Գյումրիի ավագանին տնակների բնակիչների խնդրի առնչությամբ ուղերձ կհղի կառավարությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Գյումրիի ավագանին տնակների բնակիչների խնդրի առնչությամբ ուղերձ կհղի կառավարությանը

18:50 12.11.2018

Տեղի է ունեցել Գյումրիի ավագանու հերթական նիստը՝ օրակարգում ունենալով 23 հարց: Ներկաները նախ՝ 1 րոպե լռությամբ հարգել են լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի հիշատակը, որից հետո անցել են օրակարգային հարցերի քննարկմանը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից:

Առաջնահերթ ներկայացվել են Գյումրիում երկրաշարժից 30 տարի անց բնակարանային ապահովման չլուծված հարցերը և այդ ուղղությամբ կառավարությանն ուղերձ հղելու առաջարկը, իսկ մյուս հարցը վերաբերել է Գյումրիի մանկապարտեզներում հաճախումը անվճար դարձնելու նախագծին:

Գյումրիում բնակարանային խնդիր ունեն ոչ միայն տնակներում բնակվող, երկրաշարժից անօթևան ընտանիքները, այլև առանց այդ կարգավիճակի միայնակ ծերերն ու բազմազավակ շատ ընտանիքներ: Իսկ քաղաքն այժմ ընդամենը 9 պահուստային բնակարան ունի, որոնք ընտանիքներին հատկացնելու համար ավագանին որոշում ընդունեց:

Առաջարկվեց 4 անչափահաս ունեցող 3 ընտանիքների բնակարաններ նվիրել: Նրանցից մեկը «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանն է: Նա ղարաբաղա-ադրբեջանական սահմանին նկարահանումների ժամանակ վիրավորվել էր, այժմ 2-րդ կարգի հաշմանդամ է: Դավիթը բազմաթիվ պարգևների է արժանացել: Նա վթարային շենքում է ապրում, կոմունալ վատ պայմաններում:

Ավագանին միաձայն որոշեց նրան և բազմազավակ ևս 2 ընտանիքի, որոնք Սիրիայից և Արցախից տեղափոխվածներ են, բնակարան հատկացնել առանց վիճակահանության: Մյուս 6 բնակարանները կբաշխվեն վիճակահանությամբ:

Իսկ քաղաքում բնակարանի կարիք ունեցող մոտ 100 միայնակ տարեց կա և 4 երեխա ունեցող 30 ընտանիք: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը հորդորեց ավագանու անդամներին ու լրատվամիջոցներին ուշադիր լինել ու տարիներ առաջ բարեգործական միջոցներով գնված բնակարանների նկատմամբ հսկողություն իրականացնել: Մասնավորապես նշեց, որ Գյումրիի բնակիչներին բնակարաններով ապահովելու անվան տակ տարիներով գումարներ է հավաքել «Հայաստան» համահայկական հիմնադրամը, բայց երբ իրենք հաշվետվություն են պահանջել, ոչ ոք չի տրամադրել:

Գյումրիի քաղաքապետի խոսքով՝ այդ գործու նաև իր անձնական ներդրումն է եղել, իսկ թե այդ գումարներն ինչպես են տնօրինվել, իրեն հայտնի չէ:

Երկրաշարժի 30-րդ տարելիցին ավագանու «Գալա» խմբակցությունը ուղերձ է նախապատրաստել կառավարությանը  տնակներում բնակվող շուրջ 3000 ընտանիքների բնակապահովման հարցը լուծելու խնդրով: Նրանք քաղաքի բնակչության 10 տոկոսն են:

Հաշվարկել են, որ խնդրի լուծումը 14-18 մլրդ դրամի ներդրում կպահանջի, ինչը երկրի բյուջեի ընդամենը 1 տոկոսն է: Ընդ որում, ակնկալում են, որ խնդիրը լուծվի ոչ թե 1, այլ 3-4 տարում, այդ դեպքում ամեն տարի անհրաժեշտ կլինի ծախսել պետական բյուջեի 0.25 տոկոսը:

Ավագանին որոշակի փոփոխություններով ուղերձն ընդունեց: Վերջապես ընդունվեց նաև Գյումրիի մանկապարտեզներ հաճախումն անվճար դարձնելու մասին նախկինում մերժված ուղերձի նախագիծը, որին 3 ձեռնպահ կար, նրանց թվում էր նաև քաղաքապետը: Կառավարություն ուղերձ կուղարկվի Գյումրիին տարեկան հավելյալ 259 մլն դրամ պետբյուջեից հատկացնելու մասին, որպեսզի քաղաքի 2499 երեխաները կարողանան անվճար այցելել մանկապարտեզներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

15:22 19.04.2025

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

Ապրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

15:11 19.04.2025

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...

SHANTNEWS

15:00 19.04.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

BACK_TO_TOP