Մինչև հեղափոխությունը Հայաստանում կային իշխանիկներ, որոնք շահագործում էին մնացած բոլորին․ Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Մինչև հեղափոխությունը Հայաստանում կային իշխանիկներ, որոնք շահագործում էին մնացած բոլորին․ Միրզոյան

14:10 13.11.2018

«Մինչև հեղափոխությունը Հայաստանում կար միջնադարյան դասական տիպի ֆեոդալական համակարգ․ կային իշխանիկներ, որոնք շահագործում էին մնացած բոլորին, և իրենք իրենց ընկալումներով մտածում էին, որ էդ մնացած բոլորը ստեղծված են, որպեսզի ապահովեն իրենց և ծառայեն իրենց և ապահովեն իրենց եկամուտները և իրենց իշխանությունը»,- Հանրապետական կուսակցության նախընտրական գործունեությանն այսօր այս խոսքերով արձագանքեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։

Պաշտոնյան մանրամասնեց, որ Հանրապետական կուսակցությունն իր հայտարարության նախագծում ներկայացնում է որոշ բացթողումներ, սակայն Հանրապետականի մեղսագործությունները իրականում հանցագործություն են։

Միրզոյանը Հանրապետականին մեղադրեց, որ վերջինս կա՛մ ինքն իրեն չի խոստովանում իր արարքների հանցավորությունը, կա՛մ շարունակում է ժողովրդին չխոստովանել ու խաբել։

ՀՀԿ քաղաքական խորհրդի նիստից հետո տարածված հայտարարության նախագծի մեջ, հիշեցնենք, կուսակցությունը բացահայտում է այն թերացումները և բացթողումները, որոնք եղել են իրենց կառավարման տարիներին։ Առաջին մի քանի կետերը այդտեղ վերաբերում են ներքին կուսակցական խնդիրներին։

Կուսակցությունում ընդունում են, որ երբեմն առողջ քննադատությունն ընդունել են որպես ապակառուցողական ընդդիմախոսություն, չեն տարբերակել դրանք, իսկ երբեմն էլ չափից ավելի հանդուրժող են եղել, ու դա բերել է կուսակցության վերաբերյալ հանրային բացասական ընկալման սրման։

«Որոշ կարևոր բարեփոխումներ կյանքի էին կոչվում առանց բավարար նախապատրաստական և բացատրական աշխատանքի` պարարտ հող ստեղծելով անհիմն քննադատության համար, երբեմն էլ անհրաժեշտ փոփոխությունները դանդաղում էին»,- նշվում է նախագծում։

Հանրապետականները խոստովանում են, որ չեն կարողացել ապահովել գործազրկության ցածր մակարդակ, արհեստավարժ կադրերի պատրաստում, ինչպես նաև սոցիալական արդարություն, կոռուպցիայի ցածր մակարդակ և այլն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

15:11 23.11.2024

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...

SHANTNEWS

15:00 23.11.2024

SHANTNEWS

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

14:54 23.11.2024

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

Բրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

14:42 23.11.2024

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

14:32 23.11.2024

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

Հայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

14:17 23.11.2024

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ Կառավարությունում տեղի ունեցած պաշտոնանկությունները փոխեցին լրատվական օրակարգը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտնեց, որ մի շարք պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները: Եվ դրա պատճառները անձնավորված չեն, այլ՝ համակարգային: Դրանից հետո արվեցին նոր նշանակումներ: Ի՞նչ հարց են լուծում այս փոփոխությունները: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, պատմաբան […] ...

BACK_TO_TOP