Երևանում հայտնաբերել են աղմկահարույց սպանության մեջ կասկածվողին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.17
  • RUBLE
    3.95
  • 420.51
WEATHER
+9.09 oC

Երևանում հայտնաբերել են աղմկահարույց սպանության մեջ կասկածվողին

23:55 10.11.2018

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ոստիկանները հայտնաբերել են 34-ամյա քաղաքացուն սպանելու համար կասկածվողին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները բերման են ենթարկել Երևանի Աբովյան փողոցի բնակիչ՝ 36-ամյա Վարուժան Գյուրջինյանին։

Նա կասկածվում է նոյեմբերի 9-ին Արաբկիր վարչական շրջանի Հովսեփ Էմին փողոցում 34-ամյա Սանասար Բարսեղյանին սպանելու համար։

Փաստի առթիվ քննչական կոմիտեի Արաբկիրի բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում կասկածյալ Վ. Գյուրջինյանը ձերբակալվել է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պահեստազորի սպաները կարող են վերադառնալ ծառայության և միաժամանակ կենսաթոշակ ստանալ. ՊՆ տեսանյութը

19:21 01.11.2024

Պահեստազորի սպաները կարող են վերադառնալ ծառայության և միաժամանակ կենսաթոշակ ստանալ. ՊՆ տեսանյութը

Ազգային ժողովն ամբողջությամբ և միաձայն ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ու «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում լրացումներ կատարելու նախագիծը: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

Էդգար Զաքարյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ

19:14 01.11.2024

Էդգար Զաքարյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդգար Զաքարյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էդգար Զաքարյանին նշանակել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,-ասվում է որոշման մեջ: ...

ՊՆ տեսանյութը՝ հրետանավորների առօրյայի մասին

19:08 01.11.2024

ՊՆ տեսանյութը՝ հրետանավորների առօրյայի մասին

Հայրենական հրետանին մարտական բոլոր գործողություններում, պատերազմներում, բոլոր ճակատներում ու բոլոր ժամանակներում անուրանալի ավանդ ունի հայրենիքի պաշտպանության գործում: ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է հայ հրետանավորների առօրյան: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ոսկե գնդակը կարող է ուղևորվել Իսպանիա. երեք թոփ ակումբ ցանկանում է գնել Ռոդրիին

19:00 01.11.2024

Ոսկե գնդակը կարող է ուղևորվել Իսպանիա. երեք թոփ ակումբ ցանկանում է գնել Ռոդրիին

Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին մոտ ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է Cadena Ser-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Ոսկե գնդակի» դափնեկրի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում եվրոպական երեք հսկա։ Ռոդրիի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան» և Մյունխենի «Բավարիան»։ «Մանչեսթեր Սիթին» իր հերթին չի ցանկանում բաժանվել իր առաջատար ֆուտբոլիստների մեկից։ Անգլիայի […] ...

ԱՄՆ-ը ցանկանում է մինչև հունվար հնարավորինս շատ օգնություն փոխանցել Կիևին. CNN

18:54 01.11.2024

ԱՄՆ-ը ցանկանում է մինչև հունվար հնարավորինս շատ օգնություն փոխանցել Կիևին. CNN

ԱՄՆ-ը ձգտում է հնարավորինս շատ գումար և զենք փոխանցել Կիևին մինչև 2025 թվականի հունվարը, երբ կավարտվի ներկայիս նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ժամկետը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի անանուն պաշտոնյային։ «Սպիտակ տունն աշխատում է մինչև հունվար հնարավորինս շատ գումար և զենք փոխանցել Կիևին», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պենտագոնին […] ...

Հայաստանում սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականության բարելավման և զարգացման նպատակով ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

18:46 01.11.2024

Հայաստանում սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականության բարելավման և զարգացման նպատակով ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հայաստանում սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականության բարելավման և զարգացման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու CRS-United States Conference of Catholic Bishops-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթղթի շրջանակում կողմերը պարտավորվել են համատեղել ջանքերը՝ Հայաստանում սոցիալական բնակարանային ֆոնդի և դրա կառավարման շարունակական զարգացման նպատակով։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր, որը հնարավորություն կստեղծի Հայաստանում կիրառել […] ...

BACK_TO_TOP