Փաշինյանը կառավարությանը խճճված իրավիճակից դուս գալու առաջարկ է անում: – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Փաշինյանը կառավարությանը խճճված իրավիճակից դուս գալու առաջարկ է անում:

11:14 18.10.2017

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկում է  «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մաիսն նախագիծը», որը ներկայացրել են Աժ ԵԼՔ խմբակցության ներկայացուցիչներ Նիկոլ Փաշինյանը, Արտակ Զեյնալյանը, Գևորգ Գեորգիսյաը և Մանե Թանդիլյանը: Օրինակգծի հեղինակները առաջարկում են են լուծել խնդիրը, որն առաջանում է պատգամավորների՝ քրեակատարողական հիմնարկներ մուտք գործելու ժամանակ:

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի երկորդ մասը նախատեսում է առանց հատակ թույտվության ձերբակալվածներին և կալանովորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն նշված է ով, այդ թվում՝ պատգամավորնեևրը»,-հիշեցրել է ԵԼՔ խմբակցության ղեկավար  Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ Քրեկատարողական ծառայությունը խոչընդոտներ է հարուցում Աժ պատգամավորի առաջ  ըստ էության սահմանափակում է այս իրավունքը:

« Այս իրավիճակի մեկնաանությունների առումով կառավարությունը խճճվել է: Որովհետեվ մեր ձեռքի տակ է կառավարության եզրակացությունը նախագծի կապակցության ևւ ես ուզում եմ այդ խճճվածությունը ցույց տալ կոնկրետ փաստերով: Օրենքն ասում է, որ պատգամավորը կարող է անարգել մտնել, բայց պրակտիկայում պատահում է  հետևյալը՝ գնում ենք մոտենում ենք, ասենք իքս խցիկ և ասում ենք, որ ուզում ենք մտնել էնտեղ: Ասում են չեք կարող, որովհետև այնտեղ գնտվում է կալանավորված անձ, որի տեսակցությունների վրա նախաքննական մարմինը արգելք է դրել, բայց մենք  ասում ենք, որ տեսակցություն չենք ուզում, ուզում ենք իրացնել օրենքով վերապահված այն հնարավորությունը՝ գտնվել քրեակատարողական հիմնակրի էն հատվածում, որը հիմա ցույց ենք տալիս»

Փաշինյանը օրինակ է բերել վերջերս պատահածը, երբ Արմավիր քրեկատարողական հիմնակրում հրաժարվել են բացել  մի ամբողջ մասնաշենքի դուռը՝ հնարավորություն չտալով Փաշինյանին իրացնել անարգել մտնել և դուրս գալ:

«Կար երկորդ խնդիրը: Տեսակցությունը տեղի է ունենում տեսակցությունների համար նախատեսված վայրում, հետևաբար պատգամավորին արգելել մտնել խուց պատճառաբանելով, որ դա տեսակցություն է, դա աբսուրդ է», -ասել է ԱԺ ԵԼՔ խմբակցության ղակացարը: Պնդելով, որ մյուս կողմից եթե այդպես է պետք է հստակ սահմանել տեսակցություն ինչ է  նշանակում՝  հստակ հնարավորություն տալով պատգամավորին լիարժեք իրականցնել իր իրավունքները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասները

20:10 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասները

Իրանի հետ բանակցություններում Միացյալ Նահանգները իրանական միջուկային ծրագրից դուրս հարցեր չբարձրացրեց, և Թեհրանը Վաշինգտոնին ասաց, որ ոչ միջուկային հարցերը չեն ընդունվի, իրանական Tasnim լրատվական գործակալությանը ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հռոմում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններից հետո: Շաբաթ օրը Իտալիայի մայրաքաղաքում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի արտգործնախարարության ղեկավարի միջնորդությամբ։ Երրորդ […] ...

BACK_TO_TOP