«Ղեկը աջ» նախաձեռնությունը հայտնում է, որ բողոքի ակցիաներ են սկսելու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

«Ղեկը աջ» նախաձեռնությունը հայտնում է, որ բողոքի ակցիաներ են սկսելու

09:59 09.11.2018

«Ղեկը աջ» նախաձեռնությունից Դավիթ Գասպարյանը SHANTNEWS.am-ին տեղեկացնում է, որ բողոքի ակցիաներ են սկսում: Ակցիաների մեկնարկը նախատեսված է հաջորդ չորեքշաբթի օրվանից: Նախաձեռնության անդամները նաև ասուլիսով հանդես կգան: Բանն այն է, որ նախաձեռնությունը դժգոհ է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության որոշումից:

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը հայտարարություն է տարածել աջ ղեկով մեքենաների խնդրի առնչությամբ, ըստ որի՝ ՀՀ պետական կառավարման շահագրգիռ մարմինների և «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ կազմակերպված քննարկումների արդյունքում հնարավոր են համարում առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ լրացումներ կատարելու միջոցով ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու համար:

Նշված մաքսային ընթացակարգը հնարավորության կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել ՀՀ տարածք, ՀՀ տարածքում մինչև 1 տարի ժամկետում իրականացնել ղեկի տեղափոխում, այնուհետև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ՀՀ ոստիկանությունում և ազատ շահագործել ՀՀ տարածքում:

Ստացվում է՝ նախարարությունը կառավարություն է դիմելու ոչ թե նախաձեռնության, այլ ՊԵԿ-ի առաջարկն իրականություն դարձնելու համար:

SHANTNEWS.am-ի առաջարկով օրեր առաջ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Արթուր Միսակյանը հիշեցրել էր, թե որոնք են առաջարկները․

«1. Մեքենան բերվի, Հայաստանում ղեկը փոխվի ձախ: Մենք դա ի գիտություն ընդունել ենք՝ կարող է նաև էստեղ փոխվել, ի՞նչ տարբերություն, մարդիկ գնում, Վրաստանում են փոխում, նոր ներմուծում, թող Հայաստանում ղեկը փոխեն, այդ գումարն էլ դուրս չի գա մեր երկրից:

2-րդ մոտեցումն է, որ մարդիկ կան, որ արդեն ձեռք են բերել կամ չեն ուզում փոխած ղեկով վարել, այդ մարդկանց հնարավորություն տրվեր ձախ ղեկով ներմուծել և վերասարքավորում անել, բերել հին գործարանային վիճակին: Վերասարքավորման համար մենք առաջարկում ենք կառավարության որոշումներից մեկի մեջ կատարել փոփոխություն՝ աջ ղեկը համարել ոչ թե տեխնիկական անսարքություն, այլ դա հանել»,- ասել էր Միսակյանը:

Իսկ ՀՀ  տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը  երեկ կառավարության նիստից հետո ասել էր, որ  աջ ղեկով մեքենաներ ներմուծողներին հարցի լուծման երեք տարբերակ են առաջարկել.

««Առաջին տարբերակ՝ մեքենան ներմուծել ոչ որպես տրանսպորտային միջոց, երկրորդը՝ ընտրել տարանցիկ ճանապարհ, այսինքն՝ տարանցել Հայաստանով ցանկացած երկիր, իսկ երրորդ տարբերակը՝ տալ 1 տարի ժամանակ, որ ներմուծվող մեքենաները հնարավոր լինի վերասարքավորել և դարձնել ձախ ղեկ։ Տրամադրվող մեկ տարվա ընթացքում մարդիկ կարող են մեքենան օգտագործել որպես տրանսպորտային միջոց, սակայն չեն կարող գրանցել այն»։

Հիշեցնենք, որ ըստ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների՝ խոսքն աջ ղեկ ունեցող մոտ 3000 մեքենա ներկրելու մասին է: Ավելի քան 200-ն արդեն կուտակված են Բագրատաշենի անցակետում: ՀՀ աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելված է այս տարվա հոկտեմբերի մեկից:

SHANTNEWS.am-ն այսօր կփորձի պարզել, թե որն է պատճառը, որ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունն ընդունելի չի համարել նաև նախաձեռնության առաջարկը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP