Հայտնի է, թե ով կլինի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Հայտնի է, թե ով կլինի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետը

20:51 24.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով այն հարցին, թե ով է փոխարինելու Մովսես Հակոբյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում:

«Ուրախ եմ ներկայացնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետին. գեներալ-մայոր Արտակ Դավթյան»,- գրել է Փաշինյանը:

 Ինչպես հայտնի է, այսօր նախագահ Սարգսյանի հրամանագրով Մովսես Հակոբյանն ազատվել էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից: 

Գրառումից հետո նախագահի պաշտոնական կայքում հրապարակվեց նաև նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը նշանակման մասին: Արտակ Դավթյանը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը: 

 
Արտակ Մաթևոսի Դավթյանը ծնվել է 1970 թվականին  Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գյուղում: Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, ապա՝ Մոսկվայի բարձրագույն ռազմական ուսումնարանը։ 1995 թվականին ընդունվել և 1998 թվականին ոսկե մեդալով ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Վերապատրաստվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։

1990 թվականից մասնակցել է Շահումյանի, Զանգեզուրի և Հորադիսի մատույցներում մղվող բոլոր մարտական գործողություններին։ Կռվել է Շահումյանում՝ Շահեն Մեղրյանի հայդուկային ջոկատում։ Այնուհետև Լուսակերտի բրիգադով եղել է Մեղրիում, ապա Ղափանում` պաշտպանելով Եղվարդ և Ագարակ գյուղերը։ Այնուհետև մասնակցել է Սրաշենի ազատագրմանը և Տրիդցատկա, Յըմըզլու, Յուխարի ադրբեջանական գյուղերի կրակակետերի ոչնչացմանը։

1998 թվականից եղել է բանակային կորպուսի շտաբի պետ, Նոյեմբերյանի գնդի հրամանատար, 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։

2007 թվականի հուլիսի 20-ից 2009 թվականի հունվարի 31-ը զբաղեցրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը։

2009 թվականից զբաղեցրել է գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնը:  Ամուսնացած է, ունի 3 որդի։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP