Շիրակի մարզում բուժհիմնարկների ոչ ճիշտ օպտիմալացման հետևանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Շիրակի մարզում բուժհիմնարկների ոչ ճիշտ օպտիմալացման հետևանքները

00:12 10.11.2018

Շիրակի մարզի բուժհաստատությունների մեծ մասը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս որոշ ծառայությունների պետպատվերի ֆինանսավորումը տարվա կեսին սպառել է: Հիվանդանոցների տնօրենները վերահաշվարկ կատարելու և հավելյալ ֆինանսավորվելու խնդիրը ներկայացրել էին Առողջապահության նախարարություն: Արդյունքը դրական է, լրացուցիչ ֆինասնավորում եղել է, գումարի մի մասը հիվանդանոցներում ուղղել են որոշ բուժծառայությունների մասով պետպատվերի գերակատարմանը, մնացածը պետք է սպառեն մինչև տարեվերջ: 73 մլն դրամ հատկացվել է «Գյումրի» բժշկական կենտրոնին։

«Գյումրի» բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքը մարզում միակն է, որտեղ տեղադրված է 14 ապարատ, բայց գրանցված է 90 հիվանդ, իսկ բաժանմունք դիմողների թիվը չի պակասում, հակառակը՝ ավելանում է: Հեմոդիալիզի բաժանմունքի վարիչ Անահիտ Հովսեփյանը նշում է, որ օրումեջ դիալիզի սեանս ստացող հիվանդը եթե 1 օր էլ ուշացնի, ապա առողջական լուրջ խնդիրներ կունենա։ Երիկամային անբավարարություն ունեցող հիվանդի համար այս ծառայությունը պետպատվերով է, ֆինանսավորումն էլ ոչ թե հիվանդների թվով է, այլ տարեկան հաստատուն գումար է սահմանված: Ամեն տարի այս բաժանմունքը հատկացման սահմանները գերազանցում է: 2 տարի առաջ հիվանդանոցը գերակատարել էր այս ծառայության բյուջեն, բայց այդպես էլ հավելյալ ֆինանսավորում չստացավ: Բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը նշում է, որ դա հանգեցրեց ոչ միայն պարտքերի ավելացման, այլև տույժ ու տուգանքների կուտակման։

2 տարի առաջ նաև այլ ծառայությունների մասով 43 մլն դրամով պակաս է հիվանդանոցը ֆինանսավորվել ու պարտքերի գոյացման պատճառ դարձել, միայն 40 մլն դրամ էլ տույժ ու տուգանքն է աշխատել: Հիվանդանոցը կշարունակեր պարտքի չափն ավելացնել, եթե այս անգամ հավելյալ բուժսպասարկման դիմաց լրացուցիչ ֆինանսավորում չլիներ:

Թերֆինանսավորման խնդիրը միայն Շիրակի մարզում չէ: Հեմոդիալիզի հիվանդները մի մարզից ստիպված տեղափոխվում են մեկ այլ մարզի բուժկենտրոններ: Բաժանմունքի վարիչն ասում է, որ հիվանդներ ունեն Լոռու մարզից, որոնք Գյումրիում բնակարան են վարձել, որ հեմոդիալիզ ստանան։ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղից էլ հիվանդ ունեն, որ 2005 թվականից օրումեջ գալիս է սեանսների։ Հիվանդների համար դժվարություն է նաև մարզի հեռավոր գյուղերից հիվանդանոց հասնել՝ Աշոցքից, Արթիկի տարածաշրջանի համայնքներից ու այլ շրջաններից։ Հատկապես խնդիր է տեղ հասնել ձմռանը, երբ մարզում ճանապարհներ են փակվում։ Դրա համար էլ առաջարկ կա հեմոդիալիզի ևս մեկ բաժանմունք բացել մարզում, որը կտեղակայվի Արթիկում։

Նույն վիճակն է նաև սրտի անհետաձգելի վիրահատությունների մասով: 2016 թվականից սրտաբանական բաժանմունքի պարտքը մնում է չվճարված: Հավելյալ պետպատվերի ծախսածածկումը չի կատարվել, ինչպես նաև պարտքի չափին տույժ է ավելացել: Ինտերվենցիոն սրտաբան Դավիթ Մինասյանի խոսքերով՝ խնդիրը միայն բժշկի աշխատավարձը չէ, բժշկական նյութերի դիմաց մատակարարներին մեծ պարտքեր են կուտակել։

Հիվանդանոցի տնօրեն ասում է, որ ոչ ճիշտ հաշվարկված օպտիմալացման հետևանք են նաև բուժհաստատության տարիներով առաջացած պարտքերը։ Մինչև օպտիմալացումը, Գյումրիի նախկին 3 հիվանդանոցների պահպանման տարեկան ծախսերը միասին մոտ 30 մլն դրամ էին կազմում, հիմա՝ «Գյումրի»  կենտրոնը այդ ուղղությամբ 80 մլն դրամ է ծախսում: Իսկ պետպատվերի վճարման արժեքը 15 տարի է չի փոխվում, հիվանդանոցը պահպանման ու այլ ծախսերը փակում է վճարովի ծառայությունների հաշվին: Տնօրենի խոսքերով՝ եթե մի ծառայության պետպատվերի արժեքը պետությունը սահմանել է 107 000 դրամ, ապա այդ նույն ծառայության վճարովի արժեքը հիվանդանոցում 200 000 դրամ է սահմանված, որն ավելի ռեալ գին է՝ հաշվի առնելով հիվանդանոցի պահպանման ծախսերը։ Առողջապահության նախարարությունը հաջորդ տարվա համար վերանայելու է պետպատվերի արժեքները։ Ֆինանսավորումը նախատեսվում է կատարել՝ ըստ կատարողականների: Սա բուժհաստատություններում համարում են օպտիմալ ու ճիշտ տարբերակ, որը թույլ կտա թեթևացնել պարտքերի բեռը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

15:22 19.04.2025

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

Ապրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

15:11 19.04.2025

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...

SHANTNEWS

15:00 19.04.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

BACK_TO_TOP