«Սասնա ծռեր» կուսակցությունը համոզված է, որ խորհրդարանում ներկայացված է լինելու զգալի չափով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+13.09 oC

«Սասնա ծռեր» կուսակցությունը համոզված է, որ խորհրդարանում ներկայացված է լինելու զգալի չափով

20:30 09.11.2018

SHANTNEWS.am-ն այսօր զրուցել է «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանի հետ՝ պարզելու, թե ինչ ձևաչափով ու ինչպես է «Սասնա ծռեր»-ը մասնակցելու ընտրություններին:

«Օրերս «Սասնա ծռեր» կուսակցությունը գրանցվել է արդարադատության նախարարությունում: Հիմա գտնվում ենք թեկնածուների ցուցակագրման, փաստաթղթերի հավաքագրման փուլում: Կհրապարակվի մեր ցուցակը, և այդ փաստաթղթերը կտրամադրենք Կենտրոնական ընտրական հնձնաժողովին»,- ասել է կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ ձևաչափով է կուսակցությունը մասնակցելու ընտրությոններին, Սաֆարյանը հայտնել է, որ կա հակվածություն՝ ընտրությունների գնալ առանձին, բայց չի բացառվում նաև դաշինքը:

Ըստ «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության անդամի՝ ռեյտինգային ընտրակարգը խնդիր է առաջացնում ոչ թե իրենց կուսակցության, այլ քաղաքական դաշտի համար: «Սասնա ծռեր»-ը եղել և մնում է ԸՕ փոփոխման կողմնակից, բայց ընտրություններին պատրաստ են մասնակցել նաև ռեյտինգային թեկնածուներով: Ինչ վերաբերում է հարցին, թե ով է գլխավորելու նախընտրական ցուցակը, նա տեղեկացրեց, որ, ինչպես հայտնի է, Ժիրայր Սեֆիլյանը չունի քաղաքացիություն:

«Սեֆիլյանը մնում է մեր կուսակցության պատվավոր անդամ, երբ ցուցակը հրապարակենք, պարզ կդառնա, թե ով է գլխավորելու այն, նաև շտաբը, թե ով կղեկավարի, կասվի»,- հավելել է Սաֆարյանը:

«Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության անդամի համոզմամբ՝ իրենք զգալի աջակցություն ունեն և համոզված են, որ զգալի չափով մտնելու են ԱԺ:

Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ են միասնական ջանքեր. տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

20:46 18.04.2025

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ են միասնական ջանքեր. տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Ապրիլի 18-ին ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անտառային հրդեհների կանխարգելման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ներկա էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, պատասխանատու ստորաբաժանումների, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ: Կամո Ցուցուլյանը նախ անդրադարձել է անտառային հրդեհները կանխելուն, դրանց հետևանքները նվազեցնելուն վերաբերող հարցերի՝ […] ...

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

20:27 18.04.2025

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին: «Բոլոր լիգաներում պաշտպանում են խաղացողներին ու ակումբներին, երբ նրանք հանդես են գալիս Չեմպիոնների լիգայում: Մենք հանգստի ժամանակ չունենք: Ես կուզեի խոսել այն մարդկանց հետ, որոնք պատասխանատու են այս ամենի համար: Նրանք գաղափար չունեն, թե որքան վատ է անդրադառնում այսպիսի խիտ օրացույցը», – […] ...

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

20:16 18.04.2025

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմանաններում Նոր Արտամետ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Բ.-ի վարած «Chevrolet» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Յուրի Ս.-ի վարած «Opel» մակնիշի, 72-ամյա Սերժիկ կ.-ի վարած, թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, […] ...

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

BACK_TO_TOP