13:29 10.11.2018
«Պատրաստվում ենք խորհրդի նիստին ամսի 11-ին և ամենայն հավանականությամբ կհայտարարենք ընտրություններին մասնակցելու մասին, որովհետև մեկ անգամ չէ, որ նշել եմ՝ քաղաքական ուժը պետք է մասնակցի ընտրություններին և այն էլ այնպիսի քաղաքական ուժը, որի հիմքում Աշոտ Նավասարդյանն է, ով եղել է անկախության մարտիկ, Անդրանիկ Մարգարյանն է, սպարապետ Վազգեն Սարգսյանը և, բնականաբար, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ նշել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա պնդում է, որ Հանրապետական կուսակցությունը ընտրություններին չմասնակցելու իրավունք չունի, քանի որ ունի համախոհների լուրջ բանակ: Ըստ նրա՝ քաղաքական դաշտում այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ գրեթե բոլորը պաշտպանում են վարչապետ Փաշինյանին ու նրա ղեկավարած քաղաքական ուժը, սակայն, որպես ժողովրդավարական երկիր, Հայաստանին պետք է նաև ապահովել այլակարծություն ու բազմակարծություն, իսկ այդ այլակարծություն ապահովող ուժը, ըստ Շարմազանովի, հենց Հանրապետականն է:
«Ուզենք թե չուզենք, այսօր կա երկու բևեռ: Շատ մեծ բևեռ Փաշինյան և շատ փոքր բևեռ Շարմազանով, Վիգեն Սարգսյան և Հանրապետական կուսակցություն: Պետությանը, ժողովրդավարությանը պետք է իրական այլընտրանք և այդ այլընտրանքը այսօր մենք ենք, որովհետև այս ամիսների ընթացքում որևէ քաղաքական խորհրդարանական ուժ և նաև արտախորհրդարանական գլոբալ առումով, բացառությամբ մեկ երկու դեպք՝ Դաշնակցության, որևէ քննադատություն փաստարկված և ծրագրային չեն արել Փաշինյանի կառավարությանը»,- նշել է Շարմազանովը՝ ավելացնելով, որ Հանրապետականն ընդունում է նախկինում գործած սխալներն ու փորձում որպես ինքնամաքրված ուժ նոր թափով պայքարել քաղաքական դաշտում իր տեղն ունենալու համար:
Շարմազանովը հորդորել է իշխանություններին ընտրությունները կազմակերպել բացառապես ազատության, բազմակարծության և այլընտրանքի մթնոլորտում:
Ընտրական օրենսգիրքը տապալելու հարցում Հանրապետականին մեղադրող «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն այսօր պնդում են, որ Հանրապետականն ունի ռեյտինգային թեկնածուների պակաս. SHANTNEWS.am-ի թղթակցի այս հարցին Շարմազանովը արձագանքել է, որ լուրջ չի վերաբերվում այդ կուսակցության իր գործընկերների նման հայտարարություններին:
«Երբ մենք էինք իշխանությունում, մեկ տոկոս գնաճ էր լինում, մեր սիրելի գործընկերները խոսում էին՝ էս ինչ եք անում, գնաճ եղավ, միսը թանկացավ, միսը եռակի թանկացել է , առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են, աշխատատեղերը փակվում են, որևէ ներդրում չկա: Երբ ՔՊ-ն դրանից չի խոսում, ինձ համար պարզ է, որովհետև մարդիկ իշխանություն են, հո՞ չեն կանգնելու, ասեն՝ վատ ենք աշխատել, բա այդ ընդդիմադիր կոչվող, երկրորդ-երրորդ տեղերի համար պայքարող ու Հանրապետականին քննադատող ուժերը, որ այդքան ժողովրդին շատ են սիրում, ո՞ւր են»,- արձագանքել է Շարմազանովը
Ինչ վերաբերվում է Հանրապետականի համամասնական ու տարածքային ցուցակների կազմմանը, ապա Շարմազանովը նշել է, որ շատ բան արդեն հստակեցված է, սակայն վերջնական տեղեկությունները կներկայացնեն քննարկումներից հետո:
Լուրերը, թե Հանրապետականի ցուցակը հնարավոր է՝ գլխավորի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, Շարմազանովը չի բացառել:
Մանրամասները՝ տեսանյութում:
13:50 24.04.2025
Լիբանանի նախագահը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբԼիբանանի նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լիբանանի նախագահը իր ուղերձում ընդգծում է, որ Ցեղասպանության տարելիցի ոգեկոչումը սոսկ ցավալի պատմական իրադարձության հիշատակ չէ, այլ արդարության, մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության հիմնարար արժեքների վերահաստատում։ «Դա հիշեցում է աշխարհին բռնության, ծայրահեղականության և մեկուսացման բոլոր ձևերի դեմ կանգնելու կարևորության մասին», […] ...
13:37 24.04.2025
Մարդկության ու մարդկայնության դեմ գործված ոճրագործությունները չունեն ո՛չ արդարացում և ո՛չ վաղեմության ժամկետ․ Ամենայն Հայոց կաթողիկոսԳարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրվա առիթով. «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Այսօր Հայաստանում և ի սփյուռս աշխարհի ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ խոնարհումով և աղոթքով հիշելով մեր սուրբ նահատակներին, ովքեր մարտիրոսության պսակն ընդունեցին «վասն հաւատոյ և վասն հայրենեաց»։ 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված հրեշավոր ցեղասպանությանը զոհ դարձան մեր […] ...
13:25 24.04.2025
Վինիսիուսին 2 տարվա որակազրկում է սպառնումՖԻՖԱ-ն քննարկում է «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին 2 տարով որակազրկելու հարցը, գրում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն իր պաշտոնական կայքում: Վինիսիուսի դեմ բողոք է ներկայացրել բրազիլական Tiberis Holding ընկերությունը: Բրազիլական ֆուտբոլի 2-րդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Աթլետիկ» ակումբի բաժնեմասը վաճառվել է ALL Agenciamento Esportivo ընկերությանը, որը պատկանում է Վինիսիուսի հորն ու ֆուտբոլիստի գործակալ Սոարեշին, մինչդեռ Tiberis […] ...
13:10 24.04.2025
Քննչական կոմիտեի անձնակազմը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի անձնակազմը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին։ ...
13:06 24.04.2025
Հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը․ Մակրոնի հայերեն գրառումըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ «110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Այսօր, ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը։ Շարունակենք գործել՝ մարդկության անունից՝ հանուն ճշմարտության և արդարության»,-X-ի միկրոբլոգում գրել է Մակրոնը։ ...
12:57 24.04.2025
Վարչապետը երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Հաջորդիվ վարչապետը երկրի բարձրագույն […] ...