Ազատամուտ համայնքի ղեկավարի որդին կալանավորվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+18.09 oC

Ազատամուտ համայնքի ղեկավարի որդին կալանավորվել է

12:11 09.11.2018

ՀՀ Տավուշի մարզի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով 2018 թ. հոկտեմբերի 6-ին որոշում է կայացվել Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի բնակիչ Ռ. Մ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Որոշման հիմք է հանդիսացել ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունն այն մասին, որ 2018թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժ. Մ.-ի հրաժարականի պահանջով նույն համայնքի բնակիչների կողմից գյուղի կենտրոնական հատվածում իրականացվող խաղաղ հավաքի ժամանակ նրա որդին՝ Ռ. Մ.-ն, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը՝ հայհոյանքներ հնչեցրել խաղաղ հավաքի մասնակից համագյուղացիների հասցեին, խոչընդոտել խաղաղ հավաքին ազատ մասնակցելու նրանց սահմանադրական իրավունքի իրականացմանը՝ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Բացի այդ, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների կողմից բերման ենթարկվելու ընթացքում, նա ծառայողական պարտականություն­ները կատարող ոստիկանի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել՝ երկու անգամ ոտքով դիտավորյալ հարվածելով նրան:

2018թ. հոկտեմբերի 6-ին և 8-ին, չնայած  պատշաճ կարգով ծանուցված լինելուն, Ռ. Մ.-ն չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին՝ երկրորդ անգամ որևէ հարգելի պատճառ չնշելով: Հետաքննու­թյան մարմնին հանձնարարվել է բերման ենթարկել նրան, որին ի պատասխան հայտնել են, որ Ռ. Մ.-ն բացակայում է բնակության վայրից:

Մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, և Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

2018թ. հոկտեմբերի 13-ին Ռ. Մ.-ն կամովին ներկայացել է Տավուշի մարզային քննչական վարչություն, նրան առաջադրվել է  մեղադրանք, որում նա իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունք տալուց: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է հարուցել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու համար՝ այն հիմնավորմամբ, որ մեծ է մեղադրյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու, մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու և քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու հավանականությունը:

Դատարանը, թեև հիմնավորված է համարել կալանավորումը որպես խափանամն միջոց ընտրելու միջնորդությունը, սակայն միաժամանակ բավարարել է պաշտպանի՝ Ռ. Մ.-ի նկատմամբ ընտրված «կալանավորում» խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 1մլն ՀՀ դրամը:

2018թ. հոկտեմբերի 16-ին դատախազի կողմից վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացվել՝ բեկանելու Ռ. Մ.-ի նկատմամբ գրավ կիրառելու մասով առաջին ատյանի դատարանի որոշումը և կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառմամբ ազատ արձակվելուց հետո փաստական տվյալներ են ստացվել Ռ. Մ.-ի կողմից հնարավոր նոր հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ: Մասնավորապես՝ հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի մի բնակիչ հաղորդում է ներկայացրել այն մասին, որ հոկտեմբերի 18-ին գյուղի համայնքապետարանի մոտ Ռ. Մ.-ն ավտոմքենան վարել է իր ուղղությամբ՝ փորձելով վրաերթի ենթարկել:

Համայնքի մեկ այլ բնակիչ հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ հոկտեմբերի 18-ին, Ռ. Մ.-ն, մեքենայով կանգնելով իր տան բակում, հայհոյել է իրեն և սպառնացել, որ կսպանի: Երկու հաղորդումների հիման վրա էլ հարուցվել են քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է Ռ. Մ.-ի կողմից նշված երկու քաղաքացիներին իրական վտանգ պարունակող սպանության սպառնալիքներ տալու հանգամանքները, ինչի արդյունքում որոշում է կայացվել Ռ. Մ.-ին առաջադրված մեղադրանքը լրացնել նաև սպանության սպառնալիք տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն­ների կատարման փաստով, և  Ռ. Մ.-ին առաջադրվել է նոր մեղադրանք:

2018 թ. նոյեմբերի 7-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից որոշում է կայացվել դատախազի վերաքննիչ բողոքը բավարարելու և գրավն անթույլատրելի ճանաչելու մասին:

Նշված դեպքը ակնառու կերպով վերահաստատում է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ավելի վաղ արտահայտված այն մտահոգությունը, որ չնայած, ընդհանուր առմամբ, այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման պրակտիկայի հաճախակիացման դրական միտումներին, դատարանների կողմից շատ հաճախ այս խափանման միջոցի ընտրության վերաբերյալ որոշումները կայացվում են անհիմն կերպով՝ անտեսելով քննիչի կամ դատախազի ներկայացրած՝ տվյալ փուլում կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու անթույլատրելիությունը հիմնավորող փաստարկները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդարադատության նախարարը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցերը

18:10 28.04.2025

Արդարադատության նախարարը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցերը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլին: Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև նախարարության իրավասությանն առնչվող հարցերը քննարկելու համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր: Նախարարը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը, […] ...

SHANTNEWS

18:00 28.04.2025

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

17:54 28.04.2025

Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ապրիլի 28-ին աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ։ Նախարարներն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղեկցությամբ շրջել բաց հանքում, հարստացուցիչ ֆաբրիկայի կիսաինքնամանրացման աղացի և գնդաղացի տեղամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության արդիականացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ իրականացվող […] ...

Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավարտվել

17:46 28.04.2025

Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավարտվել

Բոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում կայացած IBA.PRO 4 միջազգային մրցաշարում Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանի մասնակցությամբ` սերբ Օմեր Ամետովիչի դեմ պրոֆեսիոնալ մենամարտում գրանցվել է ոչ-ոքի։ Հարությունյանն առավելություն է ունեցել մենամարտի ընթացքում, երկրորդ ռաունդում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին, սակայն մրցավարները ոչ-ոքի են արձանագրել։ ...

Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

17:40 28.04.2025

Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Ապրիլի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4073 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 131 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 161, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 297 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 574, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում […] ...

Թրամփը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին

17:30 28.04.2025

Թրամփը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Atlantic-ին տված հարցազրույցում ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը ներկայումս չի սպառնում ամերիկացիների կյանքին, բայց կարող է պոտենցիալ վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։ «Ես փորձում եմ շատ կյանքեր փրկել: Գիտեք, Ուկրաինան և Ռուսաստանը մեր կյանքերի հետ կապ չունեն, բայց այն կարող է ավարտվել Երրորդ համաշխարհային պատերազմով», – ասել է Թրամփը: […] ...

BACK_TO_TOP