Գյումրիի հակատուբերկուլյոզային բաժանմունքը փակման սպառնալիքի տակ է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+2.09 oC

Գյումրիի հակատուբերկուլյոզային բաժանմունքը փակման սպառնալիքի տակ է

17:35 12.11.2018

Գյումրիի ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի հակատուբերկուլյոզային բաժանմունքը փակման վտանգի տակ է: Օրեր առաջ առողջապահության նախարարի պաշտոնակատարն է հայտարարել, որ մարզերում հակատուբերկուլյոզային բաժանմունքները փակվելու են, և հիվանդների բուժումը կենտրոնացվելու է Աբովյանի համապատասխան մասնագիտացված հիվանդանոցում:

Հիմնավորումն այն է, որ Գյումրիի բաժանմունքը թերբեռնված է՝ այն 35 մահճակալ ունի, որոնք ամիսներով դատարկ են: Ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի աշխատակիցներն այսօր բողոքով եկել էին Շիրակի մարզպետարան, հայտնում է SHANTNEWs.am-ը:

Նրանք հանդիպել են Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանի հետ ու ներկայացրել, որ բաժանմունքը թերբեռնված է աշխատում վերջին երկու տարիներին, իսկ այդ վիճակը ստեղծվել է արհեստականորեն՝ 2 տարի առաջ կառավարությունը դեղորայքակայուն հիվանդների բուժսպասարկումը կենտրոնացրել է Աբովյանում: 30 բուժաշխատող ունի բաժանմունքը. նրանք համաձայն են  դրույքաչափերի և մահճակալների թվի կրճատմանը, միայն թե բաժանմունքը չփակվի:

«Բաժանմունքը այդքան էլ  թերբեռնված չէ: Մենք միշտ էլ աշխատել ենք ծանրաբեռնված, վերջին երկու տարիներին է, որ քիչ են հիվանդները, իսկ եթե հիվանդները քիչ են, դա բժիշկների լավ աշխատանքի արդյունքն է: Օպտիմալացումը ճիշտ որոշում կարող է լինել, բայց բաժանմունքը փակելն անմտություն է: 30 բուժաշխատող գործազուրկ կդառնա»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել են Գյումրիի ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի աշխատակիցները:

Նրանք դրույքաչափերը և մահճակալների թիվը կրճատելու առաջարկով գրություն են ուղարկել Շիրակի մարզպետարան: Մարզպետի տեղակալ Սոֆյա Հովսեփյանը նշել է, որ գրությունն արդեն ուղարկվել է ՀՀ առողջապահության նախարարություն:

«Պետք է սպասենք առողջապահության նախարարության պատասխանին, տեսնենք, թե ինչ դիրքորոշում ունի նախարարությունը, հաջորդիվ հասկանանք, թե ինչ քայլերի պետք է գնանք: Հարց է՝  եթե գնանք օպտիմալացման ճանապարհով, եթե կրճատենք մահճակալների թիվը, արդյո՞ք և՛ բուժանձնակազմի վճարման, և՛ պահպանման ծախսերը դրանից չեն կրճատվի: Պետք է փորձենք թեկուզ կես դրույքով պահենք աշխատատեղերը: Ամեն ինչ կախված է նրանից,  թե ինչ դիրքորոշում կունենա նախարարությունը»,- բուժաշխատողների հետ հանդիպմանն ասել է Շիրակի մարզպետի տեղակալը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառով

00:00 27.11.2024

ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառով

Ամերիկյան մանրածախ առևտրականները, պահանջարկի նվազման պայմաններում, սկսել են բազմօրյա վաճառքներ, որոնք համընկնում են «Սև ուրբաթի» հետ, գրում է Financial Times-ը։ 2024 թվականին սև ուրբաթը ընկնում է նոյեմբերի 29-ին, սակայն Walmart Inc., Amazon.com Inc., Target Corp. և Macy’s Inc. դրա կապակցությամբ արդեն ակցիաներ են սկսվել։ Միևնույն ժամանակ, ըստ Circana-ի, ընդհանուր ապրանքային միավորների վաճառքները նոյեմբերի 16-ին ավարտվող […] ...

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

23:52 26.11.2024

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

Մեքսիկան պատրաստ կլինի նմանատիպ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ում իր ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանվեն, երեքշաբթի ասել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ «Մի մաքսատուրքը կհանգեցնի մեկ այլ մաքսատուրքի, և դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք վտանգի տակ կդնենք մեր ընդհանուր ընկերությունները», – ասել է Շեյնբաումը՝ նկատի ունենալով ամերիկյան ավտոարտադրողներին, որոնք […] ...

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

23:44 26.11.2024

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի հավաքականի հետ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկխաղյա դիմակայության մասին: «ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կովկասյան դերբի է լինելու: Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է որ հետաքրքիր լինի։ Լավ է, որ ստիպված չենք լինի երկար ճանապարհորդության դիմանալ։ Հարևան երկրների մրցակցությունը, անշուշտ, «հավելյալ լարվածություն» կհաղորդի խաղերին: […] ...

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

23:38 26.11.2024

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

23:32 26.11.2024

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

ՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում Ուկրաինայի ներկայացուցչի հետ կքննարկեն ռուսական նոր միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները, հաղորդում է RTBF հեռուստաալիքը։ Դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը հանդիպում է Կիևի նախաձեռնությամբ, պարզաբանում է հեռուստաալիքը։ Զեկույցում նշվում է, որ Ուկրաինան խնդրել է իր արևմտյան գործընկերներին մատակարարել իրեն հակաօդային պաշտպանության վերջին սերնդի համակարգեր։ RTBF-ն ընդգծել է, որ […] ...

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

23:25 26.11.2024

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...

BACK_TO_TOP