«Ազատ դեմոկրատներ»-ն ու «Հանրապետություն»-ը միացան. ստեղծվեց «Մենք» դաշինքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+19.09 oC

«Ազատ դեմոկրատներ»-ն ու «Հանրապետություն»-ը միացան. ստեղծվեց «Մենք» դաշինքը

13:37 10.11.2018

«Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունները նոյեմբերի 10-ին Համագործակցության հուշագիր ստորագրեցին, ստեղծվեց «Մենք» դաշինքը:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը նոր քաղաքական դաշինքի ձևավորման առթիվ շնորհավորեց, հույս հայտնեց, որ այս միավորը կունենա հաջողություններ, իր գործունեությունը կծավալի հնարավորինս երկար ու բուռն:

«Մեր երկու ուժերն էլ միանշանակ երկրում տեղի ունեցած փոփոխությունների և հեղափոխության կողմնակից են եղել, երկուսս էլ մեր կենսագրությամբ պայքարել ենք գործող ռեժիմի դեմ, պայքարի ընթացքում ունեցել ենք բազմաթիվ քաղբանտարկյալ ընկերներ, բարեբախտաբար, այդ հեղափոխությունը տեղի ունեցավ, ինչի կողմնակիցը և միանշանակ նաև աջակիցը եղել ենք մենք»,- ասաց նա:

Սարգսյանի խոսքով` հեղափոխությունները բերում են փոփոխություներ, և դրանց համահունչ պետք է քայլեր արվեն: Նորաստեղծ «Մենք» դաշինքը համարում է, որ հեղափոխությունն իր վերջնական արդյունքին ու նպատակին հասած կլինի, եթե տեղի ունենան մի շարք փոփոխություններ ոչ միայն ներքաղաքական, այլև արտաքին քաղաքական կյանքում:

Ըստ Սարգսյանի` այս ասպարեզում է, որ Հայաստանը պետք է իր քաղաքականությունը դիվերսիֆիկացնի, քանի որ անցած վեց ամիսների ընթացքում, միևնույն է, համարում են, որ այս ոլորտում կան թերացումներ, հակված են այս բացը լրացնելու: Սարգսյանը շեշտեց` իրենք հակառուսական ուժ չեն, պարզապես ցանկանում են բալանսավորել այն ազդեցությունը, որ բանեցվում է Հայաստանի վրա, որը չափազանց մեծ է: Նա հայտնեց, որ այս միավորման կազմավորումը նաև քաղաքական դաշտում տեղի ունեցող բոլոր գործընթացներին մասնակցության դիվերսիֆիկացիայի համար է:

«Հեղափոխությունն արեց Նիկոլ Փաշինյանը, փառք ու պատիվ իրեն, բայց ինքն էլ պնդում է, որ հեղափոխությունն արել է ողջ հայ ժողովուրդը` իր գլխավորությամբ, և դա չի նշանակում, որ հեղափոխությունից հետո քաղաքական դաշտում պիտի լինեն միայն Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը»,- ասաց նա:

Սարգսյանը հայտարարեց`լինելու են ոչ թե այն ուժը, որ սպասելու է` իշխանությունը սխալ գործի, բացթողում անի և իրենք ուրախանան, հակառակը, փորձելու են հնարավորինս ամեն ինչ անել, իշխանությանը ժամանակին ցույց տալ այն թերություններն ու սխալները, որ պետք չէ անել:

«Մենք» դաշինքը ցանկանում է նաև օգնել իշխանությանն այն մարտահրավերների դեպքում, որոնք իշխանությունը միայնակ չի կարող դիմակայել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ Ավանեսյան

16:23 19.04.2025

Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ Ավանեսյան

Հարկ վճարողի օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Պետպատվերով բուժծառայությունների մատուցում և անընդհատ ընդլայնում, որակի բարելավում, մեծածավալ կապիտալ շինարարություն ու վերազինում, բուժօգնության հասանելիություն, դեղապահովման ծրագրեր, արդյունքում` փրկված կյանքեր. դուք` ձեր վճարած հարկերով մեզ պատվիրակում եք կյանքի կոչել առողջապահական ծրագրեր, որոնք տարեցտարի առավել շատ քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն են նպաստում: […] ...

Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը

16:12 19.04.2025

Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը

Վալոդյա Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 19-ին, երդմամբ ստանձնեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը: Այս մասին հայտնում են Փարաքարի համայնքապետարանից։ ...

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր

16:05 19.04.2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր: Սանկտ Պետերբուրգում մեր երկրի խորհրդարանի ղեկավարը նախ մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ապա 58-րդ լիագումար նիստի աշխատանքներին, որոնց հաջորդել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը: Մասնակիցներին ելույթով դիմել է Ալեն Սիմոնյանը: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...

44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել է

16:00 19.04.2025

44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել է

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության քրեական ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին Երևանի պարեկների և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ: Նրանք ապրիլի 14-ին մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում ձերբակալել և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին են տեղափոխել Նոր Հաճն քաղաքի 44-ամյա մի բնակչի։ 44-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Նախաձեռնվել […] ...

12 տարի անց. «Հայ սուպերսթար»-ը վերադառնում է

15:53 19.04.2025

12 տարի անց. «Հայ սուպերսթար»-ը վերադառնում է

12 տարվա դադարից հետո դարձյալ եթերում կլինի «Հայսուպերսթար»-ը: «Շանթ»-ի հոբելյանական տարում լեգենդար այս նախագիծը հեռուստաընկերության անակնկալն է իր հեռուստադիտողների համար: Մանրամասները՝ ռեպորտաժում:   ...

Ձեր վճարած հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր. Էկոնոմիկայի նախարարություն

15:41 19.04.2025

Ձեր վճարած հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր. Էկոնոմիկայի նախարարություն

Վճարված հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից: «Հարգելի քաղաքացիներ, ձեր վճարած հարկերի շնորհիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագրեր։ Միայն վերջին 1 տարում այդ ծրագրերից օգտվել է ավելի քան 10․000 քաղաքացի։ Պետության օժանդակությամբ նրանք կարողացել են իրենց կատարած ներդրումների դիմաց […] ...

BACK_TO_TOP