16:00 09.11.2018
«Նախքան Էրտողանի այցելութեան դէմ բողոքելը, լաւ կ’ըլլայ, որ ֆրանսահայութիւնը աշխատանք տանի դաստիարակելու համար իր երեսփոխանները»,- այսօր «Շանթնյուզ»ին յայտնեց Իսի Լա Մուլինոյի փոխքաղաքապետ Արթիւր Խանճեան:
Խանճեան նաեւ յայտնեց, որ իր համար այդքան ալ կարեւոր օրակարգ մը չէ Էրտողանի Փարիզ գալ-չգալը, որովհետեւ «Եթէ նկատի առնենք, որ տասնեակ երկիրներու առաջնորդներ Փարիզ պիտի գան առաջին աշխարահամարտի հրադադարի յայտարարման հարիւրամեակը նշելու, ապա անոնք պիտի գան օսմանեան կայսրութեան պարտութեան մասին խօսելու…»:
Խանճեան նաեւ ըսաւ, որ Օսմանեան կայսրութեան պարտութեան հետեւանքով այսօրուան Հայաստանը կերտուեցաւ ու այդ առումով ըսաւ ՝ «Ճիշդ է, որ մենք առաջին աշխարհամարտի օրերուն շատ սուղ գին վճարեցինք, ցեղասպանուեցանք, բայց եւ այնպէս հայրենիք մը ունեցանք»,-նշեց ֆրանսահայ գործիչը:
Խանճեան նաեւ յայտնեց, որ ֆրանսահայութիւնը այսօր շատ աւելի կարեւոր եւ առաջնային հարցեր ունի քան Էրտողանի այցին դէմ կանգնիլը, կամ այդ առիթով բողոքի հաւաք կատարելը:
Յիշեցնենք, որ օրերս Փարիզի մէջ գործող հայ, յոյն եւ քիւրտ շարք մը միութիւններ եւ անհատ մտաւորականներ բողոքի նամակներ յղած էին Ֆրանսայի նախագահ Էմանուէլ Մաքրոնին, վերջինէս պահանջելով չեղարկել Էրտողանը Փարիզ հրաւիրելու իր նախաձեռնութիւնը:
Նոյն առումով հայկական շրջանակներուն մէջ բողոքի ալիք բարձրացուցած էր Ֆրանսայի խորհրդարանի հայ անդամ ՝Ժագ Մարիլոսեանի Փարիզի մօտ Թուրքիոյ դեսպանատան կազմակերպած միջոցառումին մասնակցութիւնն ու այդ հանդիսութենէն լուսանկարներներու հրապարակումը, բան մը, որուն պատճառով ալ Ֆրանսայի հայկական կազմակերպութիւններու համակարգող մարմինը (CCAF) Միրիլոսեանէն պահանջած էր հրաժարիլ Հայաստան-Ֆրանսա բարեկամութեան խումբի նախագահի պաշտօնէն:
Յիշեցնենք, որ Միրիլոսեան Հայաստան-Ֆրանսա բարեկամութիւն խորհրդարանական խումբի նախագահ ըլլալէ բացի, միեւնոյն ժամանակ կը վարէ Ֆրանսա-Թուրքիա եւ Ֆրանսա-Ազրպէյճան բարեկմութեան խումբերու նախագահի պաշտօնը:
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...
20:10 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասներըԻրանի հետ բանակցություններում Միացյալ Նահանգները իրանական միջուկային ծրագրից դուրս հարցեր չբարձրացրեց, և Թեհրանը Վաշինգտոնին ասաց, որ ոչ միջուկային հարցերը չեն ընդունվի, իրանական Tasnim լրատվական գործակալությանը ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հռոմում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններից հետո: Շաբաթ օրը Իտալիայի մայրաքաղաքում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի արտգործնախարարության ղեկավարի միջնորդությամբ։ Երրորդ […] ...