14:32 09.11.2018
Այսուհետ կենսաթոշակառուները հնարավորություն կունենան անվճար տոմսեր ձեռք բերել և այցելել տարբեր համերգասրահներ, թատրոններ ու մշակութային կենտրոններ: Այս մասին նոյեմբերի 9-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել են մշակույթի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարների պաշտոնակատարներ Լիլիթ Մակունցը և Մանե Թանդիլյանը:
«Թվաքանակը այս պահին ֆիքսված չէ, կախված է մշակութային կենտրոնի հնարավորություններից ու տեղերից: 2.5 տոկոսից մինչև 10-20 տոկոսի մասին է խոսքը: Նոյեմբեր, դեկտեմբերից տրվում է մեկնարկը և 2 ամսում ավելի քան 4000 թոշակառու կունենա այդ հնարավորությունը»,- ընդգծեց Լիլիթ Մակունցը:
Համերգասրահների և թատրոնների տնօրինության հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ յուրաքանչյուր միջոցառման ժամանակ որոշ տոմսեր կտրամադրվեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` միայն թոշակառուներին տրամադրելու համար:
«Նոր կարգ է ներդրվում և ընթացքում փոփոխություններ, շտկումներ կլինեն, իսկ այժմ տեղեկություն կստանանք ըստ վարչական շրջանների, կբաշխենք տոմսերը և միջոցառումը սկսելուց երեք օր առաջ տարածքային կենտրոնների կողմից կապ կհաստատվի, աշխատակիցները կտեղեկացնեն միջոցառման մասին, 10-15 տոկոս ավելիի հետ կապ կհաստատվի, որ ապահովվի լիարժեք մասնակցություն: Ցանկություն հայտնած կենսաթոշակառուները վկայագրով կմոտենան մշակութային հաստատություն և կստանան տոմսը»,- ասաց Մանե Թանդիլյանը:
Այս նախաձեռնությունը բյուջեից ֆինանսավորում չի պահանջում: Տոմսերը հատկացվելու են համերգասրահների և թատրոնների կողմից: Քննարկվում է տոմսերի վրա նշումներ անելու հարցը: Գուցե դրանց վրա գրվի, որ վաճառքի ենթակա չէ, կամ էլ նշված լինի, որ սա երկու նախարարությունների համատեղ ծրագիր է՝ նախատեսված թոշակառուների համար և տոմսն ուրիշին փոխանցելու դեպքում հսկիչների կողմից մուտքը պարզապես արգելվի:
«Կկարողանանք փոփոխություն բերել նրանց կյանքում, իհարկե, արժանի են ավելիին, բայց մենք հիմա փորձում ենք նրանց կյանքը դարձնել փոքր-ինչ ավելի հետաքրքրիր: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնահերթություններից է ներառականությունը: Երբ խոսում ենք սոցիալական խմբերի մասին, պետք է հասկանանք, որ խնդիրները բազմաշերտ են և տարբեր գերատեսչությունների համատեղ աշխատանքը միայն կարող է արդյունք տալ: Սա հիանալի հնարավորություն է ցույց տալու միջգերատեսչական համագործակցության արդյունքը»,- նշեց Մանե Թանդիլյանը:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...