14:45 10.11.2018
Մահացել է «Շանթ» ՀԸ «Անուղղելիները» սերիալի սիրված դերասան Լևոն Մուրադյանը: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ սերիալի նկարահանող խմբից:
Լևոն Մուրադյանը դերասան, երգիծաբան էր: Լևոն Մուրադյանը երկար տարիներ աշխատել է նաև Երևանի դրամատիկական թատրոնում: Նա նաև հեղինակել է երգիծական բազմաթիվ անհատական ներկայացումներ:
SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ դերասանը սրտի կաթվածից է մահացել: Նա առողջական խնդիրներ ուներ:
Դերասանը տևական ժամանակ է՝ համագործակցում էր «Շանթ» հեռուստաընկերության հետ, մասնավորապես նկարահանվել է հեռուստաընկերության մի քանի երգիծական՝ «Անուղղելիները», «Քաղաքում» հեռուստասերիալներում:
Դերասանին հեռուստադիտողն ավելի շատ ճանաչում է «Շանթ» ՀԸ «Քաղաքում» հեռուստասերիալից, որտեղ նա մարմնավորում էր Վռամ Արևշատյանին:
«Անուղղելիները» սերիալի կոորդինատոր Դավիթ Գալոյանը մեզ տեղեկացրեց, որ դերասանի վերջին նկարահանումը երեկ է տեղի ունեցել:
Լևոն Մուրադյանը 60 տարեկան էր:
SHANTNEWS.am-ը ցավակցում է Մուրադյանների ընտանիքի անդամներին և հարազատներին:
12:44 07.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 4-7-ը12:44 07.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 4-7-ըԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 4-7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 198 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 37, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 17, հոգեկան ներգործության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության ու խարդախության՝ 15-ական, սառը զենքի […] ...
12:36 07.04.2025
«Արաքս» թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել էՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Ջրարբի), կատարել նմուշառում առկա ապրանքնատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «հավի միս պաղեցված» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», իսկ «հավի միս սառեցված» արտադրատեսակի նմուշը՝ «տեխնոլոգիապես ավելացված խոնավության զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել […] ...
12:28 07.04.2025
Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակըՀրապարակվել է Հիդրոմետի օդի աղտոտվածության 2024թ. ամփոփագիրը, որի համաձայն Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը: Եթե նախորդ տարիներին դիտարկվող քաղաքներում փոշու ամենաբարձր մակարդակը գրանցվում էր Երևանում, ապա 2024-ին այդ ցուցանիշը նվազել է, և Երևանը 4-րդն է այդ ցուցանիշով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
12:20 07.04.2025
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլըԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ավարտական ներկայացմամբ ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող կրթամշակութային ծրագրին այս տարի մասնակցել է 70 աշակերտ՝ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից։ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն այս տարի անցկացվել է մարտի 18-ից […] ...
12:12 07.04.2025
Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...