11:24 13.11.2018
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն Իտալիայի Հանրապետության մայրաքաղաք Հռոմում նոյեմբերի 12-ին մասնակցել է «Հակակոռուպցիոն ռազմավարությունների զարգացումը թվային ժամանակաշրջանում. վերջին միտումներն ու ԵԱՀԿ շրջանակում լավագույն փորձը» համաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը՝ Հայաստանի պատվիրակությանը համաժողովին հրավիրելու համար և Իտալիայի Հանրապետությանը՝ ջերմ հյուրընկալության համար:
Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին և նշել, որ հայ ժողովուրդը թավշյա, խաղաղ, առանց բռնության հեղափոխության միջոցով իրացրեց իշխանության իր ուղղակի իրավունքն ու ավելի լավ երկիր ունենալու իր երազանքը:
Խոսելով Հայաստանում հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող աշխատանքներից՝ Արտակ Զեյնալյանը նշել է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը հասել է նոր մակարդակի, դարձել է ավելի նպատակային և արդյունավետ:
Այդ համատեքստում նա ընդգծել է, որ հակակոռուպցիոն ոլորտում առաջընթացը հիմնականում պայմանավորված է միջազգային չափորոշիչներին համապատասխան օրենսդրության ընդունմամբ և դրա արդյունավետ կիրառմամբ: Մասնավորապես, նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է ապօրինի հարստացման քրեականացմանը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ազդարարման համակարգի ստեղծմանը, հայտարարագրման ինստիտուտի բարեփոխմանը, գնումների ոլորտում իրական սեփականատերերի ինստիտուտի ու էլեկտրոնային ժողովրդավարության գործիքների շարունակական ներդրմանը: Վերջինի առումով Արտակ Զեյնալյանն առանձնացրել է Արդարադատության նախարարության ստեղծած www.e-draft.am իրավական ակտերի նախագծի միասնական կայքը, www.e-hotline.am թեժ գծի կայքը, www.e-request.am էլեկտրոնային հետազոտությունների միասնական պլատֆորմը, www.e-license.am լիցենզիայի միասնական էլեկտրոնային ռեեստրը և այլն:
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանը կենտրոնացած է ոչ միայն իրավական և ռազմավարական գործողությունների մշակման, այլև ինստիտուցիոնալ և հարկադրանքի միջոցների համակարգերի կիրառման վրա: Այս առումով, Արտակ Զեյնալյանը նշել է, որ նախորդ երեք ամիսների ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների և կոռուպցիոն սխեմաների բացահայտման մակարդակը զգալիորեն աճել է:
Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև ներկայում մշակվող 2019-2022թթ. հակակոռուպցիոն նոր ռազմավարությանը և նշել, որ այդ ռազմավարության կանխարգելիչ մասը վերաբերելու է նորարարական մեթոդներով կոռուպցիայի դեմ պայքարին:
Ելույթի ավարտին Արտակ Զեյնալյանը վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունն ու անհանդուրժողականությունը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում և նշել, որ ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը կօգնի Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացի գնահատման, թույլ կողմերի բացահայտման և ոլորտում հետագա գործողությունների ծրագրման համար:
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...