների անվտանգությունը ապահովելու կարողությունն ու պրոֆեսիոնալիզմը և պատրաստակամ է ապահովելու ցանակացած բնույթի հավաքի խաղաղ անցկացումը, իսկ ֆորումը ոստիկանությունը ոչ թե արգելել է, այլ խորհրդատվություն է տրամադրել կազմակերպիչներին՝ նկատի ունենալով անվտանգության ապահովման առանձնահատկությունները։
«Մենք առաջնորդվում ենք խտրականության բացառման և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքներով»,- ամփոփեց Հայաստանի ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...