12:53 13.11.2018
«Չի կարելի ինչ-որ բան հորինել, այդ հորինվածքը ներկայացնել որպես 100 տոկոսանոց ճշմարտություն և սկսել Կիկոսի մահի ժանրով փորձել հետևանքների վերաբերյալ հետևություններ անել ու պարզաբանումներ պահանջել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, որ Գագիկ Ծառուկյանն, այսպես կոչված, նախընտրական ԱՁ-ներ է բացում, որտեղ գրանցում են ընտրողներին՝ աշխատավարձի տեսքով ընտրակաշառք տալու համար:
Նա ընդգծել է, որ առավոտյան բավականին զվարճացել է, երբ մամուլում ընթերցել է այդ լուրը: Նա վստահեցրել է, որ անօրինական նպատակներով հիմնադրված ձեռնարկություններ, որոնք կարող են ինչ-որ կերպ կապ ունենալ ընտրությունների հետ, չեն հիմնադրվել ու նման երևույթ չկա: Նաիրա Զոհրաբյանը դա լրատվական ապատեղեկատվություն է անվանում՝ պնդելով, որ նման լուրերի տարածման նպատակը մեկն է՝ ստվեր գցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վրա:
«Դա աբսուրդ է, դա անհեթեթություն է, չկա և չի կարող լինել նման բան: Ես հասկանում եմ, որ նախընտրական փուլում նման կարգի կեղտոտ քարոզչական լրատվական հնարքները սրվելու են հատկապես «Բարգավաճ Հայաստան»-ի հանդեպ, որը շատ քաղաքական ուժերի համար լուրջ մրցակից է, բայց գիտեք, եթե չկա մի բան, ուրեմն անիմաստ է դրա շուրջ էսպես անհեթեթ աղմուկ բարձրացնելը»,- ընդգծել է պատգամավորը:
Զոհրաբյանը միանշանակ բացառել է, որ ԲՀԿ-ն որևէ կեղտոտ տեխնոլոգիա կկիրառի այս ընտրություններում: Նրա պնդմամբ՝ իրենց կուսակցությունն ընտրություններին կմասնակցի միայն լուրջ մշակված տնտեսական ծրագրով, ու ամեն ինչ անելու են, որպեսզի ընտրություններում որևէ կեղծիք չարձանագրվի:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...